Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Դիզայներ Նատալիա Ալավերդյանը հավակնում է Բրիտանական նորաձեւության խորհրդի մրցանակին

11:46, 11 դեկտեմբերի

Դիզայներ Նատալիա Ալավերդյանն այս տարի նոմինացված է Բրիտանական նորաձեւության խորհրդի մրցանակին՝ նոր տաղանդ անվանակարգում։

Ռուսական Harper's Bazaar-ի նորաձեւության նախկին տնօրեն Նատալիա Ալավերդյանը 2012թ. Լոնդոնում հիմնել է «A.W.A.K.E.» ապրանքանիշը։ Նրա ստեղծած հագուստը, որը  հեգնանքի տարրեր եւ տարբեր մշակույթների ազդեցություն է կրում, հաջողությամբ վաճառվում է աշխարհում ՝ Նյու Յորքից մինչեւ Մոսկվա։ Blueprint-ին տված հարցազրույցում Նատալիան պատմել է՝ ինչից է սկսել, եւ ինչ հաջողության է հասել իր ապրանքանիշը։

«Ապրանքանիշի հագուստը գնում են Net-a-Porter-ը, Matches-ը, Selfridges-ը, Harrods-ը։ Եվ բավական շատ են գնում, քանի որ բոլորն էլ մեծ խանութներ են։ Շատ գնորդներ ունենք նաեւ Ասիայում, մասնավորապես Ճապոնիայում։ Իտալիայում հագուստը գնում է մոտավորապես 12 խանութ։ Ճապոնիայում մոտավորապես 7 խանութ է գնում, Կարեայում եւս գնորդները շատ են»,- նշել է Նատալիան։

Դիզայների խոսքով՝ Բրիտանական նորաձեւության խորհրդի մրցանակին նոմինացվում է երկրորդ տարին անընդմեջ։

«Նախորդ տարի ինձ զանգահարեց Քերոլայն Ռաշը՝ Բրիտանական ներաձեւության խորհրդի գլխավոր տնօրենը։ Յուրաքանչյուր տարի նա անձամբ է զանգահարում դիզայներներին, ովքեր առաջին անգամ են  նոմինացվում։ Ինձ համար դա, իհարկե, հաճելի էր, անսպասելի եւ հպարտանալու առիթ։ Սկզբունքորեն ես այնքան էլ կենրոնացած չեմ պարգեւների եւ նոմինացիաների վրա։ Իմ կարծիքով՝ դա այնքան էլ կարեւոր չէ, բայց շատ հաճելի է։ Հասկանում ես, որ զուր չես շատ աշխատել, որ ինչ-որ մեկին հետաքրքրում է այն, ինչ դու անում ես»,- ասել է Ալավերդյանը։

Պատասխանելով հարցին՝ ինչ է նշանակում բրենդի «A.W.A.K.E.» անվանունը, Նատալիան նշել է, որ Awake (արթնացում) կարող է անվանվել ցանկացած բան։ Նրա մտքին եկել է համապատասխան բառ, որի հապավումը գեղեցիկ կլինի, գեղեցիկ կլինենն նաեւ տառերից հետո դրված կետերը։

«Ես լավ բառակապակցությոն եմ գտել, որը համապատասխանում է նաեւ բրենդի կոնցեպտին։ Ես այն հետեւյալ կերպ եմ մեկնաբանում՝ All Wonderful Adventures Kindle Enthusiasm՝ բոլոր հրաշալի արկածներն էնտոիզիազմ են արթնացնում» ,- նշել է դիզայները։  

Աղբյուրը՝ Blueprint

Լուսանկարները՝ Blueprint, Pinterest, a-w-a-k-e.com, Wireimage


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել