Billboard-ը տարվա լավագույն ալբոմ է անվանել Թեյլոր Սվիֆթի «Reputation»-ը, որը թողարկվել է 2017թ. վերջին եւ միանգամից զբաղեցրել հրատարակության հիթ-շքերթի առաջին հորիզոնականը։
Դեկտեմբերի 2-ից սկսած չորս շաբաթվա ընթացքում «Reputation»-ը չի զիջել առաջին հորիզոնականը։ Ամբողջ տարվա ընթացքում այն լավագույն 200-ի շարքում է եղել։ Այս տարին Թեյլորի համար հաջող է եղել։ 2018թ. նա արդեն հասցրել է ամենաեկամտաբեր շրջագայության ռեկորդը սահմանել եւ հայտնվել Forbes-ի՝ ամենաազդեցիկ կանանց ցանկում։
Երկրորդ հորիզոնականում Դրեյքն է։ Նրա «Scorpion» ալբոմը թողարկվել է հուլիսին եւ միանգամից հայտնվել առաջին հորիզոնականում։ Բացի այդ՝ Billboard-ը Դրեյքին տարվա լավագույն արտիստ է համարել։
Ի դեպ, հայտնի «In My Feelings» երգը եւս ներառված է այս ալբոմում։ Դրեյքի այս երգը հրահրեց «Kiki challenge»-ը՝ ֆլեշմոբ, որի մասնակիցները ընթացքի մեջ գտնվող մեքենայից դուրս են գալիս եւ սկսում պարել, կարծես հայտնվել են գիշերային ակումբում։ Կարեւորը՝ ետ չմնալ մեքենայից եւ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից չդառնալ։ Չելենջի մասնակիցների շարքում են մի շարք հայտնիներ, այդ թվում Ուիլ Սմիթ, Ջասթին Բիբեր, Դուա Լիպա եւ այլք։
Լուսանկարները՝ PeopleTalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:15, 19 փետրվարի
Հոլիվուդում հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանը՝ նուրբ ու հմայիչ կերպարում17:59, 19 փետրվարի
Անզուգական Կարլ Լագերֆելդը. նորաձեւության աշխարհում ինչով է հիշվել հայտնի դիզայները17:04, 19 փետրվարի
Հայկական շոու-բիզնեսից շատ հեռու. հայտնի հայուհիներ որոնք բնակություն են հաստատել ԱՄՆ-ում16:47, 19 փետրվարի
«Այնպես ապրիր…». Անահիտ Սիմոնյանի գրավիչ տեսանյութը16:13, 19 փետրվարի
Ինչպես է Քիմ Քարդաշյանն ապօրինաբար գումար աշխատում այլ ապրանքանիշերի հաշվին15:47, 19 փետրվարի
Անդառնալի կորուստ․ մահացել է Կարլ Լագերֆելդը15:35, 19 փետրվարի
«Նա երբեք ինձ չի սահմանափակել որեւիցե հարցում». «Կարմիր բլուր»-ից Տիրուհի Հակոբյանը՝ սպասվող ամուսնության եւ առաջիկա ծրագրերի մասին15:14, 19 փետրվարի
Queen խումբը «կպայթեցնի» «Օսկար» մրցանակաբաշխությունը Լոս Անջելեսում14:48, 19 փետրվարի
Տաթեւիկ Ադումյանը՝ հմայիչ կերպարում14:11, 19 փետրվարի
Գրեթե մերկ. բրիտանացի դիզայները ներկայացրել է թափանցիկ զգեստների հավաքածուն13:51, 19 փետրվարի
13:11, 19 փետրվարի
Քլոե Քարդաշյանի հետեւորդները կասկածում են, որ նա չի խնամում դստերը