Պահարան. այն ամենն ինչ պարտադիր է ճամպրուկում՝հանգստի մեկնելիս

Ամերիկաբնակների արձագանքը հայկական տեսահոլովակներին. մաս 2` Իվետա Մուկուչյան

«IQ-իկ». Փոքրիկները` լրագրության մասին

Makeup tutorial. ստանում ենք վառ ամառային դիմահարդարում

Ինչպես ընտրել ամառային շապիկներն ու ճիշտ համադրել դրանք

«Իռլանդացին» ֆիլմի առաջին թիզերը

Արտասահմանցիները հայկական տեսահոլովակներ են դիտում

Երկու հայ հանդիպեցին Մոսկվայում․ Հրանտ Թոխատյան եւ Սարիկ Անդրեասյան

NEWS.am STYLE-ը ներկայացնում է․ երեք լուք մեկ ժակետով՝ ոճաբանի խորհուրդները

Դավիթ Պարոնիկյանը, Միշ Ամիրյանը & Co-ն ներկայացնում են. «համեղ» երաժշտություն Smart’n’Special-ից

«Ուզում եմ նստել «Համացանց» անունով ձին». Սարիկ Անդրեասյանն իր Youtube-յան շոուն ունի

«Իտալական մաֆիայի կրտսեր կազմ». հայ երիտասարդը «Лучше всех» հաղորդմանը եկել էր 8-ամյա թարգմանչի հետ

Քիմ Քարդաշյանը վերադարձել է Սպիտակ տուն՝ դատապարտյալներին աջակցելու համար

«Հայաստանը բացահայտումների երկիր է». Միխայիլ Շիրվինդտը Սեւանի ափին խեցգետնով քաբաբ է փորձել

Shabeeg․ խոսող շապիկներ

Թիմաթին եւ Նազիման ներկայացրել են Հայաստանում նկարահանված տեսահոլովակը

Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը՝ Կաննի կինոփառատոնում

Սերժ Թանկյանը կատարել է «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի սաունդթրեքը

Հաջող ծանոթության գաղտնիքները

21:32, 21 դեկտեմբերի

Ամենակարեւորը մեկ այլ մարդու հետ հանդիպման համար բաց լինելն է ու այն ի սրտե ցանկանալը: Նկատեք ու հետաքրքրվեք մարդկանցով, որոնք հանդիպում են ձեր կյանքի ճանապարհին: Այդպես ավելի հավանական է, որ դուք կհանդիպեք Ձեր մարդուն:

Մինչեւ որեւէ մեկի հետ ծանոթանալը օգտակար է ծանոթանալ ինքներդ ձեզ հետ: Պատմեք ինքներդ ձեզ կամ թղթի վրա գրեք, թե ինչ եք սիրում այս կյանքում, ինչով եք հրապուրվում, ինչ հետաքրքրություններ ունեք: Հետո մտածեք ու գրեք, թե ինչն է ձեզ հետաքրքիր իմանալ մեկ ուրիշ մարդու մասին: Այս ոչ բարդ վարժության կատարումը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչի մասին կարող եք զրուցել մեկ այլ մարդու հետ ու ինչ հարցեր կարող եք տալ՝ նրան ավելի լավ ճանաչելու համար:

Ծանոթանալիս շատ կարեւոր է աչքերով առաջին կոնտակտը: Նրանով, թե ինչպես եք նայում մարդուն ու ինչպես է նա պատասխանում ձեր հայացքին, պայմանավորված է ձեր ծանոթության ապագան: Մարդկանց մեծ մասը նույնիսկ հայացքների կարճատեւ հանդիպմանը դժվարությամբ է դիմանում ու արագ հեռացնում է հայացքը, իսկ մյուսները հակառակը՝ կարող են համառորեն նայել մարդուն այնքան ժամանակ, քանի դեռ նա իրեն անհարմար չզգա ու առաջինը չհեռացնի հայացքը: Այս երկու տարբերակներն էլ ըստ էության ծայրահեղություններ են ու կարող են նույն հետեւանք ունենալ՝ այսինքն ձախողել ծանոթությունը: Պետք է գտնել ամաչկոտության ու չափազանց հանդգնության միջեւ ոսկյա միջինը:

Եթե ձեր բախտը բերել է,ու ձեր հայացքները հանդիպել են, դուք կարող եք փորձել խոսակցություն սկսել: Ձգտեք քաղաքավարի ու նրբանկատ լինել: Խոսակցությունը սկսեք այնպիսի հարցերից, որոնք կարող են պարզաբանել, թե որքանով է տվյալ մարդու համար ցանկալի, որ դուք նրան դիմեք: Օրինակ «Դուք դեմ չե՞ք, եթե ես ձեզ մի հարց տամ...»

Առաջին ծանոթության ժամանակ շատ կարեւոր է անկեղծության աստիճանը: Դրա համար էլ չարժե պատմել ձեր մասին այն, ինչի համար դուք հետո կարող եք զղջալ, նաեւ պետք է հետեւել զրուցակցին ու հասկանալ, թե որքանով է նա այդ պահին պատրաստ ձեր անկեղծությանը: Այդ մասին ձեզ կարող են հուշել նրա շարժուձեւը, արձագանքները, կամ կարող եք ուղղակի հարցնել՝ նա ուզո՞ւմ է, կամ նրան հետաքրքի՞ր է իմանալ, լսել այդ մասին: Ծանոթության սկզբում երկխոսության համար բաց ու բարյացակամ լինելը միանգամայն բավարար են դիմացինի վրա հաճելի տպավորություն թողնելու համար:

 Ձգտեք ոչ մի առանձնահատուկ բան չակնկալել դիմացինի վարքագծից, ու ինքներդ էլ մի արեք ոչինչ, ինչը հակասում է ձեր ներքին զգացողություններին: Ուրիշներից ակնկալելով ինչ որ բան կամ մտածելով թե ինչ են նրանք ձեզանից ակնկալում՝ դուք կարող եք պարզապես չնկատել ու չճանաչել իրական մարդուն ու դժվար թե համապատասխանեք նրա ակնկալիքներին, քանի որ դուք դրանց մասին ստույգ չգիտեք:

Հավասարակշռություն պահպանեք ձեր մասին խոսելու ու ձեր զրուցընկերոջ մասին հետաքրքրվելու միջեւ: Ոմանց դուր է գալիս միայն իրենց մասին պատմել, իսկ մյուսներին՝ միայն լսել: Երկխոսությունը առավելագույս արդյունավետ կլինի, եթե դուք հավասարաչափ պատմեք ձեր մասին ու նաեւ հարցեր տաք եւ ուշադիր լսեք դիմացինին:

Զրույցի ժամանակ մի շտապեք իրար խորհուրդներ տալ կամ էլ դիմացինի խնդիրները լուծել. Շատ հնարավոր է, որ ձեր զրուցակցին ամենեւին էլ դա՛ չէ պետք, գուցե նա ընդամենը ուզում է, որ դուք լսեք ու կարեկցեք նրան: Դրա համար օգտակար է սովորել նրբանկատորեն հետաքրքրվել դիմացինից, թե հատկապես ինչ է նա այդ պահին ակնկալում ձեզանից:

Օրինակ «Քեզ իմ խորհո՞ւրդն է պետք այս իրավիճակում, թե՞ քեզ համար պարզապես կարեւոր է ինձ պատմել այդ մասին»

Ծանոթության սկզբում, եթե մարդը մեզ դուր է գալիս, առաջինը միանում է «քիմիան», ու մենք սեռական հրապույր ենք զգում: Եվ դա լավ է, բայց հասկանալու համար՝ արդյոք այդ մարդն իրոք համապատասխանում է ձեզ, թե ոչ՝ միայն այդքանը բավական չէ: Իհարկե սա այն դեպքում, եթե դուք այդ հանդիպումը ընկալում եք որպես հնարավոր խորը հարաբերությունների սկիզբ: Դրա համար էլ զրույցի ժամանակ ուշադրություն դարձրեք, թե որքանով են համընկնում ձեր կյանքի արժեքներն ու հետաքրքրությունները:

Աղբյուր՝ Klubber


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում








@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ