Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը՝ վրացական գեղեցկության մրցույթի միջազգային ժյուրիի կազմում լինելու մասին

15:31, 8 դեկտեմբերի

Մոդել եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից եւ դափնեկիր Լիլիթ Մարտիրոսյանն օրերս ներկայացել է նոր կարգավիճակով: Հայ մոդելը մասնակցել է վրացական հայտնի Miss & Mister Golden Brand 2018 մրցույթին, սակայն այս անգամ՝ որպես ժյուրիի անդամ: Գեղեցկուհին NEWS.am STYLE-ին պատմել է, թե ինչպես է ստացել մրցույթին՝ որպես միջազգային ժյուրի ներկայանալու հրավերը, ինչ սկզբունքով է գնահատել մասնակիցներին եւ ինչպես է իրեն զգացել նոր եւ պատվավոր կարգավիճակում:

«Սա լոկալ մրցույթ է, որն անցկացվում է Վրաստանի մասշտաբով եւ մասնակցում են բացառապես վրացի մոդելներ: Մրցույթը եւ տղաների, եւ աղջիկների համար էր: Հաղթողները թանկարժեք մրցանակներից զատ՝ ստացան նաեւ այլ մրցույթների մասնակցելու հրավերներ: Շատերը այս մրցույթի շնորհիվ սկսում են իրենց մոդելային կարիերան: Բավականին մեծամասշտաբ մրցույթ էր, որն անցկացվեց Ռուսթավելի թատրոնում: Հիացած էի տվյալ կառույցի ճարտարապետական գեղեցկությամբ»,-նշեց մոդելը, ինչպես նաեւ պատմեց, թե ինչպես է ստացել՝ որպես ժյուրի ներկայանալու հրավերը.

«Մեկ տարի առաջ, երբ  «Միսս Ինտերկոնտինենտալ» մրցույթի համար նկարահանումներ ունեի, ֆոտոսեսիաներց մեկն անցկացրինք Լեւան Դումբովսկիի ռեստորանում. ծանոթացանք նրա հետ եւ նա տեղեկանալով, որ ես տարբեր մրցույթների եմ մասնակցել եւ արժանացել տարբեր մրցանակների եւ կոչումների, ինչը միջազգային մեծ փորձ է իմ կյանքում, մրցույթի կազմակերպիչների հետ համատեղ որոշմամբ՝ հրավիրեց ինձ լինել միջազգային ժյուրիի կազմում, որտեղ ընդգրկված էին շատ հայտնի ու հետաքրքիր մարդիկ, որոնք թե աշխարհում, թե իրենց երկրներում ուրույն տեղ ունեն՝ հայտնի ոճաբաններ, երգիչներ, արտիստներ… Միջազգային ժյուրիից զատ՝ կար նաեւ տեղական ժյուրի՝ վրացական շոու-բիզնեսի հայտնի դեմքերից բաղկացած: Միջազգային ժյուրիի անդամները 15-ն էին՝ Թուրքիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Կանադայից, Իսրայելից, Ղազախստանից, Լեհաստանից, Հոլանդիայից, Դուբայից եւ այլ երկրներից»:

Miss & Mister Golden Brand մրցույթն անցկացվել է նոյեմբերի  25-ից դեկտեմբերի 1-ը: Դրա շրջանակում մասնակիցներն ու ժյուրիի անդամները հասցրել են լինել Վրաստանի մի շարք տեսարժան վայրերում, մասնակցել տեղական ամենահեղինակավոր միջոցառումներին եւ ծանոթանալ ճարտարապետական առանձնահատկություններին: Այս ամենի հետ մեկտեղ՝ Լիլիթը նաեւ կարեւորեց հետաքրքիր մարդկանց հետ նոր ծանոթություններն ու նոր կապերը:

Առաջին անգամ որպես ժյուրի ներկայացած մոդելը նշում է. 

«Հետաքրքիր էր լինել մրցույթի հակառակ կողմում: Հեշտությամբ կարողանում էի զգալ մասնակիցների հուզմունքը, դժվարությունը, սպասումը, պատրաստվելը, անքուն գիշերները՝ դա շատ լավ հասկանում եմ, այդ պատճառով էլ բոլորին հասկանալով՝ մեղմ էի գնահատում: Գնահատել եմ եւ դեմքը, եւ քայլվածքը, եւ մոդելային կերպարը: Շատ դժվար էր, որովհետեւ շատ լավ մասնակիցներ կային, որոնցից ընտրություն կատարելը հեշտ չէր: Առհասարակ, մրցույթը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված»:

Ինչ վերաբերում է իր մասնակցությամբ նոր գեղեցկության մրցույթներին՝ Լիլիթը նշեց.

«Շարունակում եմ համագործակցել «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի հետ՝ ի դեմս պարոն Աշոտ Խաչատրյանի: Եթե միասին հասկանանք, որ կան այնպիսի առաջարկներ, որոնք կհամապատասխանեն իմ ստատուսին, ապա անպայման կմասնակցեմ տվյալ մրցույթին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Մարտիրոսյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել