Գարիկ Մարտիրոսյանին լավ «տապակել են» ТНТ-ի նոր շոուի ժամանակ

Ackerman Talks. Բնական դիմահարդարում

Պահարան. Այս ձմռան ամենանորաձեւ գլխարկները

POPcorn blog. Պատրաստում ենք օրիգինալ տոնածառեր սեփական ձեռքերով

Զարդատուփ. երբեւէ լսե՞լ եք կոշիկի զարդերի մասին

Հայազգի Էնդի Սերկիսը նմանակել է Թերեզա Մեյին

«Հայ տղամարդիկ լավ ամուսիններ են»․ Ելենա Յամպոլսկայա

Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայն»-ի եզրափակչում կատարեց Շառլ Ազնավուրի La bohème երգը

Ռուսական «Ձայնում» Շահեն Օգանեսյանին փրկեց Բաստան

POPcorn blog. Ի՞նչ հագնել 2019-ի ձմռանը

Թռչող մոտոցիկլետ, սադո-մազո Ալյոնկան` Comedy club-ի նոր եթերում

«Գահերի խաղը» սերիալի 8 եթերաշրջանի նոր թիզերը

Հայուհի Էրմոնիան ֆրանսիական «Մանկական Ձայնի» եզրափակչում է

«Որդան Կարմիր». Ավանդական հայկականը` ժամանակակից հավաքածուում

«Գոլոս»․ Արփի Աբգարյանի եւ Ամիրխան Ումաեւի ելույթը վեճ է առաջացրել ժյուրիի անդամների շրջանում

POPcorn blog. Սխալներ, որ պետք չէ թույլ տալ բաժանվելիս

«Երջանկության 100 ժամ». Մարիամ Մերաբովայի մեծ մենահամերգը Երեւանում

PROFFY. Դիզայնի ու ձեռագործ արվեստի դասեր Արցախում

Լավ մոռացված հինը. «Լավագույն ընկերոջ հարսանիքը»՝ եթե սիրում ես, բաց թող

20:33, 5 դեկտեմբերի

News.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում 1997թ. նկարահանված ռոմանտիկ կատակերգությունը՝ «Լավագույն ընկերոջ հարսանիքը»։

Ռեժիսորը Պոլ Հոգանն է, իսկ գլխավոր դերակատարն այդ տարիներին արդեն բավական հայտնի Ջուլիա Ռոբերտսն էր։

Ջուլիան մեծ դերակատարում ունեցավ ֆիլմի հաջողության հարցում։ Ավելին, մյուս երկու հիմնական դերակատարներին՝ Դերմոտ Մալրունիի եւ Քեմերոին Դիասի մասնակցությունը վերջնականապես նա է հաստատել։

Ֆիլմը պատմում է Ջուլիան Փորթերի մասին, ով համալսարանում սովորելու տարիներին ընկերոջ՝ Մայքլի հետ պայմանավորվել էր, որ կամուսնանան, եթե չկարողանան համապատասխան զույգի գտնել։ Տարիներ անց Մայքլը զանգահարում է Ջուլիային՝ հարսանեկան արարողությանը հրավիրելու համար։  Գիտակցելով, որ սիրում է Մայքլին, Ջուլիան որոշում է մասնակցել արարողությանը՝ այն խափանելու նպատակով։

Սիրային եռանկյունիների թեման Հոլիվուդում բավական ծամծմված է, բայց այս ֆիլմում առավել կարեւոր է սյուժեի մատուցումը։ Մեզ ցույց են տալիես երեք, միյանցից շատ տարբեր հերոսների, ովքեր կարողանում են լավ շփվել։ Նրանց միջեւ ծավալվող «քիմիական ռեակցիային» հետեւելը միայն հաճույք է պատճառում։

Գլխավոր հերոսուհու միջոցով ֆիլմը մեզ հասկացնում է, որ եթե հնարավորությունը բաց է թողնված, ինչ-որ բան շտկելու եսասիրական փորձեը կարող են ամեն ինչ վերջնականապես փչացնել։ Մի խոսքով՝ եթե սիրում ես, բաց թող։

Ֆիլմի բերամդրությունը, ինչպես նաեւ դերասանների խաղն ամենաբար մակարդակի են։ Համոզված եմ՝ ֆիլմի որոշ տեսարաններ պարզապես կդաջվեն հիշողության մեջ։

Ինչպես միշտ, Ջուլիա Ռոբերտսը վարպետորեն է կատարել իր աշխատանքը․ նրան ատում ես դավադիր ծրագրի համար, բայց միեւնույն ժամանակ կարեկցում ես նրան։ Քեմերոն Դիասը, ինչպես իր հետագա կարիերայի ընթացքում, հրաշալի է կատարում միամիտ եւ լավատես, պարզ աղջկա դերը։

Դերասաններից ցանկանում եմ նշել են նաեւ Ռուպերտ Էվերետին. նա շրջապատի «հոգին է», ֆիլմի բարոյական «կողմնացույցը»՝ խարիզմատիկ տղամարդ, ով ոչ ստանդարտ կողմնորոշում ունի եւ յուրաքանչյուր տեսարանում ուշադրությունն իր վրա է գրավում։

Հնարավոր չէ անուշադրության մատնել ֆիլմի երաժշտական մասը՝ այն բավական զգացմունքային է եւ գեղեցկացնում է ցանկացած տեսարան. What The World Needs Now Is Love, I Say A Little Prayer, The Way You Look Tonight եւ այլ հայտնի կոմպոզիցիաներ ոչ միայն ձեր սիրտը կմտնեն, այլեւ ամենայն հավանականությամբ կհայտնվեն փլեյ լիսթում։

38 մլն դոլար բյուջեով ֆիլմը 299.3 մլն դոլար եկամուտ է ապահովել։ Տարիների ընթացքում այն վերածվել է մշակութային արժեքի, որը դիտել է մի քանի սերունդ։

Խորհուրդ եմ տալիս ֆիլմը դիտել սիրելիի կամ մտերիմների հետ...

Բարի դիտում 

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության