Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Խորհուրդ ենք տալիս դիտել․ «Ոսկե երիտադարություն»-«Բամբասկոտը»

20:33, 10 դեկտեմբերի

Բոլորը գիտեն՝ ինչ է «ոսկե երիտասարդությունը», բայց եթե օբյեկտիվ լինենք, մեր գիտելիքները սահմանափակված են մակերեսային հայացքով։ Ի՞նչ կլինի, եթե փորձենք ներսից դիտարկել այն։

News.am Style-ը ներկայացնում է ամերկյան The CW հեռուստաընկերության «Բամբասկոտը» սերիալը՝ դրամա՝ նախատեսված դեռահասների համար։ Այն ցուցադրվել է 2007թ․ սեպտեմբերից մինչեւ 2012թ․ դեկտեմբեր, բաղկացած է 6 եթերաշրջանից։

Սերիալը նկարահանվել է Սեսիլի վոն Զիգեսարի վեպերի հիման վրա, էկրանավորման պատասխանատուն Ջոշուա Շվարցն է։ Սյուժեն զարգանում է Նյու Յորքում բնակվող «բարձր հասարակության» մի քանի երիտասարդ ներկայացուցիչների շուրջ։ Կարծես թե, նրանց կյանքում ամեն ինչ լավ է, բայց հայտնում է կայք, որում հրապարակվում են թե հերոսների, թե այլ տղաների անձնական կյանքի գաղտնիքների վերաբերյալ տեղեկություններ, ինչը փչացնում է նրանց կյանքը։ Վարկաբերկող հրապարակումների հեղինակը «Բամբասկոտն» է, եւ ոչ ոք չի կարողանում հասկանալ՝ ով է նա եւ ինչպես է նման տեղեկատվության տիրապետում։  

Սերիալը դիտել «ստիպեց» կրտսեր քույրս, եւ սկբնական շրջանում կարծում էի, թե սա հերթական սերիալն է, որի հիմնական հանդիսատեսը դեռահաս աղջիկներն են։ Բայց որքան էի ես զարմացել, երբ պարզվեց, որ այն լուրջ աշխատանք է։ Մի քանի սերիա դիտելուց հետո ամբողջությամբ խորասուզվեցի «կինո-էպոպոեայի» մեջ եւ նկատեցի նկարահանումների բարձր որակը, մտածված սցենարը, երիտասարդ հերոսների լավ դերասանական խաղն ու շատ այլ բաներ։

Մանհեթենի հարուստ, ավելի ճիշտ՝ էլիտար երիտասարդությունը եւս լաց է լինում․ ահա՝ ինչի մասին է սերիալը։ Հինգ հիմնական կերպարների օգնությամբ մեզ ցույց են տալիս, որ հարուստ, ապահովված ընտանիքից լինելը բացարձակապես չի նշանակում երջանիկ ու անհոգ լինել։ Պարզապես նրանց հոգսերն այլ են, ոչ միշտ հասկանալի սովորական մարդկանց։

Ամեն դեպքում, սերիալը հեղինակները կարողացել են հերոսներին ցույց տալ հասարակ հանդիսատեղի համար հասսկանալի տեսանկյունից։

Օրինակ Սերենա վան դեր Վուդսենը՝ «Թագուհի Էս» (Բլեք Լայվլի) եւ Բլեր Ուոլդորֆը՝ «Թագուհի Բի» (Լեյթոն Միստերը) մանկության ընկերներ են, կամային, խորամանկ եւ իշխող աղջիկներ, ովքեր կարգավիճակի պատճառով հաճախ ստիպված են լինում պայքարել միմյանց դեմ․ ինչպես երկնքում չեն կարող երկու արեւներ լինել, այնպես էլ դպրոցում չեն կարող երկու թագուհիներ լինել։ Ամեն դեպքում նրանք միշտ կարողանում են ընկերությունը վերականգնելու ճանապարհներ գտնել։

Չարլզ Բասը՝ «Չակ» (Էդ Վեսթվիկ) հպարտ, ինքնավստահ երիտասարդ է, ով իրեն Մանհեթեհնի «սեւ արքայազն» է ներկայացնում եւ թաքցնում, որ նրբազգաց է ու բարի։

Նատանիել Արչիբալդը՝ Նեյթ (Չեյս Քրոուֆորդ), սերիալի սպիտակ ձիով ասպետն է՝ բարի, գեղեցիկ, խելացի, դաստիարակված։ Նա Չակի լավագույն ընկերն է։

Դենիել Համֆրին՝ Դենը (Պենի Բեդջլի), «սպիտակ ագռավն» է, սովորական տղա Բրուկլինից, ով խելքի ու ջանքերի շնորհիվ սովորում է էլիտար դպրոցում, բայց ոչ մի կերպ չի ներգրավվում դպրոցի միջավայրին։

Սերիալը հրաշալիորեն ցույց է տալիս հարուստ երեխաների խնդիրները՝ ծնողանական ուշադրության բացակայություն, որին գումարվում են բարձր, երբեմն նաեւ անիրագործելի սպասումներ, որոնք ծնողները դեռ մանուկ հասակից «բարդել են» սերունդների ուսերին։ Այս երեխաները մեծամասամբ զրկված են ընտրություն կատարելու հանարավորությունից, ինչը երբեմն ցավալի հետեւանքների հանգեցնող քայլերի առիթ է դառնում, իսկ պոռթկումները, ինչպես հայտնի է, հնարավոր չէ զսպել։  

Սերիալը ոչ մի կերպ չի փորձում արդարացնել «ոսկե երիտասարդության» պահվածքը, հակառակը՝ պախարակում է այն։ Ամենակարեւոր նպատակն է հասկացնել, որ այդ երեխաները հիմնականում չեն հասկանում՝ ինչ են իրենցից ուզում եւ հաճախ հենց այդ պատճառով են սխալվում։

Բարի դիտում

Նորայր Նազարյան

Հ․Գ․ XOXO GossipGirl



Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել