Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

5 վայր, որոնք իդեալական են 2019թ. դիմավորելու համար

12:02, 19 դեկտեմբերի

Ինչպես Նոր տարին դիմավորեք, այնպես էլ կանցկացնեք… Յուրաքանչյուրը, հետեւելով այս իմաստությանը, ամեն տարի փորձում է հնարավորինս ուրախ դիմավորել Նոր տարին, որպեսզի այն հիշվի ոչ միայն ամբողջ տարի, այլեւ ամբողջ կյանքում։ NEWS.am Style-ը կօգնի որոշել՝ որտեղ կարելի է դիմավորել Նոր տարին։

Տանը

Մանդարին, «Օլիվյե» աղցան, ապխտած ազդր, ամանորյա ծրագրեր… Ամանոր՝ խորհրդային ոճով։ Շատերի համար Ամանորն ընտանեկան տոն է, եւ դժվար տարուց հետո, որը ծանրաբեռնված էր աշխատանքով, ցանկություն է առաջանում այն հենց տանը դիմավորել։ Եթե չեք կարող հրաժարվել տանը մնալուց, խորհուրդ ենք տալիս հետաքրքիր ճաշատեսակներ պատրաստել։ Ի դեպ, Երեւանի գրեթե բոլոր ռեստորաններն առաջարկներ ունեն Նոր տարվա համար, որոնք ավելի լավ է հիմա պատվիրել. բոլորն աշխատում են նախապես արված պատվերների հիման վրա, եւ վերջին օրը հազիվ թե կարողանաք ինչ-որ բան գտնել։

Առավելություններ՝ շփում ընտանիքի հետ, արտաքինի նկատմամբ առանձնակի հոգ տանելու կարիք չկա։

Թերություններ՝ Ամանորը սեղանների շուրջ անցկացնելու դեպքում կարող եք ավելորդ կիլոգրամներ կուտակել։

Հյուրանոցներ Հայաստանում եւ Արցախում

Ամանորը նշելու եւս մեկ տարածված միջոց՝ ընտրել Հայաստանի կամ Արցախի որեւէ հյուրանոց, որը հատուկ ամանորյա ծրագիր է առաջարկում։ Նմանատիպ բազմաթիվ հյուրանոցներ առաջարկում են գալա ընթրիք դեկտեմբերի 31-ին, որն ուղեկցվում է երաժշտությամբ, Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ներկայությամբ։ Այս տարբերակը խնջույքների սիրահարների համար է։ Եթե հանգստի միայնակ եք մեկնել, կարող եք չանհանգստանալ. հաջորդ օրն արդեն կշփվեք մյուսների հետ, Մաֆիա եւ այլ խաղեր կխաղաք։

Առավելություններ՝ արտասովոր եւ ուրախ Ամանոր, պատրաստելու եւ մաքրելու կարիք չի լինի։ Հարկավոր է միայն գեղեցիկ հագուստ ընտրել։

Թերություններ՝ տանից հեռու են, Արցախի դեպքում հարկավոր է 7 ժամ ճանապարհ անցնել։ Իհարկե, պետք է նշել նաեւ ֆինանսական միջոցների մասին. հայկական իրականության համար այս ամենն իսկապես թանկ է։

Տաք երկրներ

Այս տարբերակն ավելի շատ այն մարդկանց համար է, ում հոգնեցրել են անվերջ խնջույքները, հազարավոր անգամներ տաքացրած ճաշատեսակները եւ «Голубой огонек» ամանորյա շոուն, որը ոչ մի բանի մասին է… իսկ այս դեպքում կարելի է գնալ Եգիպտոս կամ Դուբայ եւ իսկապես հանգստանալ։ Ջրային պարկ, փաթեթ, որը ներառում է ամեն ինչ եւ ամենակարեւորը հեռու խոսակցություններից, թե «երբեք նման նրբաբլիթներ չեք կարել», «մեր ապխտած ազդրը նման չէ մյուսներին»։

Առավելություններ՝ արեւայրուք, ծովամթերք, նրբահամ կերակուր… մի խոսքով՝ իդեալական հանգիստ առաջին դասի հյուրանոցներում։ Այս երկրներում նույնիսկ չորս աստղ հյուրանոցները չեն զիջում հինգին։

Թերություններ՝ ինչպես այլ տոմսերի դեպքում, հարկավոր է նախապես դիմել գործակալությունների. որքան տոները մոտենում են, այնքան ճանապարհորդության գինը բարձրանում է։

Քաղաքից դուրս գտնվող քոթեջ

Կարելի է նաեւ լողավազանով, բուխարիով եւ այլ հարմարություններով հագեցած քոթեջ վարձակալել։ Այս դեպքում վերոնշյալ տարբերակների խառնուրդ կստացվի։ Իսկ հարմարությունները կախված կլինեն ֆինանսական միջոցներից։ Հանգստի այս տարբերակը համապատասխանում է միայն մեծ թվով մարդկանց։

Առավելություններ՝ Նոր տարին կտոնեք ընկերական միջավայրում։ Մաքրությունը, պատրաստելն ու այլ հոգսեր այդքան էլ ծանր չեն թվա, եթե այդ ամենն անեք մյուսների հետ։

Թերություններ՝ եթե լավ քոթեջ վարձակալելու հնարավորություն չկա, նման հանգիստը հազիվ թե տարբերվի տանը Նոր տարին դիմավորելուց։

Երեկույթներ

Երեւանի գրեթե բոլոր փաբերում եւ ռեստորաններում Ամանորի գիշերը հետաքրքիր միջոցառումներ եւ թեմատիկ երեկույթներ են անցկացվում։ Եթե ցանկանում եք պարել մինչ առավոտ, այս տարբերակը ձեզ համար է։ Ի դեպ, խորհուրդ ենք տալիս երեկույթից հետո զբոսնել գիշերային քաղաքում, որն այս տարի «թարմացրել է» հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառը։

Առավելություններ՝ Նոր տարին նշելու հրաշալի միջոց։

Թերություններ՝ տոնական միջոցառումներ գրեթե ամենուր ծրագրված են միայն հունվարի 1-ի գիշերը, ինչին ամենայն հավանականությամբ կհաջորդեն են աղցանների շարքն ու տոլման տանը։

Լուսանկարները՝ Ejourney.ru, One Way tour, Yerevan today, Sputnik-germes


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել