Հայտնի իրավաբան Ամալ Քլունին ամուսնու՝ Ջորջ Քլունիի եւ նրա ծնողների՝ Նինայի ու Նիքի հետ, մասնակցել է ՄԱԿ-ի Թղթակիցների ասոցիացիայի մրցանակի հանձնմանը եւ դրա առիթով կազմակերպված ճաշկերույթին։ Միջոցառումն անցել է կացվել Cipriani ռեստորանում, հաղորդում է TMZ-ն։
Ամալ Քլունին սպիտակ եւ կապույտ գույնի զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երեկույթին Ամալը հայտնվել է՝ Նիք Քլունիին թեւանցուկ։ Ջորջի հայրն էլէգանտ սեւ սմոքինգ ու թիթեռնաձեւ փողկապ էր ընտրել, մայրը՝ սեւ, փայլերով բլուզ եւ տաբատ։
Ջորջի մայրը՝ Նինա Բրյուս Ուորենը, ռեստորան մուտք է գործել՝ որդուն թեւանցուկ։
Ջորջ եւ Ամալ Քլունիները յուրաքանչյուր տարի մասնակցում են Թղթակիցների ասոցիացիայի մրցանակի հանձնման արարողությանը, որի ընթացքում պարգեւատրվում են լավագույն լրագրողներն ու ԶԼՄ-ները, որոնք լուսաբանում են ՄԱԿ-ի աշխատանքը։ Ամալի համար դա շատ կարեւոր միջոցառում է. նա երկար տարիներ համագործակցում է Միավորված Ազգերի Կազմակերպության հետ՝ որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան։ Եթե Քլունիի թեկնածությունն առաջադրվեր երեկոյի լավագույն զգեստ անվանակարգում, նա առաջ կանցներ բոլոր մրցակիցներից։
Լուսանկարները՝ TMZ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:49, 7 դեկտեմբերի
Երեկոյան զգեստ եւ բարձրակրունկներ․ Աննա Թովմասյանի շքեղ կերպարը15:19, 7 դեկտեմբերի
«Որոշել եմ սիրտս նեգատիվով չաղտոտել»․ Քլոե Քարդաշյանը ներել է իրեն դավաճանած Թրիսթան Թոմփսոնին14:46, 7 դեկտեմբերի
Անատի Սաքանյանը՝ ուսը բաց ուլտրակարճ զգեստով14:14, 7 դեկտեմբերի
«Չգիտեմ՝ ինչ պլաններ ունի Աստված, սակայն ես կցանկանայի փորձել»․ Ջենիֆեր Լոպեսը պատրաստ է եւս մեկ անգամ մայրանալ13:45, 7 դեկտեմբերի
Վառ շպար, խորը դեկոլտեով զգեստ․ Լիլի Մորտոն՝ հրապուրիչ կերպարում13:14, 7 դեկտեմբերի
Երկրպագուները Սվետլանա Լոբոդայի ոտքին ավելորդ մատ են նկատել12:43, 7 դեկտեմբերի
Ոճային կտրուկ փոփոխություն․ Լուիզա Ներսիսյանը՝ վարդագույն վարսերով12:03, 7 դեկտեմբերի
Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո)11:37, 7 դեկտեմբերի
Սլացիկ մարմին․ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը՝ լողազգեստով11:17, 7 դեկտեմբերի
Անջելինա Ջոլին թույլ չի տալիս տեսնել մեր թոռներին․ Բրեդ Փիթի մայրը բողոքել է հարսից10:31, 7 դեկտեմբերի
10:01, 7 դեկտեմբերի
Forbes-ը հրապարակել է 2019 թվականի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների անունները