Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել։
Սեւ-սպիտակ լուսանկարում Անահիտ Սիմոնյանը բաց գույնի ջինսե տաբատ է կրում եւ սեւ շապիկ։ Հրապարակումը յուրօրինակ կերպ է մեկնաբանված. «Հենց այն պահին, երբ հոգնում ես ամեն բան նորից սկսել, երբ դադարում ես հավատալ մարդկանց, զգացմունքներին եւ դրանց անկեղծությանը, հայացքով կբախվես մարդու հետ։ Այդ հայացքը կջնջի անցյալը եւ նոր կյանք կնվիրի։ Դու նրան կճանաչես հարյուր հազարավորների շարքում, նույնիսկ հետեւից։ Դուք կարիք չեք ունենա միմյանց պատմել անցյալի մասին. նա արդեն իսկ գիտի ամեն ինչ քո մասին։ Գիտի եւ զգում է։ Ամենակերեւոր ազդակը, որ դուք կզգաք, այն անփոխանցելի թեթեւությունն է, որը կզգաք ծանոթության առաջին վայրկյաններից։
Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել. չէ՞ որ այդ անծանոթն ամբողջ կյանքում քո մեջ է ապրել՝ գրքերում, որոնք կարդացել եք, ֆիլմերում, որոնք սիրում եք կրկին դիտել, երբ միայնակ եք, երգերում, որոնք լսում եք տարիներ շարունակ։ Դուք նրան որոնել եք նախկին բոլոր հարաբերություններում եւ հարազատ մարդկանց մեջ, բայց սխալվել եք։
Երբ միասին եք, ձեզանից յուրաքանչյուրն ուժեղ է, ինչպիսին երբեք չի եղել։ Եվ անկախ բոլոր վեճերից եւ դժվարություններից, որոնք կհանդիպեն ձեր ճանապարհին, դուք միասին կլինեք, քանի որ կամավոր կապված եք ամուր շղթաներով։ Քո մարդը քեզ երբեք միայնակ չի թողնի դժվարության պահին։ Եթե կորցնես ամեն ինչ, եթե ծանր հիվանդանաս, կիմանաս, որ նա կանգնած է քո կողքին։ Հենց այդ վայրկյանից դու այլեւս միայնակ չես լինի եւ երբեք չեք համաձայնի ավելի քիչն ունենալ»,- գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը