Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Կանանց տեսակներ, որոնց հետ չեն ուզում ամուսնանալ

21:12, 13 դեկտեմբերի

1. Միսս «ո՞վ է այստեղ գլխավորը»

Սրանք աղջիկներ են, որոնց մոտ հրամայելու ցանկությունը գենետիկ մակարդակում է։ Սկզբում տղամարդկանց կարող է թվալ, թե նման բնավորությունը շատ գրավիչ է, բայց միայն սկզբում։ Երբ նա հասկանում է, որ իրեն փոքր երեխայի նման են վերաբերվում, փախչում է։ Անգլիական ձեւով։

2. Միսս «հաղթիր վիշապին»

Այս կատեգորիայի  կանայք՝ որպես կանոն, համարում են, որ կարող են խելքահան անել տղամարդուն «տաք թե սառը» խաղի կանոններով։ Միգուցե սկզբում դա հետաքրքրի զուգընկերոջը, որն ուզենա նվաճել ձեզ, բայց ժամանակի հետ դա ձանձրացնում է։ Նա կգտնի մեկ ուրիշին, որը կարող է շփվել եւ հարաբերություններ կառուցել, առանց խորամանկ հնարքների, ազնիվ եւ բաց։

3. Միսս «ես ուզում եմ քեզ փոխել»

Եկեք անկեղծ լինենք։ Հասուն մարդկանց դուր չի գալիս, երբ իրենց փորձում են ճկել։ Իսկ նման աղջիկները որոշում են, որ եթե տղամարդը չի համապատասխանում իրենց բնավորությանն ու չափանիշներին, դա ժամանակավոր է, որ իրենք կձեւեն իրենց ուզած տղամարդուն, խելքի կբերեն։ Սկզբում նա ուղղում է ձեր հագուկապը, հետո բնակարանը, հետո սկսում է թելադրել «ճիշտ ճաշակ»։ Իսկ երբ գործը հասնում է ընկերներին, ընտանիքին կամ ասենք աշխատանքին, ապա այստեղ արդեն ոչ ոք չի դիմանում։

4. Միսս «կասկածող եւ խանդոտ»

Նրա վստահությունը դժվար է շահել, իսկ ահա կորցնելը՝ հեշտ։ Դուք անգամ չեք հասկանա, թե երբ է դա տեղի ունեցել։ Երբ դուք նայում եք խանութի վաճառողուհուն պակաս անտարբեր, քան նա է ուզում։ Կամ երբ սխալմամբ նրան ցույց եք տվել դասընկերուհու լուսանկարը։ 10 տարի անց նման կանայք սկսում են փորփրել հեռախոսները, գրպանները եւ անգամ կեղտոտ սպիտակեղենը։ Ի՞նչ հիմնարար վստահության մասին է խոսքը։

5. Միսս «ես ապրում եմ միայն հանուն քեզ եւ քեզ համար»

Իսկ սա մեկ այլ ծայրահեղություն է։ Նա կուրորեն սիրում է իր տղամարդուն։ Այնքան կուրորեն, որ սեփական կյանքը, հետաքրքրությունները, ծանոթների շրջապատը դադարում են նրա համար գոյություն ունենալ։ Գլխավորը Նա է, Նրա զգացմունքները։ Դա սեր չէ, այլ ցավագին կախվածություն, որը պետք է բուժել։ Առավել հաճախ դա բուժում է հենց սիրո առարկան, որը նրանից հեռու է փախչում։

6. Միսս «Ինձ հայրիկ է պետք»

Այս կինը հանդիպում է բոլորի հետ, ովքեր իրենից մեծ են։ Ընդ որում, նա հաճախ փնտրում է ոչ այնքան ամուսնու կամ ընկերոջ, որքան «հոր», որը կլուծեր նրա խնդիրները՝ հուզական, թե ֆինանսական։ Որոշ տղամարդկանց դա դուր է գալիս, իսկ մյուսները կարող են փախչել։ Որպեսզի ոչ թե դուստր գտնեն, այլ ընկերուհի։

7. Միսս «ես օրական 5 անգամ պիտի մայրիկիս զանգեմ»

Օ՜, սա առանձին թեմա է։ Տղամարդիկ տանել չեն կարողանում նրանց, որոնք յոլա չեն գնում, առանց մայրիկի։ Իհարկե, մայրիկին սիրելն ու հարգելը մի բան է, բայց ահա հասուն եւ կայացած կին լինելը՝ այլ։  Մյուս կողմից էլ նման աղջիկների դեպքում պոտենցիալ զոքանչը մի բարի պտուղ չի լինում։

8. Միսս «լեզվիցս թռավ»

Նա պրոֆեսիոնալ բամբասկոտ է։ Նա գիտի ամեն բան եւ բոլորի մասին։ Եվ պաշտում է նոր տեղեկություններ փորփրել։ Ցանկալի է՝ հյութեղ։ Այո, տղամարդուն սկզբում նրա ճտպտությունը կարող է դուր գալ, բայց հետո տրամաբանական հարց է առաջանում. «Իսկ ի՞նչ է նա խոսում իմ մասին, եթե չի կարողանում լեզուն ատամների տակ պահել»։

9. Միսս «իսկ այ մեր հարեւանի մոտ…»

Այս կնոջ խնդիրն այն է, որ նա մշտապես խոսում է ուրիշ մարդկանց մասին։ Այն մասին, թե ինչ են արել, ինչ ունեն։ Եվ որպես հետեւանք՝ բոլորին իր հետ է համեմատում։

10. Միսս «ես դա չեմ ուտում»

Շատ տարածված տեսակ է՝ իր ենթատեսակներով։ «Ես չեմ ուտում 6-ից հետո», «Ես բուսակեր եմ», «Ես դիետայի վրա եմ» եւ այլն։ Եթե տղամարդը որոշի, որ միայնակ ուտելն իրեն ոչ մի ուրախություն չի բերում, եւ գտնի մեկին, որը հաստատ ուտելուց չի գիրանում, դա ավելի վատ կլինի, քան ձեր մարմնի ավելորդ 5 կգ–ը։ Սա վիճակագրություն է։

Ամենակարեւորը, ինչը պետք է հիշի ցանկացած աղջիկ. հարաբերություններում գլխավոր ներդաշնակությունն է։ Միգուցե վերոնշյալը շատ չափազանցված է թվում, բայց իրականում ամեն մեկն իրեն գտնում է դրանցում։ Դա չի կարելի ոչ մի դեպքում թույլ տալ

Աղբյուրը՝  Cosmo.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել