Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Մինչեւ վերջերս վատ երազներ էի տեսնում. դա դրա հետ եմ կապում». Անուշկա Մարգարյանը՝ մանկության, անձնականի ու ամուսնության մասին

15:31, 12 դեկտեմբերի

Խենթ, խելառ, մի քիչ ագրեսիվ ու խառնակիչ՝ այսպիսին են պատկերացնում Անուշկա Մարգարյանին սերիալային երկրպագուները, քանի որ դերասանուհին էկրաններին հայտնվում է հիմնականում նման հերոսուհիներով, սակայն կյանքում նրան ճանաչողները գիտեն՝ դրական է, անսահման բարի, հումորով ու կարեկցող: NEWS.am STYLE-ը, սակայն, դերասանուհուն ցանկացավ ներկայացնել այլ տեսանկհունից՝ բացահայտելով նրա անձի այն կողմերը, որոնց մասին նա այնքան էլ հաճախ չի խոսում: Անուշկայի հետ մեր սովորական հանդիպումն ու զրույցը դարձավ ավելի անկեղծ, քան պատկերացնում էինք…. Իսկ այն սկսվեց ընդամենը առօրյա թեմաներից...

Անուշկա, քո էջին հետեւողները երեւի արդեն նկատել են, որ վերջին շրջանում ակտիվորեն ֆիթնեսով ես զբաղվում: Սպորտն ընտրել ես գեղեցիկ մարմնի՞, թե՞ առողջ կենսակերպի համար:

Փոքրուց եղել եմ սպորտի մեջ, իհարկե, ոչ պրոֆեսիոնալ, բայց միշտ զբաղվել եմ սպորտով: Երեք տարի թեթեւ ատլետիկայով եմ զբաղվել, հետո մարմնանարզություն, յոգա, արեւելյան մարզաձեւեր… Չեմ կարող առանց սպորտ ապրել: Միգուցե, մի օր թողնեմ, բայց զգում եմ, որ հենց մի քիչ հեռվանում եմ սպորտից, ուղեղս սկսում է վատ աշխատել (ծիծաղում է): Սպորտը միայն մկանները չի մարզում, ուղեղն էլ է մարզում, դե ինչպես գիտեք՝ նաեւ օգտակար է առողջության համար, քեզ ավելի լավ ես զգում, սկսում ես ճիշտ սնվել: Երբ սպորտով չեմ զբաղվում, ինձ մոտ ամեն ինչ անկանոն է դառնում: Ինձ հաճախ հարցնում են՝ «Ինչո՞ւ ես գնում մարզասրահ, դու այսպես էլ նիհար ես»: Մի գաղտնիք բացեմ՝ ես ավելի շատ գիրանալու համար եմ հաճախում մարզումների (ծիծաղում է):

Աղջիկները երբեմն սպորտով զբաղվում են տղաներից պաշտպանվելու համար… Դե քանի որ ասացիր, որ փոքր տարիքից ես սպորտով զբաղվում, մի՞գուցե, քեզ մոտ ի սկզբանե հենց նման միտք է եղել:

Ճիշտն ասած՝ արեւելյան մարտարվեստով սկսեցի զբաղվել հենց այդ նպատակով (ծիծաղում է), որովհետեւ բավականին ուշ էի վերադառնում տուն: Հա, մի անգամ նման բան եղել է, բայց չեմ պատմի մանրամասները: Միայն այն միտքը, որ ես պարապում եմ, ինձ ուժ տվեց, որ այնպես բղավեմ, որ նա, ով ինձ հետեւում էր, ուղղակի փախավ: Փառք Աստծո, լուրջ դեպքեր չեն եղել, որ մտածեմ ինքնապաշտպանվելու մասին: Միշտ տղամարդիկ են ինձ պաշտպանել, նույնիսկ, անծանոթները:

Մանկությունդ անցել է Կապանում: Ինչպիսի՞ն այն կբնութագրես՝ դժվա՞ր, հե՞շտ, ուրա՞խ, անհո՞գ…

Չասեմ դժվար, բայց մանկությունս այդքան էլ հետաքրքիր չի անցել, այն առումով, որ կուզեի ամեն ինչ ավելի թեթեւ լիներ: Ծնվել եմ պատերազմի ժամանակաշրջանում՝ 3-4 տարեկան էի այդ ժամանակ, շատ վատ վիճակ էր երկրում, բնական է՝ մանկությունս բամբակի մեջ չի անցել: Մեկ-երկու նկար ունեմ այդ շրջանից, ինչի համար շատ եմ ափսոսում: Չկար հնարավորություն, որ ավելի շատ լուսանրավեի: Փոքր եմ եղել, բայց շատ դրվագներ մնացել են հիշողությանս մեջ: Անգամ մի դեպք եմ հիշում, Կապանում էինք…Մեր տան խոհանոցում էինք՝  ես, քույրս, հայրս ու մայրս: Ռմբակոծեցին ու մեր խոհանոցի ամբողջ պատը փլվեց: Այդ պահը շատ հստակ եմ հիշում: Մայրս ու հայրս ինձ եւ քրոջս գցեցին հատակին ու պառկեցին մեզ վրա, որ ինչ լինի, նրանց լինի… Վատ հիշողություններ են…

Մանկությունը հետք է թողնում ամբողջ կյանքի վրա… Զգացե՞լ ես նման բան:

Գուցե… Երեւի դրա համար եմ մի քիչ խենթ (ծիծաղում է): Մինչեւ վերջերս վատ երազներ էի տեսնում: Դա դրա հետ եմ կապում, բայց ինքս ինձ վրա աշխատում եմ, որ ավելի դրական մտածեմ, դրական մարդկանց հետ շփվեմ ու ամեն ինչին նայեմ միայն լավ տեսանկյունից: Երկու տարի է՝ նման երազներ էլ չեմ տեսնում, ու հավատում եմ, որ ամեն ինչ մարդու մտքից է ծնվում:

Կարծիք կա, թե այն մարդիկ, որոնք դժվար կյանքով են ապրում, փոքր տարիքից ձգտում են նյութական հարստության: Համաձա՞յն ես այդ մտքին:

Կարծում եմ՝ ամեն ինչ մարդու ներսից է գալիս: Հետո փառք Աստծո՝ ունեմ այնպիի ծնողներ, որոնք երբեք թույլ չեն տվել, որ ինչ-որ բանի կարիք ունենամ, արել են, նույնիսկ, անհնարինը, որ ես ունենամ ամեն ինչ:  Իսկ ինչ վերբերում է նյութականին՝ բնական է՝ բոլորն էլ ուզում են ապահով կյանքով ապրել, բայց իրականում հոգու ջերմութունն ու մարդու վերաբերմունքն ու մարդն իր տեսակով ինձ համար ավելի կարեւոր են: Եթե նյութականդ ուզում ես լավ լինի, ապա դա պետք է լինի միայն քո շնորհիվ:

Անուշկա, գիտեմ, որ մասնագիտությամբ լրագրող ես: Հետաքրքիր է, եթե շարունակեիր աշխատել՝ որպես լրագրող, ո՞վ կլիներ այն հայտնի դեմքը, որի հետ կցանկանայիր հարցազրույց ունենալ:

Կիանու Ռիվզը: Նա շատ խորն է, որքանով հասկացել եմ իր հարցազրույցներն ընթերցելիս: Միանշանակ, տարբերվում է բոլորից: Միշտ շատ տխուր է ու մտահոգ, միշտ հետաքրքրել է նրա այդ հոգեվիճակը: Իհարկե, գիտեմ՝ նրա կյանքում շատ տխուր իրադարձություններ են եղել, բայց վստահ եմ՝ այդ հոգեվիճակը շատ ավելի խորը բաների հետ է կապված: Կուզեի ավելի բաց խոսել նրա հետ այդ թեմաներով:

Քանի որ ինքդ երբեք չես խուսափում տարիքդ բարձրաձայնելուց, քո թույտվությամբ ես էլ անդրադառնամ հենց քո տարիքին: Շուտով նշելու ես 30-ամյակդ. կա՞ն բաներ, որոնք պլանավորել էիր, որ պտք է իրագործես մինչեւ այս տարիքը. Որո՞նք ես իրագործել, որո՞նք են մնացել դեռ ծրագրերումդ:

Մի հետաքրքիր ասացվածք կա. «Եթե կինը չի թաքցնում իր տարիքը, ուրեմն նա շատ գոհ է իրենից» (ծիծաղում է): Իսկ եթե ավելի լուրջ, բոլորը զարմանում են՝ իմանալով տարիքս, դրա համար դեռ ինձ 30 չեմ զգում՝ 21 կամ 22: Եվ հայրիկս, եւ մայրիկս իրենց տարիքից երիտասարդ են երեւում: Երեւի հենց դա եմ ժառանգել: Իրականում, կա նաեւ գաղտնիք՝ եթե չես մտածում ծերանալու մասին, չես ծերանում: Ինչ վերաբերում է ծրագրերիս՝ ես  երբեք ոչինչ չեմ պլանավորում ու չեմ նախագծում, ինչի համար մայրս հաճախ ինձ նախատում է: Բայց ես շատ ուրախ եմ, որ այդպիսին եմ, որովհետեւ երբեք չես իմանա՝ ինչ կլինի քեզ հետ վաղը: Եթե ես այսօր մտածեմ վաղվա մասին, ես այսօր չեմ ապրի: Ապրում եմ այսօր, բայց դա չի նշանկում, թե ապրում եմ միայն տվյալ օրով: Գիտեմ, որ միշտ ամեն ինչ լավ է լինում ու լինում է ժամանակին:

Իսկ արտաքնապես փոքր երեւալը մարդկանց թյուրիմացության մեջ չի՞ գցում, երբ քեզ հետ շփվում են:

Սկզբում, գուցե, երբ ինձ չեն ճանաչում, նման խնդիր լինում է: Բայց ինձ հետ շփվելով՝ հասկանում են, որ չէ… Առհասարակ, կենսաբանական տարիքը կապ չունի ոչ արտաքինի, ոչ էլ ուղեղի հետ: Մարդ կարող է 10 տարեկանում լինել խելացի, իսկ մի դեպքում էլ՝ 40 տարեկան հիմար: Կապ ունի, թե ինչ դասեր ես քաղում կյանքից: 

«Ինչո՞ւ չես ամուսնանում»՝ այս հարցը համոզված եմ՝ քեզ հաճախ են տալիս: Ի՞նչ ես սովորաբար պատասխանում:

Ճիշտն ասած՝ հա, գնալով նկատում եմ մարդկանց կողմից այս հարցի հաճախականությունը: Ընտանիքում նման խնդիր չունեմ: Բնական է՝ ծնողներս երբեմն նման ակնկարկ անում են, բայց կոնկրետ ամուսնության մասին չեն խոսում, որովհետեւ ինձ լավ են ճանաչում, գիտեն, որ չեմ կարող ամուսնալ առանց սիրելու: Ինձ ճանաչելով՝ ես լավ գիտեմ, որ նման բան չի լինի: Երբեք չեմ կարող ապրել մեկի հետ, որին չեմ սիրում: Կամուսնանամ այն ժամանակ, երբ հանդիպեմ իմ ճակատագրին:

Առիթից օգտվեմ ու հարցնեմ՝ անձնականումդ ի՞նչ է կատարվում:

Ասում են, չէ՞ «Չգիտեմ՝ ով է կյանքիս սցենարը գրում, բայց որ թույն հումորի զգացողություն ունի հաստատ է»: Իմ կյանքում հենց այդ վիճակն է: Միայն մի բան կասեմ՝ ես պիտի միշտ սիրեմ, եթե չեմ սիրում, ուրեմն՝ չեմ ապրում, իսկ ես ուզում եմ ապրել:

Ե՞րբ ես վերջին անգամ սիրահարված եղել:

Այսօր… Կյանքին (ծիծաղում է):

Առհասարասկ, նկատել էի, այսօր էլ համոզվեցի՝ շատ անկեղծ ես: Դա քեզ չի՞ խանգարում կյանքում:

Չեմ զգացել, որ դա ինձ խանգարի: Ուղղակի այնպիսին եմ, ինչպիսին կամ, չեմ կարող ուրիշ ձեւ լինել: Այն եմ, ինչ կամ, ու ցանկանում եմ բոլորն էլ լինեն այնպիսին, ինչպիսին կան: Անկեղծ եմ, բայց հիմար չեմ, եթե գտնեմ, որ չեմ ցանկանում ինչ-որ հարցի պատասխանել, չեմ պատասխանի: Առհասարակ, անկեղծությունը չպիտի վերածվի հիմարության. եթե դա չի վերածվում հիմարության, չի կարող ոչ մի բանի խանգարել:

Հայտնի մարդկանց հաճախ են վերագրում «ինքնահավանի» կամ «եսասերի» պիտակը: Քո դեպքում որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

Կապ չունի հայտնի ես, թե ոչ՝ յուրաքանչյուր մարդ պետք է իրեն սիրի: Բնականաբար, շատ եմ սիրում ինձ, բայց չեմ փորձում համեմատվել ուրիշի հետ: Չպետք է քեզ սիրես՝ մտածելով, թե մեկից ավելի լավն ես, կամ ավելի գեղեցիկ: Աստվածաշնչում էլ է գրված՝ «Սիրիր քո մերձավորին, ինչպես քո անձը», հետեւաբար յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն սիրի, դա շատ կարեւոր է: Սակայն այդ ամենը չպետք է վերածվի եսասիրության:

Վերջերս ավարտին մոտեցավ քո մասնակցությամբ «Երեւի» հեռուստասերիալը: Առաջիկայում էկրաններին էլի կլինե՞ս նոր նախագծով:

Դեռ երկու-երեք ամիս է, որ չեմ նկարահանվում: Կարծում եմ՝ շուտով կրկին կլինեմ եթերում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անուշկա Մարգարյանի Facebook-ի էջից եւ NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել