Երեւանի պետական տիկնիկային թատրոնի պատերը, բեմն ու, նույնիսկ, տիկնիկները երեկ ռոք էին լսում: Այս տարի արդեն երրորդ անգամ այս նույն բեմում կրկին երաժշտական «խառնաշփոթ» էր ստեղծել Nemra-ն՝ իր հիթերով, կատակներով, բարձր էներգետիկայով, հանդիսատեսի հետ անմիջական զրույցներով եւ անակնկալներով հանդերձ:
Երկրպագուներն, ինչպես միշտ, ջերմ ընդունեցին իրենց սիրելի ռոք խմբին՝ ծափողջույններով, բղավոցներով, նրանց հետ պարելով եւ զգալով ամեն մի կատարումը: Սակայն մինչ այդ էմոցիաները վայելելը՝ NEWS.am STYLE-ը ետնաբեմում էր, որտեղ պակաս անմիջական մթնոլորտ չէր: Խմբի անդամները՝ Վանը, Մարիաննան, Վասպուրն ու Մարեկը, վերջին պատրաստություններն էին տեսնում՝ սաունդչեք, տեխնիկական հարցերի կարգավորումներ, վերջին փորձեր… Խմբի կիթառահար եւ վոկալիստ Վան Եղիազարյանը այդ ամենի արանքում, նույնիսկ, ժամանակ գտավ մեզ հետ զրուցելու եւ կիսվելու իր ակնկալիքերով:
«Հանդիսատեսից ակնկալում ենք, որ վայելեն համերգը, մեզանից էլ՝ որ կարողանանք բավարարել նրանց ակնկալիքները` որ չղջան, որ եկել են մեր համերգին»:
Հոգեպես մաքուր, առողջ եւ երազող մարդիկ՝ այսպես է Վանը բնութագրում իրենց երկրպագուներին՝ նեմրացիներին, որոնց ներկայությունը ստիպում է մոռանալ, նույնիսկ, հուզմունքի մասին.
«Առաջին օրվանից հուզմունք չեմ զգացել, ինչը շատ տարօրինակ է, որովհետեւ ես առհասարակ կյանքում շատ եմ լարվում ամեն մի փոքր բանից, բայց բեմի հետ կապված ամեն ինչից հաճույք եմ ստանում ու սպասում, թե երբ պետք է գա այն պահը, որ բեմ բարձրանանք»:
Նրանց բեմ բարձրանալուն պակաս անհամբեր չէին սպասում բեմի առջեւում հավաքված նեմրացիները: Երաժիշտների եւ հանդիսատեսի սպասելիքներն արդարացան. այս մասին վկայում էր այն ջերմությունը, որով ուղեկցվեցին խմբի կատարումները՝ մինչեւ վերջին նոտան:
Խումբը կատարեց երկրպագուներին ծանոթ եւ անծանոթ երգեր, այդ թվում ամենահայտնի՝ «Նարե», «Զիմ խորոտիկ յար», «Connection Lost», «Born in 94», «I’m a Liar» հիթերն ու օրերս թողարկված «Because» երգը: Համերգին ելույթ ունեցան նաեւ Highway բենդն ու Անդրե Սիմոնյանը:
Եթե Nemra-ի երկրպագու եք, սակայն ինչ-ինչ պատճառներով ներկա չեք եղել խմբի համերգին, NEWS.am STYLE-ն առաջարկում է տխրելու փոխարեն հետեւել մեր պատրաստած տեսանյութերին եւ ֆոտոշարքին, որոնց միջոցով կփոխանցենք այն տրամադրությունը, որը երեկ թեւածում էր Տիկնիկային թատրոնում…
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը