Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ի՞նչ են Ամանորին նվիրում հոլիվուդյան աստղերը միմյանց, կամ Անջելինա Ջոլին այլեւս շքեղություններ թույլ չի տալիս  

14:15, 19 դեկտեմբերի

Համաշխարհային շոուբիզնեսի աստղերը պատրաստվում են Ամանորին՝ իրենց ու մտերիմներին թանկ նվերներ գնելով։ Նվերներ շքեղ իրերի տեսքով՝ գոհարներ, առանձնատներ, նավեր, սպորտային մեքենաներ կամ համեստ, բայց ուշադրության անկեղծ նշաններ։ Լուրջ ծախսերով հայտնի է Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմներ զույգը։ Տարիներ առաջ Դեւիդ Բեքհեմը, իմալով կնոջ՝ պայուսակների հանդեպ սիրո մասին, նրան Hermès Birkin Himalayan պայուսակ է նվիրել։ Արծաթագույն պայուսակն արժե 129 հազար դոլար։

Ի դեպ, նույն պայուակից ունի նաեւ Քիմ Քարդաշյանը։

Hermès նորաձեւության տունը նման երեք պայուսակ է արտադրել, ինչը նշանակում է, որ Քիմն ու Քեյթ Մոսը էքսկլյուզիվ պայուսակ ունեն։ Մոդել Քեյթ Մոսին ամուսնությունից հետո շքեղ իրն այլեւս հետաքրքիր չէ. նա իր ձեռքով էր պատրաստվում եւ հյուրերին կերամիկական խեցամաններ նվիրում։ Այժմ ամուսնալուծությունից հետո նրան կրկին դուր են գալիս թանկարժեք, գեղեցիկ իրեր. որոշում է կայացվել հրաժարվել կեղծ իրերից։

Քեյթ Հադսոնի ընտանիքը սովորություն ունի ձեռակերտ նվերներ պատրաստել տոնի համար։ Ամենայն հավանականությամբ վերջին տարիներին ամենաթանկ նվերը նվիրել է Մայքլ Դուգլասը։ Նա Քեթրին Զետա Ջոնսին Ուելսում գտնվող 6.000.000 դոլար արժողությամբ դղյակ է նվիրել։

Ընդ որում, դա ամենաթանկ նվերը չէր։  Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին 6.000.000 դոլար արժողությամբ ջրվեժ էր նվիրել Փենսիլվանիա նահանգում գտնվող հողատարածքով եւ բնակարանով, որը կառուցվել էր 1935թ.-ին ամերիկացի հայտնի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի հետ։ Հարցազրույցում Փիթը խոստովանել է, որ միշտ երազել է ապրել տանը, ուր լսվում է ջրի ձայնը։ Նա նույնիսկ որոշ ժամանակ հեռացել է աշխատանքից՝ բնակարանը ձեւավորելու համար։

Հիմա արդեն, երբ զույգը բաժանվել է, Անջելինա Ջոլին երեխաներին սովորեցնում է խելամտորեն ծախսել գումարը։ Երեխաներին խոստացած խաղալիքները Ջոլին գնել է սովորական սուպերմարկետից, ուր երեխաներից յուրաքանչյուրը կարողացել է ընտրել այն, ինչ իրենց դուր է գալիս։ Դերասանուհին Star Wars խաղային հավաքածու էր գնել։ Ու թեեւ Ջոլիի երեխաները հնարավորություն ունեին գնելու ամբողջ խանութը, նրա երեխաները սահամանափակվել են քիչ քանակով խաղալիքներով։

Դեռեւս հայտնի չէ՝ ում հետ են երեխաներն անցկացնելու տոները։ Ծնողների ամուսնալուծությունից երկու տարի անց երեխաները ընտրություն կատարելու հնարավորություն կունենան։

Աղբյուրը՝  Hello, Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել