Արդեն երրորդ տարին շարունակ Երեւանում նորաձեւության գլխավոր իրադարձություններից մեկը «The Muse» հագուստի ապրանքանիշի եւ «Fashiondrug» աքսեսուարների ամանորյա հավաքածուի ներկայացումն է։
Միջոցառումը, որը խորհրդանշական անվանում ունի՝ «Sparkle Night» («Փայլուն գիշեր»), փայլում էին ոչ միայն վերը նշված ապրանքանիշների հագուստներն եւ աքսեսուարները, այլեւ հյուրերը։ Երեկոյի շրջանակներում ոճային կանանց բազմաթիվ անակնկալներ էին սպասվում. հաճելի միջավայրում կարելի էր զգեստ ընտրել Ամանորի գիշերվա համար, մտերիմների համար աքսեսուարներ գնել, ինչպես նաեւ մասնկացել մրցանկաների խաղարկությանը, որոնք տրվում են ոչ միայն երեկոյի կազմակերպիչների, այլեւ գործընկեր կազմակերպությունների կողմից։
Ինչպես հայտնեց «The Muse» ապրանքանիշի հիմնադիր եւ դիզայներ Մանե Խաչատրյանը, միջոցառման նպատակն է ոչ միայն ամփոփել «ոճային» տարին, այլեւ գեղեցկացնել ինչ-որ մեկի Նոր տարին բարի գործով։
«Ինչպես տեսնում եք, Sparkle night-ի շրջանակներում գործում է բացառիկ հավաքածուի ցուցադրություն-վաճառք, որի զգեստները չեն կրկնվելու։ Հագուստի եւ Fashiondrug-ի աքսեսուարների վաճառքից հավաքված գումարի մի մասը կուղղենք բարեգործական կազմակերպությանը՝ գեղեցկացնելով մարդկանց Նոր տարին, ովքեր հրաշքի են սպասում…»,- նշեց Մանեն։
Fashiondrug-ի հիմնադիր եւ դեմք Անահիտ Ղազարյանը երեկոյի շրջանակներում ներկայացրեց բացառիկ աքսեսուարների հավաքածուն, որը ստացել է «50 shades of red» անվանումը եւ նախատեսված է ոճայի ու ինքնավստահ աղջիկների համար։
«Այս տոնական մթնոլորտում ցանկանում եք շնորհակալություն հայտնել մեր ընկերներին եւ հաճախորդներին, ովքեր մեզ հետ են եղել ամբողջ տարվա ընթացքում եւ ընտրել են մեր արտադրանքը»,- ասել է Անահիտը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան