«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տուն-տեղ. Հարմարավետ ինտերիեր՝ երիտասարդ ընտանիքի համար

16:04, 8 դեկտեմբերի

News.am STYLE-ը սկսում է նոր խորագիր։ Այն է՝ «Տուն-տեղ»։ Այստեղ Ձեզ կծանոթացնենք բնակարանի ձեւավորման պարզ լուծումներին, որոնք իրականում կարող եք նաեւ ինքներդ էլ գտնել համացանցում, սակայն մենք կհեշտացնենք ձեր գործը։

Եվ այսպես, երբ ձեր բնակարանը մեկ սենյականոց է, իսկ դուք ունեք շատ իրեր, ապա այն առավել ֆունկցիոնալ դարձնելու համար հարկավոր է շատ պահարանների (զգեստապահարան, անպետք իրերի, օգտագործվող, ամենօրյա իրերի, գրքերի պահարան) առկայությունը։

Այդ իսկ պատճառով կօգտագործեք յուրաքանչյուր քառակուսի մետրը։ Հարմար տարբերակ է տան պատերի մեջ արված խորշերի օգնությամբ, ստացված աբստրակտ, կամ համաչափ պահարանը։ Այն կծառայի, թե՛ գրքերի, թե շրջանակներով լուսանկարների, թե՛ ծաղկամանների համար, թե հուշանվերների համար։

Մեծ սենյակը հարմարավետ զոնաների բաժանելիս կրկին օգնության է հասնում բաժանարար պատ-պահարան հրաշալի գործիքը։

Այն հանդիսանում է թե բաժանարար, թե ինտերիերի մի մասնիկը, ինչպես նաեւ գործածելի հսկայական տարածություն։

Նշանակություն չունի, թե որքան փոքր է ձեր բնակարանը, հյուր ընդունելը սուրբ գործ է։

Դրա համար հյուրասենյակի սեղանը պետք է լինի բազմաբնույթ՝ փոքր, հարմարավետ։ Իսկ դա տրանսֆորմեր սեղանն է, որը եւ՛ փոքր է, եւ՛ մեծ, եւ՛ իրեր պահելու համար բավականին հարմարավետ։

Քչերն են նախընտրում այն տարբերակը, երբ խոհանոցը միացված է հյուրասենյակին, սակայն դա եւս հիանալի լուծում է տարածք շահելու համար։

Ստուդիա ոճի բնակարանը նման բնակարանների համար գերազանց լուծում է։ Այս առիթով բազում դիզայներներ ներկայացրել են իրենց տարբերակները։ Այստեղ խոհանոցի ու հյուրասենյակի զոնաները միացված են իրար։

Երկու մասերի համար սահման է հանդիսանում բազմոցը, բազկաթոռները, կամ նաեւ հենց ընթրիքի սեղանը։

Սակայն, եթե խոհանոցը մեծ է, ապա հյուրասենյակի սեղանն իր աթոռներով կարելի է տեղադրել հենց այդ անկյունում։ Այս պարագայում երկու զոնա համատեղվում է։

Իրականում տարբերակներն անթիվ են, որոնց կանդրադառնանք մեր խորագրի հետագա նյութերում։

Լուիզա Գումրոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել