MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Նատալյա Վոդյանովան Հայաստանում ընթրիքի է մասնակցել

14:25, 14 դեկտեմբերի

Պարզվում է՝ երեկ Հայաստան է ացելել եւ արագ հեռացել հայտնի մոդել Նատալյա Վոդյանովան։ Նա մասնակցել է PicsArt-իամանորյա երեկույթին։ NEWS.am Style-ի տեղեկությունը հաստատեց ընկերության ներկայացուցիչ Աստղիկ Մարգարյանը՝ նշելով, որ Վոդյանովան ընթրիքին մասնակցել է որպես գործընկեր։ Երեկույթն անցկացվել է «Awesome starts here» կարգախոսով։

Նախորդ տարի հայտարարվել էր Նատալյա Վոդյանովայի՝ PicsArt-ի թիմի միանալու մասին։ Ընկերությունը հայտնել էր, որ որպես Նվաճումների տնօրեն՝ Նատալյան ստեղծարար միջոցներով  զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի եւ կոգեշնչի PicsArt համայնքին։

Վոդյանովան իր պաշտոնական էջն է վարում Picsart-ում, բարեգործական ծրագրեր անցկացնում երեխաների համար, պայքարում հանուն կանանց իրավունքների։ Վոդյանովայի ֆոնդը կրում է «Обнажённые сердца» անվանումը։ Դրա առաքելությունն է նպաստել ներառական հասարակության ձեւավորմանը, հասարակություն, որը բաց է զարգացման առանձնահատկություններով մարդանց համար։ Ֆոնդը ցանկանում է, որ զարգացման խնդիրներ ունեցող ոչ մի երեխա չհայտնվի մանկատանը, խաղահրապարակներ լինեն սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող երեխաների համար։

Ի դեպ, երգչուհի Իվետա Մուկուչյանը Instagram-ի Story բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկար է հրապարակել Վոդյանովայի հետ։ «Հրաշալի սուպերկին։ Այնքան ուրախ ենք քեզ հյուրընկալել Հայաստանում եւ մեր շուրջը զգալ քո հսկայական էներգիան»,- գրել է Իվետա Մուկուչյանը։  Նշենք նաեւ, որ Վոդյանովան փայլում էր հայ դիզայներ՝ Մերի Ստեփանյանի կողմից ստեղծված զգեստով: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել