Երազներն այն պրոցեսների արտացոլանքն են, որոնք ամեն օր տեղի են ունենում մեր անգիտակցականում: Քանի որ սեքսը մեր կյանքի գլխավոր մղիչ ուժերից է, բոլորովին էլ զարմանալի չէ, որ երազներ ենք տեսնում սեքսի մասին: Ոմանց սեքսը երազ է գալիս ոչ թե ուղղակի պատկերներով, այլ փոխաբերական: Օրինակ՝ տղամարդը կարող է երազում տեսնել հետեւյալ սիմվոլները. տարբեր թունելներ, բլուրներ եւ սարեր, կանայք էլ կարող են տեսնել ֆալոսային սիմվոլներ, օրինակ՝ սիգար, ջուր, հրթիռ, աշտարակ եւ գետնից վեր հառնող այլ կառույցներ: Սիմվոլային պատկերներով սեքսուալ երազներ հիմնականում տեսնում են բարդույթավորված մարդիկ: Հետեւաբար եթե երազում սեքս եք անում, մի մտահոգվեք, դա նշան է, որ այդ հարցում բարդույթներ չունեք:
Երազի մեջ մարդիկ ապրու՞մ են օրգազմ, այո: Թեեւ կանայք ավելի հաճախ զգում են սեռական գրգռվածություն: Ի տարբերություն կանանց, տղամարդիկ հաճախ են ապրում երազային օրգազմ: Բայց տարիքի հետ սեքսուալ երազները նվազում են: Տղամարդկանց չպետք է անհանգստացնի երազի ժամանակ տեղի ունեցած սերմնաժայթքումը: Դա նորմալ հորմոնային պրոցես է, առողջությանը վնասակար չէ եւ չի հուշում ինչ-որ խանգարման մասին:
Ի՞նչ անել, եթե սեքսուալ երազները վախեցնում են
Երբեմն երազում կարելի է տեսնել այնպիսի բաներ, որոնք երբեւէ չէիք անի եւ չեք փորձել իրական կյանքում: Այս ամենը նորմալ է եւ անհանգստության առիթ չէ: Բայց ոմանք տեսնում են բոլորովին էլ ոչ անմեղ երազներ, օրինակ՝ ինցեստ կամ բռնություն: Եթե այդ երազները կրկնվում են, ուրեմն դրանց մեջ թաքնված է ինչ-որ հոգեբանական պատճառ: Եթե ցանկանում եք բացահայտել այն, պետք է խորհրդակցեք մասնագետի հետ: Այսօր հիպնոթերապիայի եւ հոգեթերապիայի օգնությամբ կարելի է վերաձեւակերպել երազները կամ ընդհանրապես վերջ տալ նման տիպի երազներին:
Երազներ սիրո մասին: Երբեմն մարդիկ երազում տեսնում են, որ իրենց շատ սիրում եւ փայփայում են: Չի կարելի ասել, թե այս երազներն ունեն սեքսուալ բովանդակություն, սակայն նրանք թողնում են մտերմության զգացում երազում հայտնված էակի հանդեպ: Նման երազները կարող են շփոթեցնել, հատկապես երբ երազի էակը նա չէ, ում հետ հարաբերվում եք իրական կյանքում: Սիրո մասին երազները հուշում են, որ թերի են ձեր իրական հարաբերությունները, եւ դուք բուռն ձգտում եք վերականգնել սիրահարվածությունը եւ ռոմանտիկան:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:20, 20 ապրիլի
Bodega-ն եւ Heineken-ը՝ HMD-ի հետ համատեղ, «Ձանձրալի հեռախոս» են ներկայացրել17:38, 20 ապրիլի
Երեւանյան բուրգեր-ուղեցույց. փնտրում ենք կատարյալ համը15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին