Պահարան. Տարազն ու ավանդական դետալները` առօրյա հագուստում

Զարդատուփ: Զարդերը կարո՞ղ են բնութագրել կրողին

POPcorn blog. Ամենաթանկարժեք հագուստն աշխարհում

Ackerman’s Talks. սեփական թարթիչնե՞ր, լամինացիա, թե լիցք

Կին պատգամավորների լուքերը ԱԺ առաջին նիստին

Հայտնի է «Գահերի խաղ»-ի ցուցադրության օրը

Պահարան. Տաք, հարմար ու ոճային. ինչ հագնել ձմռանը

Զարդատուփ. մինիմալիզմի համեստ հմայքը զարդերում

Էլեն ԴեՋեներեսը հյուրընկալել է Անի Գաբրիելյանին

POPcorn blog. Փաստեր, որ չգիտեք Կոկո Շանելի մասին

Ackerman Talks. հոնքերի մասին

Պահարան. այս ձմռան ամենանորաձեւ վերարկուներն ու ժակետները

POPcorn blog. Ամանորյա ֆիլմեր, որոնք այնքան էլ հայտնի չեն, բայց հայտնիներից պակաս լավը չեն

Շահեն Օգանեսյանը կատարում է «Чистые пруды» երգը «Ձայնը» նախագծի եզրափակչում

Shine & Food: Միասին զարդարում ենք ամանորյա սեղանը յուրահատուկ ձեւով

Պահարան. ամանորը casual ոճում

Զարդատուփ: Նվերներ զարդարելու արվեստը

Շահեն Օգանեսյանը ռուսական «Ձայնը» նախագծի եզրափակչում է

Prada ապրանքանիշը ռասիզմի մեջ մեղադրվելուց հետո ներողություն է խնդրել

11:03, 16 դեկտեմբերի

Prada ապրանքանիշը հայտարարություն է տարածել, երբ նոր հավաքածուի blackface ոճի ծաղրական տիկնիկների պատճառով նորաձեւության տանը մեղադրել են ռասիզմի մեջ, փոխանցում է The Independent-ը։

Սկանդալը հասունացել է, երբ փաստաբան Չիներ Էզին լ այդ տիկնիկներով ուսանկարներ է հրապարակել, որոնք նա նկատել է Նյու Յորքի Prada խանութում։ Նրա խոսքերով այդ տիկնիկները հիշեցրել են սեւ մարդկանց ռասիստական պատկերներ․ «Դրանք սեւ էին՝ մեծ, կարմիր շրթունքներով»։ Սակայն, ամեն ինչ այդքան չէր հասունանա, եթե նա դրա մասին զզվանքով չխոսեր։

«Ես անցնում էի Սոխո շրջանի Prada խանութի ցուցափեղկերի կողքով եւ դեմ առ դեմ հայտնվեցի այդ ռասիստական եւ վիրավորական պատկերների հետ», - գրել է նա Facebook-ում՝ հավելելով, որ մտել է խանութ եւ տեսել blackface-ի շատ նմուշներ։

Երբ նա խանութի աշխատակցին հարցրել է, արդյոք նրանք հասկանում են խնդրի լրջությունը, ի պատասխան լսել է․ «Անցյալում սեւամորթ աշխատակիցը blackface տիկնիկների պատճառով բողոք էր ներկայացրել Prada-ի դեմ, սակայն նա արդեն մեզ մոտ չի աշխատում»։

Էզին ոգեշնչել է շատերին, որոնք սոցցանցերի իրենց էջերում տեղադրել են տիկնիկների լուսանկարները՝«#StopBlackface», «#BoycottPrada» եւ «#EndRacismNow» հեշթեգերով եւ բարկություն արտահայտող մեկնաբանություններով։

Prada ապրանքանիշն արդեն ներողություն խնդրել է՝ նշելով, որ «Pradamalia» հավաքածուի այդ ապրանքները դուրս կհանվեն վաճառքից։ «Prada Group-ն ատում է ռասիստական պատկերները։ The Pradamalia-ն Prada-յի ֆանտաստիկ նմուշներն են։ Դրանք երեւակայական արարածներ են, որոնք որեւէ կապ չունեն իրական աշխարհի հետ եւ blackface-եր չեն», - գրել են նորաձեւության տան ներկայացուցիչները։

Նոյեմբերին ռասիստական վերաբերմունքի համար ստիպված եղավ ներողություն խնդրել եւս մեկ նորաձեւության տուն՝ Dolce and Gabban-ն։ Նրանք գովազդային հոլովակ էին նկարահանել, որում ՝ասիական ծագում ունեցող մոդելը չինական փայտիկներով ուտում էր իտալական կերակուր։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության