Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Շուշաննա Թովմասյանը՝ Ձյունանուշի դերում լինելու, ամուսնու՝ Վահեի խորհուրդների եւ առաջին ֆան հանդիպման մասին (ֆոտո)

14:10, 15 դեկտեմբերի

Օրերս մեծ էկրաններ բարձրացավ Շուշաննա Թովմասյանի մասնակցությամբ առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Ձյունանուշը», որը նախատեսված է հատուկ փոքրիկ հանդիսատեսի համար։ Շուշաննան ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Ձյունանուշին, որն իր բարությամբ եւ խիզախությամբ օգնում է երեխաներին հավատալ հրաշքների։

Դերասանուհին ֆիլմի պրեմիերային հուզմունքով էր սպասում։ Պատասխանատվությունը մեծ էր. բացի այն, որ սա Շուշաննայի մասնակցությամբ առաջին գեղարվեստական ֆիլմն էր, պարտավորեցնում էր նաեւ հանդիսատեսը, որի զգալի մասը երեխաներ էին։ Պրեմիերայից հետո NEWS.am STYLE-ը զրուցել է դերասանուհու հետ՝ իր նոր դերի, ամուսնու՝ Վահե Սայանի աջակցության, ամանորյա հրաշքների եւ օրերս Հրազդանում կայացած ֆան հանդիպման մասին։ Զրույցից բացի՝ Շուշաննան մեզ է տրամադրել իր համար կարեւորագույն օրվա լուսանկարները։

Զրույցը սկսեցինք «Ձյունանուշը» ֆիլմից, որում նկարահանվելու առաջարկը դերասանուհին ստացել է ռեժիսոր Արմեն Սիմոնյանից։

«Հանդիպեցինք, քննարկեցինք կերպարը, որից հետո ծանոթացա սցենարին ու սիրով համաձայնվեցի նկարահանվել այս ֆիլմում, որովհետեւ դեռ գեղարվեստական ֆիլմում չէի նկարահանվել ու ինձ համար շատ կարեւոր էր, որ նախագիծը լիներ ստացված՝ եւ սցենարային առումով, եւ դերասանական կազմի ու աշխատակազմի, որպեսզի դու ինքդ էլ համոզված լինես, որ քո աշխատանքը կլինի լավ որակի։ Հետո ծանոթանալով ստեղծագործական կազմում ներգրավված մարդկանց հետ՝ հասկացա, որ իրականում լուրջ թիմ է հավաքվել, որոնք պատրաստ են ստեղծել լավ արտադրանք»։

Դերասանուհու համար կարեւոր է իր խաղի մասին ցանկացած կարծիք եւ խորհուրդ, որոնք արվում են օբյեկտիվ եւ անաչառ.

«Անաչառ եւ ադեկվատ կարծիքներ միշտ պատրաստ եմ լսել, պատրաստ եմ լսել՝ թե դրականը, թե բացասականը։ Պատրաստ եմ ինքս էլ իմ կատարած աշխատանքն օբյեկտիվ գնահատել»,-նշեց նա, իսկ հարցին, թե ում կարծիքն է հատկապես առանձնացնում, պատասխանեց. «Երեւի Վահեին կառանձնացնեմ (ամուսնու՝ Վահե Սայանի մասին է խոսքը. հեղ), քանի որ նա մասնագիտությամբ ռեժիսոր է, եւ շատ հետաքրքիր է լսել հենց նրա կարծիքը»։

Ինչ վերաբերում է նկարահանումների հետ կապված ամուսնու խորհուրդներին՝ դերասանուհին նշում է. «Որոշակի խորհուրդներ տվել է, բայց Վահեի դեպքում հետաքրքիրն այն է, որ մենք միշտ ընդհանուր նյութը քննարկում ենք, ու շատ բաներ նա թողնում է ինձ վրա։ Այսինքն, նա ավելի շատ կիսվում է իր փորձով, իր հեռատեսությամբ ինձ փորձում է ուղղորդել՝ մնացածը թողնելով իմ հայեցողությանը»։

«Ձյունանուշ» ֆիլմը մանուկներին հորդորում է ցանկացած պարագայում Ամանորը տոնել բարձր տրամադրությամբ, օգնել միմյանց եւ հավատալ ամանորյա հրաշքների։ Շուշաննան էլ հետեւում է այս խորհուրդին, թեպետ այն, որ ամանորյա նվերներն արվում են ծնողների կողմից, բացահայտել է 8-9 տարեկանում։ Սակայն դա երբեւէ չի խանգարել նրան շարունակել հավատալ ու սպասել հրաշքների...

«ՙՄիեւնույն է՝ հրաշքներ կան, ու խոսքը միայն ամանորյա նվերների մասին չէ, առհասարակ, կյանքում երբեմն հանդիպում ես այնպիսի երեւույթների, որոնք միայն Աստծո կամքով կատարված հրաշք կարող են լինել»։

Ամանորյա մի հրաշք էլ օրերս դերասանուհին պարգեւել է իր երկրպագուներից շատերին, որոնց հետ հանդիպել է իր ծննդավայրում՝ Հրազդանում։

«Հանդիպումը նախատեսված էր դեռ մի քանի տարի առաջ։ Շատ-շատ երեխաներ գրում էին, որ կցանականային նման հանդիպում ունենալ, սակայն ինչ-ինչ պատճառներով դա հետաձգվում էր, ու ինքս էլ կարծում էի, որ դեռ վաղ է նման հանդիպումներ կազմակերպելը, բայց արդեն 8-9 տարվա գործունեությունից հետո, մտածեցի, որ ժամանակն է... Մանավանդ, երբ վերջացավ իմ մասնակցությամբ հերթական նախագիծը, ավելի հաճախ սկսեցին գրել՝ նշելով, որ ցանկանում են, գոնե, այդպես տեսնել ինձ, մինչեւ հաջորդ նախագծում նկարահանվելս։ Ես էլ առիթից օգտվեցի, որ այս պահին գերզբաղվածություն չունեմ եւ կազմակերպվեց այդ հանդիպումը, որը հրաշալի անցավ։ Ինձ համար խորհրդանշական էր նաեւ այն, որ երկրպագուներիս հետ իմ առաջին հանդիպումը կազմակերպեցինք իմ ծննդավայրում՝ Հրազդանում։ Հետագայում, միգուցե, նման հանդիպում կազմակերպենք նաեւ Երեւանում»։

Չնայած Շուշաննան համացանցում այնքան էլ ակտիվ գործունեություն չի ծավալում՝ այնուամենայնիվ երկրպագուների նամակներն աշխատում է անպատասխան չթողնել.

«Փորձում եմ, գրեթե, միշտ պատասխանել բոլորին հետաքրքրող հարցերին եւ շնորհավորանքներին։ Օրինակ՝ հարսանիքից հետո շատ շնորհավորանքներ եղան, որոնց հատ առ հատ աշխատեցի պատասխանել։ Առհասարակ, չեմ սիրում մարդկանց հարցերն անպատասխան թողնել։ Այն հարցերը, որոնք ցիվիլ են, չեն մտնում անձնական սահման, անպայման իմ կողմից ստանում են պատասխան»։

Շատ հայտնիների գործունեությունը ամուսնությունից հետո փոքր-ինչ սահմանափակվում է, սակայն այս առումով Շուշաննայի երկրպագուները կարող են հանգիստ շունչ քաշել. Վահեն նպատակ չունի արգելքներ դնել նրա առջեւ.

«Շատ ուրախ եմ, որ Վահեն ինձ չի փորձում սահմանափակել իմ գործունեության մեջ, ու թե ինչքանով ես ակտիվ գործունեություն կծավալեմ, դա կախված կլինի տվյալ առաջարկից, կամ նախագծից։ Այսինքն, կոնկրետ առաջարկի բնույթից է կախված՝ կլինե՞մ էկրանին, թե՞ ոչ։ Բայց, իհարկե, ժամանակին, երբ նոր էի սկսում գործունեությունս եւ պետք էր լինել ակտիվ, քանի որ անելիքները շատ էին, ավելի ակտիվ էի, որովհետեւ դա անհրաժեշտ էր։ Հիմա ավելի գիտակցաբար եմ ընտրություն կատարում, որովհետեւ պետք է մարդկան փորձել չձանձրացնել»,-համոզված է դերասանուհին, որից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ ծրագրեր ունի Ամանորի հետ կապված.

«Քանի որ սա աաջին տարին է, որ ամուսնացածի կարգավիճակով ենք դիմավորելու Նոր տարին, երեւի կնշենք մեր տանը՝ սովորական, ընտանեկան ամանորյա տոնակատարություն ենք նախատեսում»,-պատասխանեց նա։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Շուշաննա Թովմասյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել