Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Երջանիկ ու գեղեցիկ. 10 հայտնի հարսնացուներ, ովքեր այս տարի հիացրել են աշխարհին

23:01, 11 դեկտեմբերի

2018թ. հագեցած էր աստղային հարսանյաց արարողություններով։ Անցնող տարվա ընթացքում աշխարհին հասցրել են հիացնել Թինա Կունակին եւ Վենսան Կասելը, «Գահերի խաղը» սերիալի դերասանները, աշխարհի ամենահարուստ ժառանգորդուհին, Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը եւ արքայադուստր Եվգենիան։ News.am Style-ը ներկայացնում է՝ ինչ են զգեստ են ընտրում աստղերը կյանքի ամենակարեւոր օրվա համար։

Մեգան Մարքը՝  Givenchy-ի զգեստով

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանյաց արարողությունը տարվա ընթացքում ամենաշատն է քննարկվել։ Ընդ որում, ուշադրության կենտրոնում են հայտնվել նույնիսկ ամենափոքր դետալները։ Սասեքսի դքսուհին կրում էր ֆրանսիական Givenchy ապրանքանիշի զգեստը։

38-ամյա դերասանուհու կերպարը բավական պարզ էր ու էլեգանտ, իդեալական կնոջ համար, ով նոր էր մուտք գործում բրիտանական թագավորական ընտանիք։

Կարլի Քլոսը՝ Dior-ի գեստով

Մոդել Կարլի Քլոսի եւ ներդրող, միլիոնատեր Ջոշուա Քուշների հարսանյաց արարողությունն անցկացվեց գաղտնիության պայմաններում։ Մոդելի ընտրյալն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր ամուսնու՝ Ջարեդ Քուշների եղբայրն է։

Կարլի Քլոսի զգեստի հեղինակը Dior նորաձեւության տունն էր։ Ապրանքանիշի ընտրությունը պատահական չէր. 2010թ. 17-ամյա Քլոսը կարիերան սկսեց՝ նկարահանվելով Dior-ի գովազդային հոլովակում։

Բավարիայի արքայադուստր Սոֆի

Հարասանեկան արարողությանը հաջորդեցին քննարկումներն այն մասին, որ արքայադստեր կերպարը շատ նման էր Մեգան Մարքլին։ Այս դեպքում եւս ընտրվել էր պարզ մետաքսյա զգեստ։ Կերպարներն, իհարկե, տարբերվում էին. Բավարիայի արքայադստեր քողն ավելի համեստ էր, պատրաստված էր ժանեկավոր կտորից։

Կերպարը լրացնում էր վյուրթեմբերգյան թագավորական տան թագերից մեկը։

Ռոզ Լեսլին՝  Elie Saab-ի զգեստով

«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասաններ Քիթ Հարինգթոնի եւ Ռոուզ Լեսլիի հարսանյաց արարողությունը կայացավ 2018թ. հունիսի 23-ին։ Դերասանուհին կրում էր Elie Saab-ի զգեստը։ Կերպարն ամբողջացնում էին բնական ծաղիկներով պատրաստված թագը եւ երկար քողը։

Ի դեպ, լիբիացի դիզայների ծառայություններին հաճախ են հայտնի դերասաններ դիմում։ Ու թեեւ Elie Saab-ը հարսանեկան զգեստների արտադրությամբ զբաղվում է 2016թ.-ից, ապրանքանիշը կարողացել է լուրջ հաջողության հասնել եւ հաճախ է զգեստներ կարում հոլիվուդյան դերասանների համար։

Թինա Կունակին՝  Vera Wang-ի զգեստով

Թեեւ 21-ամյա Թինա Կունակիի եւ 51-ամյա Վենսան Կասելի մտադրությունների լրջությանը քչերն էին հավատում, զույգն ամուսնացավ 2018թ. օգոստոսի 24-ին։ Այդ ընթացքում օգտատերերը երկու հակադիր ճամբարի էին բաժանվել. զույգի հակառակորդները մոդելին համեմատում էին Մոնիկա Բելուչիի հետ, ումից Վենսան Կասելը բաժանվել էր 2013թ․։

Դերասանուհին խորը լանջաբացվածքով զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա հրաշալի կազմվածքը։ Հարսանյաց զգեստի հեղինակը Vera Wang ապրանքանիշն է։ Հարսնացուի կերպարն ամբողջացնում էին երկար ականջօղերն ու դաշտային ծաղիկներով պատրաստված փունջը։

Գվինեթ Փելթրոուն՝ Valentino-ի զգեստով

Սա Գվինեթ Փելթրոուի եւ սցենարիստ Բրեդ Ֆելչակի երկրորդ ամուսնությունն էր, սակայն հարսանեկան արարողությունը դերասանուհու համար առաջինն էր։ Գվինեթ Փելթրոուն նախկինում ամուսացած է եղել Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինի հետ, սակայն զույգը բավարարվել էր միայն ամուսնության գրանցմամբ։

Դերասանուհու եւ սցենարիստի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Փելթրոուի՝ Լոնգ Այլենդում գտնվող առանձնատանը։ Հարսնացուն Valentino ապրանքանիշի զգեստ էր կրում։

Բարբարա Բուշը՝  Vera Wang-ի զգեստով

2018թ. ամուսնացավ ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստրը՝ Բարբարան։ Նրա ընտրյալը դերասան եւ սցենարիստ Քրեյգ Քոյնն է, ում հետ Բարբարան ծանոթացել է 2017թ․ նոյեմբերին։ Հարսանեկան արարողությունը փակ էր։ Դրան մասնակցել են միայն զույգի մտերիմները։

Հարսնացուի կերպարը համապատասխանում էր արարողությունը եւ բավական համեստ էր։ Բարբարան կրում էր Vera Wang ապրանքանիշի մետաքսյա զգեստը։ Հարսնացուն կրում էր ընտանեկան թեւնոց, որը նրա պապը՝ ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը, կնոջը նվիրել էր ամուսնության 70-ամյակի կապակցությամբ։

Արքայադուստր Եվգենիան՝  Peter Pilotto-ի զգեստով

Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ արքայադուստր Եվգենիան, կրում էր բրիտանական ապրանքանիշի զգեստը։ Զգեստի հեղինակները Peter Pilotto ապրանքանիշի հիմնադիրներ Պիտեր Պիլոտոն եւ Քրիստոֆեր դե Վոսն էին։ Արքայադուստրը հրաշալի տեսք ուներ․ նա կրում էր թագ եւ զմրուխտով զարդարված ականջողեր, որոնք ամուսնության կապացությամբ նվիրել էր նրա ամուսինը։

Հատկանշական է նաեւ, որ արքայադստեր զգեստը ցուցադրում էր մեջքի հատվածում սպիերը, որոնք 12 տարեկանում սկոլիոզի ուղղման նպատակով վիրահատական միջամտության հետեւանք են։ Արքայադուստրը քող չէր կրում։

Մարտա Օրտեգան՝  Valentino-ի զգեստով

Աշխարհի ամենահարուստ ժառանգորդուհու հարսանյաց զգեստն առանձնակի ուշադրության արժանացավ։ Inditex Group-ի սեփականատեր, միլիոնատեր Ամանսիո Օրտեգայի դստեր ընտրյալը Կարլոս Տորետան է՝ արգենտինացի դիզայներ Ռոբերտո Տորետայի որդին։ Հարսնացուն՝ Մարտա Օրտեգան, զբաղեցնում է Zara Woman-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ Նա կրում էր իտալական Valentino ապրանքանիշի զգեստը, որի հեղինակը Պյերպաոլո Պիչոլին էր։

Զգեստն ավանդական չէր. բլուզն ու շրջազգեստը նուրբ վարդագույն երանգ ունեին։ Մարտա Օրտեգայի կերպարը եւս մեկ անգամ ապացուցում է, որ ոճային են պարզությունն ու վառ դետալների բացակայությունը, որոնք ուշադրությունը շեղում են երեկոյի գլխավոր հերոսուհուց։

Պրիյանկա Չոպրան՝  Ralph Lauren-ի եւ Sabyasachi-ի զգեստներով

Աստղային հարսանյաց արարողությունների շարքը եզրափակում են դերասանուհի Պրիյանկա Չոպրան եւ երգիչ Նիկ Ջոնասը։ Հարսանյաց արարողությունը տոնվել է թե եվրոպական, թե հնդական կանոններով, եւ նորապսակները հագուստ ընտրել են՝ հաշվի առնելով երկու մշակույթները։

Քրիստոնեական սովորույթներով արարողության համար Պրիյանկա Չոպրան ընտրել էր դիզայներ Ռալֆ Լորենի հեղինակած զգեստը, որի ստեղծման համար 1826 ժամ է պահանջվել. այն ամբողջացնում էր մոտ 23 մետր երկարությամբ քողը։

Հնդկական սովորույթներով արարողության համար զույգն ընտրել էր հնդկական ավանդական հագուստ։ Դրանք ստեղծվել են հնդիկ դիզայներ Sabyasachi-ի կողմից։

Աղբյուրը՝ Marieclaire

Lուսանկարները՝ Getty Images, Legion-Media.ru, Instagram

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել