Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կառլ Լագերֆելդը յուրաքանչյուր նոր հավաքածուն ցուցադրելիս զարմացնում է մասշտաբային շոուներով։ Նա ոչ միայն նորաձության ցուցադրություն է կազմակերպում, այլեւ հանդիսատեսին տեղափոխում է այլ աշխարհ։ Լագերֆելդը 2018թ․ որոշել է ավարտել Chanel Métiers d'Art հավաքածուի ցուցադրությամբ՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում ստեղծելով հին Եգիպտոսի կախարդական աշխարհը։
Chanel-ի նոր հավաքածուն նվիրված է հին Եգիպտոսին, հավաքածուի գլխավոր գույները ոսկեգույնն ու կապույտն են․ ոսկեգույնը՝ որպես փարավոնների հարստության եւ իշխանության խորհրդանիշ, կապույտը՝ որպես քուրմերի գույն։
Ցուցադրությունն անցկացվել է Դենդերա տաճարում, որը կառուցվել է մ.թ.ա. 10-րդ դարում եւ այժմ գտնվում է Նյու Յորքի թանգարանի ներսում։ Միջավայրին համապատասխանել են նաեւ զգեստները՝ ոսկեգույնն իր երանգներով ամենուր էր։
Տվիդ գործվածք եւ ոսկեգույն։ Իսկ ի՞նչ կասեք ոսկեգույն տաբատի մասին։ Կառլը կարողացել է համադրել առաջին հայցքից անհամադրելին։ Ցուցադրության միջնամասում բեմ է բարձրացել ամբողջությամբ ոսկեգույն հագած Ֆարել Ուիլիամսը։ Ռեփերի կոշիկները եւս ոսկեգույն էին։ Նրանից հետո բեմ են բարձրացել հին եգիպտական աստվածուհիները, որոնց հագուստում ոսկեգույնը համարդվում էր սպիտակի հետ։
Առանձնակի ուշադրություն էր դարձվել մոդելների դիմահարդարմանը. նույնիսկ Ֆարելի աչքերինմ սլաքներ էին նկարված։ Ինչպես հայտնի է, սլաքների օգտագործման մասին առաջին հիշատակումերը կապված են Կլեոպարտայի հետ, եւ Կարլ Լագերֆելդը չէր կարող չօգտագործել դա։
Ցուցադրության «հաղթաթուղը» բզեզի տեսքով գոտիներն ու բուրգերի տեսքով պայուսակներն էին։ Հաստատապես կարելի է ասել՝ եթե հին Եգիպտոսում դիզայնի աստված լիներ, դա կլիներ Կառլ Լագերֆելդը։
Լուսանկարները՝ Elle, kait8
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:12, 26 մայիսի
Տասը միջոց՝ տրամադրությունը բարձրացնելու համար20:36, 26 մայիսի
«Նուրբ»․ Քրիստինա Եղոյանի լուսանկարը20:12, 26 մայիսի
Թողարկվել է Ռոուեն Ատկինսոնի մասնակցությամբ «Մարդն ընդդեմ մեղվի» կատակերգական սերիալի թրեյլերը19:36, 26 մայիսի
«Մինչեւ չսովորես երջանիկ լինել ունեցածովդ, ավելին չես ստանա»․ Հրաչուհի Ութմազյան19:12, 26 մայիսի
«Արյուն ու մեղր»․ նոր կադրեր են հրապարակվել Վինի Թուխի եւ դրա ընկերների մասին սարսափ ֆիլմից18:45, 26 մայիսի
«Տիկնիկ»․ Աննա Թովմասյանի գարնանային լուքը18:12, 26 մայիսի
«Ինչպես սպանել ամուսնուդ» գրքի հեղինակին մեղավոր են ճանաչել իր ամուսնուն սպանելու համար17:38, 26 մայիսի
«Գեղեցկուհի»․ Գայանե Ասլամազյանի նոր լուսանկարները17:12, 26 մայիսի
Ֆիլիպ Կիրկորովը Նատաշա Կորոլյովային «վհուկ» է անվանել16:35, 26 մայիսի
Տարերքը՝ կինո․ Ֆրունզե Դովլաթյանը կդառնար 95 տարեկան16:12, 26 մայիսի
Մերիլին Մենսոնն արդարացվել է բռնության մեղադրանքներից հետո15:31, 26 մայիսի
«Սկզբում գլխավոր դերի համար էին կանչել քասթինգի». տիկտոկեր Թամ Սահակյանը` «Վիշապ» ֆիլմում նկարահանվելու ու սպասվող նոր սերիալում իր դերի մասին