MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Կենդանակերպի նշանի ամենաանկեղծ սիրեկանները

22:17, 8 դեկտեմբերի

Աղեղնավորներ

Աղեղնավորները ծանոթանալիս անհավանական գայթակղիչ եւ հաճելի են։ Նրանք հիանալաի կարողանում են ֆլիրտ անել՝ ժեստերով եւ աչքերով, ցույց տալիով, թե որքան են ցանկանում դիմացինին։ Սակայն, այդ զգացմունքայնությունը անկողնում մարում է։ Աղեղնավորները մարդաշատ վայրերում ուշադրություն չեն դարձնում, չեն ցույց տալիս իրենց երեւակայությունը, կողակցին չեն շտապում տալ զգացմունքները։ Ստանալով իրենց ցանկացած նրանք կորցնում են դիմացինի հանդեպ հետաքրքրությունը։ Սեքսի եւ դրա հետեւանքների նման կտրուկ  հակադրությունը անմիջապես հիասթափեցնում է կողակցին, այսպիսով Աղեղնավորներն այս սանդղակի ամենավերջին տեղում են։

Երկվորյակներ

Երկվորյակ նշանի տակ ծնվածները նույնպես հիանալի սիրեկաններ չեն։ Մի կողմից Աղեղնավոր տղամարդիկ զգուշորեն են մոտենում կողակցի ընտրությանը՝ նախընտրություն տալով ամենալավերին։ Այդուհանդերձ նրանք հետաքրքրված չեն դասական դիրքով սեքսով, նրանց ձգում է բարդ սցենարն ու անսովոր տեխնիկան, որոնք տեսել են ֆիլմերում կամ ամսագրերում։ Երկվորյակները մոռանում են անկեղծ զգացմունքների եւ դրանց նշանակության մասին, ինչն էլ նշանակում է, որ նրանք հաճույք չեն ստանում իրենցից եւ չեն կարող այն տալ կողակցին։ Նման հանդիպումները իգական սեռին չեն զգում։

Կշեռքներ

Այս նշանի ներկայացուցիչները ջերմ են, բարի եւ հավասարակշռված, ինչը թույլ է տալիս նրանց դառնալ հակառակ սեռի համար լավ ընկեր։ Այսպիսի պլատոնական հարաբերությունները շատ հաճախ խանգարում են Կշեռքներին, որպեսզի հատեն սահմանը, որից սկսվում է կիրքն ու փոխադարձ ցանկությունը։ Սա իհարկե փչացնում է Կշեռքների՝ որպես սիրեկանի տպավորությունը։ Նույնիսկ, եթե ընկերական հարաբերությունները վերաճում են զգացմունքայինի, ապա Կշեռքներն անկողնում իրենց շատ ձանձրալի են պահում։ Ընդհանուր առմամբ այդ նշանի տակ ծնված տղամարդկանց հետ լավ եւ հարմարավետ է, սակայն շատ ձանձրալի։

Ջրհոսներ 

Ջրհոսները ինտիմ հարաբերությունների համար արտաքնապես գայթակղիչ չեն։ Նրանց հարկավոր է հոգեւոր մտերմություն։ Հավանաբար, այդ պատճառով էլ Ջրհոս տղամարդիկ հազվադեպ են առաջին հանդիպման ժամանակ սեքսով զբաղվում։ Սակայն անկողնուն հասնելով այս անձնավորությունները հաճախ են հիասթափեցնում իրենց կողակիցներին։

Այծեղջյուրներ

Զգույշ եւ չվստահող։ Այծեղջյուրները երբեք առաջին հանդիպածին սիրտը չեն բացում, քանի որ նրանք փնտրում են այն կնոջը, որը կդառնա իրենց երեխաների մայրը։ Այս է պատճառը, որ այս նշանի տակ ծնված տղամարդիկ հազվադեպ են նկատվում պատահական կապերի մեջ։ Անցնելով լիարժեք սեքսուալ հարաբերություններին, Այծեղջյուրները դեռ երկար ժամանակ չեն վստահում իրենց կողակցին եւ չեն կարողանում լիարժեք բացվել։ Սա այնքան էլ լավ ձեւով չի ազդում սիրեկան Այծեղջյուրների հեղինակության վրա։ Սակայն, ժամանակի ընթացքում զույգի մեջ վստահություն է հայտնվում եւ Այծեղջյուր տղամարդը ցուցաբերում է իր ողջ զգացմունքայնությունն ու կիրքը։

Խոյեր

Համարձակ եւ վճռական Խոյերը գրոհում են իրեն դուր եկած կնոջ վրա եւ բավականին հեշտ են հասնում իրենց նպատակին։ Կրքոտ եւ բռնկուն, նրանք միշտ գրավում են ակտիվ դիրք եւ կողակցին գայթակղում են շատ արագ։ Այս տեսանկյունից Խոյերը համարվում են լավագույն սիրեկաններից մեկը։ Սակայն, այս նշանի տղամարդ ներկայացուցիչները գործում են մի սխեմայով եւ իրենց վատ են զգում, երբ կինն է իշխում։ Այս նշանի տակ ծնված տղամարդիկ հոգ են տանում միայն իրենց սեքսուալ կապերի եւ դրանց շարունակության մասին, իսկ ահա զգացմունքների մասին չի  մտածում։

Խեցգետիններ

Խեցգետին տղամարդկանց սեքսուալության պոտենցիալը շատ մեծ է։ Հարմարավետ իրավիճակներում այն նշանի տղամարդ ներկայացուցները պատրաստ են սեքսում ցուցադրել իրենց ողջ զգացմունքայնությունը։  Նա մեղմ է, նրբանկատ ու անսահման ռոմանտիկ: Եվ որ ամենակարեւորն է, Խեցգետինների համար գլխավոր հանգամանքը կողակցին մայելելն է, իսկ իր մասին նա մտածում է վերջում։ Ճիշտ է, Խեցգետիններին դժվար է իրենց վրա վերցնել ագրեսիվ դեր, նա հակված է ենթարկվելուն, ինչը ոչ բոլոր կանանց է դա դուր գալիս։Իսկ եթե այս նշանի տակ ծնված տղամարդը գտնի իր կնոջը, ապա նրանք բոլոր առումներով երջանիկ կլինեն։

Կարիճներ

Կարիճներին կարելի է անվանել սեքսի իրական գուրմաններ, որոնք կարողանում են այդ պրոցեսից հաճույք ստանալ եւ նույնը փոխանցել կողակցին։ Նրանք տարբերվում են ինտիմ մտերմության ցանկությամբ։  Կարիճներն ակտիվ են սեքսի տեխնիկայով եւ գիտեն, որ կողակցին հարկավոր են հաճույքի համար։ Սակայն, այս նշանի ներկայացուցիչները շատ ագրեսիվ են իրենց զգացմուքներում եւ սկզբից բավարարում են իրենց ցանկույունները, միայն հետո հիշում է կողակցի մասին։ Այս էգոիզմը թույլ չի տալիս Կարիճներին համարել ամենալավ սիրեկանները։

Կույսեր

Առաջին հայացքից Կույս տղամարդիկ հերոս-սիրեկանի տպավորություն չեն թողնում։ Նրանք փակ են եւ ցույց չեն տալիս իրենց զգացմունքները։ Սակայն, ամեն ինչ փոխվում է, երբ հորիզոնում կին է հայտնվում, որին սիրահարվում է տղամարդը։ Այդ ժամանակ Կույսերը վերափախվում են`դառնալով նուրբ եւ վիրտուոզ սիրեկանների։ Նրանց հաջողվում է հավասարակշռություն գտնել ֆլիրտի, զգացմունքների եւ սեռական հարաբերությունների միջեւ։ Կյանքը ցույց է տալիս, որ շատ աղջիկներ զարմանում են՝ իմանալով, թե ինչպիսի սիրեկաններ են Կույս նշանի տակ ծնված տղամարդիկ։

Առյուծներ

Առյուծ նշանի տակ ծնված տղամարդիկ մի կողմից իրենց են հնազանդեցնում կանանց, մյուս կողմից նրա համար երկնքից աստղեր են իջեցնում։ Առյուծները համարձակ են, նրանց համար արգելված թեմաներ չկան եւ բաց է էքսպերիմենտների համար, ինչն էլ ձգում է կողակցին։ Ճիշտ է, նշանի ներկայացուցիչներին իդեալական սիրեկաններ չեք համարի, քանզի Առյուծները կարող են տրվել վայելքներին։ Նրա համար կարեւոր է տպավորություն թողնել, որպեսզի եւս մեկ գեղեցկուհու ներգրավի իր ցուցակի մեջ։

Ձկներ

Ձկներ նշանի տակ ծնված տղամարդիկ ամենազգացմունքայիններն են։ Սակայն, դա չի խանգարում նրանց մնալ տղամարդ՝ հոգատար, անասելի սեքսուալ։ Ձկները կարող են հպարտանալ անհավանական երեւակայությամբ եւ սեքսի մասին անընդհատ նորույթներ են մտածում։ Այդուհանդերձ Ձկները իրական գուրմաններ են, որոնց համար սեքսից առավել կարեւոր են գգվանքները։ Հենց սա էլ գրավում է կանանց։

Ցլեր

Ցուլ նշանի տակ ծնված տղամարդկանց կարելի է անվանել լավագույն սիրեկաններ եւ սեքսի իրական գուրմաններ։ Ինտիմը նրանց կյանքում ամենակրեւոր տեղերից մեկում է գտնվում եւ դրան նրանք տրվում են ողջ հոգով։ Ցլերի ինտիմ մտերմությունը սկսվում է սեքսից շատ ավելի վաղ։ Սա իրական խաղ է, որի ընթացքում Ցուլ տղամարդիկ իրենց կողակցին տալիս են ամենատարբեր եւ ամենահաճելի պահերը։ Հենց այս գիծն էլ նշանի տակ տղամարդկանց թույլ է տալիս համարել ամենահոգատար եւ, պարզապես, ամենալավ սիրեկան։

Աղբյուրը՝ Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել