Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Աղջիկը պետք է գումար աշխատեր». Սոբչակի մայրը դստեր սկանդալային անցյալի համար արդարացում է գտել

19:11, 17 դեկտեմբերի

67-ամյա Լյուդմիլա Նարուսովան «Փափուկ ուժ» հաղորդման նոր հերոսուհին է դարձել։ Անդրադառնալով դստեր՝ 37-ամյա Քսենիա Սոբչակի անցյալին, Նարուսովան հայտնել է, որ հայրը նրան հարստություն չի թողել, եւ դուստրը գումար աշխատելու կարիք է ունեցել։

«Երբ հեռարձակվում էին «Блондинка в шоколаде», « Դոմ 2» ծրագրերը, ես հասկանում էի, որ հայրը նրան նավթահորեր չի թողել։ Աղջիկը պետք է գումար աշխատեր։ Եվ այժմ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նախագահն իրեն թույլ է տվել այսպիսի արտահայտություններ՝ «Քսենիան վարել է «Դոմ 2»-ը, ինչպե՞ս կարող է հավակնել նահանգապետի պաշտոնին։ Դա ստեղծագործության յուրօրինակությունը չհասկանալու արդյունք է։ Իսկ եթե նա սկսեր Նադեժդա Կրուպսկայայի դերից, նրա կարիերան այլ կերպ կդասավորվե՞ր»,- ասել է նա։

Մոսկվա տեղափոխվելուց հետո Սոբչակը հայտնվել է իր համար անհարմար միջավայրում, ուր նրա միակ ուժեղ կողմերն են եղել ազգանունն ու կենսագրությունը։ 2004թ. «Դոմ 2» ռեալիթի շոուի պրոդյուսերները որպես հաղորդավարներ ընտրել են Սոբչակին եւ Քսենիա Բորոդինային։ Ինչպես նշել է ծրագրի գլխավոր պրոդյուսերը, ոչ պրոֆեսիոնալների ընտրելու որոշումը պայմանավորված էր շոուի ֆորմատով։

Էքսպերիմենտը հաջող էր։ Առաջին տարում «Դոմ 2»-ի լսարանը մեծացավ 64 տոկոսով, արդյունքում դրան բաժին էր ընկնում ТНТ-ի լսարանի 10-28 տոկոսը։ 2005թ.-ին «Դոմ 2»-ը դարձավ առաջին ռուսական շոուն, որի ձեւաչափի իրավունքը գնեց  Sony Entertainment-ը։ Այն դարձավ նաեւ ամենաերկարատեւ ռելիթի շոուն պատմության ընթացում եւ ներառվեց Գիննեսի ռեկորդների գրքում։ «Դոմ 2»-ը Սոբչակին լայն ճանաչում տվեց։

2006թ.-ից «Муз-ТВ»-ի եթերում հեռարձակվում էր «Блондинка в шоколаде» հաղորդումը։ Ծրագիը պատմում էր Սոբչակի անձնական կյանքի մասին, ներկայացված էր որպես ռեալիթի շոու, բայց տեսարաններից շատերը բեմադրված էին։ Նկարահանող խումբը լուսաբանում էր Սոբչակի անձնական եւ հանրային կյանքը՝ սկսած առավոտյան արթնանալուց, մինչեւ գործանական եւ այլ հայտնիների հետ հանդիպումներ։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Io.ua, ВладТайм, Утро


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել