Մի խումբ հայտնիներ, այդ թվում Բեյոնսեն, Արիանա Հաֆինգտոնը, Հիլարի Քլինթոնը Հնդկաստանի Ռաջաստան նահանգում են՝ երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Մուկեշ Ամբանիի դստեր՝ Իշա Ամբանիի հարսանյաց արարողությանը մասնակցելու նպատակով։
Հյուրերի շարքում են նաեւ Պրիյանկա Չոպրան ամուսնու՝ Նիկ Ջոնասի հետ, մետաղագործական մագնատ Լակշմի Միտալն ու այլ հայտնիներ։ Բազմաթիվ չարթերային թռիչքներ են վայրէջք կատարում Ուդայպուրում (այն անվանում են նաեւ Սպիտակ քաղաք), որտեղ տեղի կունեա Իշա Ամբանիի եւ Անանդ Պրիմալի հարսանյաց արարողությունը։ Տեղացիներն այն արդեն անվանել են «իմ մեծ հնդկական հարսանիքը»։ Ի դեպ, Բեյոնսեն արարողությունը կմասնակցի ոչ միայն հյուրի կարգավիճակում. նա նաեւ երգեց փակ երեկոյի ընթացքում։
#Beyonce showing us exactly why she is the true queen! #AmbaniWedding pic.twitter.com/VydmE4sDui
— Filmfare (@filmfare) 10 декабря 2018 г.
Reliance Industries ընկերության նախագահ Մուկեշ Ամբանիի դուստրը Յելի համալսարանն ավարտել է 2014թ., ապա սկսել է օգնել հորը՝ միանալով նրա ընկերության տնօրենների խորհրդին։ Նրա ապագա ամուսինը՝ Պրիմալը, 33 տարեկան է, նա ֆինանսիստ է, ազդեցիկ հնդկական ընտանիքից։ Մի խոսքով, միավորվում են Հնդկաստանի երկու ամենաազդեցիկ կլանները։
Independent-ի հաղորդմամբ՝ ընկերական եւ գործնական կապերը Ամբանի եւ Քլինթոն ընտանիքներին կապում են արդեն 18 տարի։ Այս տարվա գարնանը Քլինթոնը ժամանել է Մումբայ՝ մասնակցելու կոնֆերանսի եւ լավ ժամանակ է անցկացրել հնդիկ ընկերների հետ Antilia կեցավայրում՝ աշխարհի ամենաթանկ տներից մեկում։
Չորեքշաբթի օրը կայանալիք հարսանեկան արարողության կապակցությամբ տոները սկսվել են մեկ շաբաթ առաջ՝ ամենուր տոնավաճառներ են, համերգներ, հյուրասիրություն, երգ ու պար։
Independent-ը նշում է, որ Հնդկաստանում, ուր միլիոնավոր մարդիկ աղքատության պայմաններում են ապրում, հետեւել են նաեւ զույգի նշանադրությանը։ Արարարողությունը կայացել է Իտալիայում՝ Villa D’Este հյուրանոցում՝ 600 հյուրերի ներկայությամբ եւ Ջոն Լեջենդի կենդանի կատարումների ներքո։
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Independent
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով