Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Երեխաներին դաստիարակելու հիմնական սխալները

23:46, 2 հունվարի

Ձեր ուշադրությանն ենք Ներկայացնում երեխաներին դաստիարակելու յոթ հիմնական սխալները՝ ըստ՝ դաստիարակության մասին բազմաթիվ բեստսելլերների հեղինակ և առաջնորդության գծով մասնագետ Թիմ Էլմորի։ Նա բացահայտել է ծնողների հիմնական սխալները, որոնք խանգարում են  երեխաներին հաջողության հասնել։

Կարդանք Էլմորի հոդվածը, որպեսզի չկատարենք նման սխալներ։

1Մենք թույլ չենք տալիս երեխաներին զգալ ռիսկը

Մենք ապրում ենք  մի աշխարհում, որտեղ վտանգները հանդիպում են ամեն քայլափոխին։ Հասկանալով դա՝ մենք անում ենք ամեն բան, որպեսզի պաշտպանենք մեր երեխաներին։ Սակայն եվրոպացի հոգեբանները համոզված են՝ եթե երեխան չի խաղում բակում, եթե նա երբեք չի ընկել և վնասվել, ապա մեծ հասակում նա հաճախ է տառապում տարատեսակ ֆոբիաներով և բարդույթներով։ Երեխան պետք է մի քանի անգամ ընկնի, որպեսզի հասկանա, որ վախենալու ոչինչ չկա։ Պատանին պետք է բաժանվի իր սիրեցյալից և հասկանա առաջին սիրո կորստի վիշտը, որպեսզի հոգեպես հասուն դառնա՝ առանց դրա հնարավոր չեն երկարատև հարաբերությունները։

Եթե ծնողները վերացնում են երեխաների կյանքից բոլոր ռիսկերը, կա մեծ հավանականություն, որ այդ երեխաները ապագայում մեծամիտ, ամբարտավան և ցածր ինքնագնահատական կունենան։

2Մենք օգնության ենք հասնում շատ արագ

Ժամանակակից երիտասարդները չեն զարգացրել իրենց մեջ որոշակի հմտություններ, որոնք դեռ  30 տարի առաջ բնորոշ էին յուրաքանչյուր երեխայի։ Մենք ձգտում ենք ամեն հարցում «օգնել» երեխային և ավելորդ հոգատարությամբ ենք նրան շրջապատում՝ զրկելով նրան խնդիրները ինքնուրույն լուծելու և բարդ իրավիճակից ելք  փնտրելու հնարավորությունից։
Վաղ թե ուշ երեխան սովորում է այն փաստին, որ ինչ-որ մեկը «օգնության կհասնի»։ Իրական կյանքում այդպիսի բան չի լինի, և երեխան կհայտնվի անօգնական վիճակում։

3Մենք հեշտությամբ ենք նրան գովերգում

ինքնագնահատականի բարձրացման հարցով զբաղվում էին դեռ 1980-ից։ Մրցույթների մեծ մասը առաջնորդվում էին «հաղթող են բոլորը», «մեդալ յուրաքանչյուր մասնակցին» սկզբունքով։ Այս տեսակ մոտեցումը  թույլ էր տալիս երեխային իրեն յուրահատուկ զգալ, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս մեթոդն իր անկանխատեսելի հետևանքներն ունի։

Ժամանկի հետ երեխան նկատում է, որ հայրն ու մայրը միակն են, ով իրեն յուրահատուկ են համարում, մինչդեռ ոչ մեկը դա չի էլ հիշում։ Երեխաները սկսում են կասկածի տակ դնել ծնողների կարծիքը։ Իհարկե, նրանց հաճելի են գովասանքները, բայց նրանք հասկանում են, որ սա նրանց արժանիքը չէ։ Եվ եթե մենք հեշտությամբ ենք հիանում, երեխաները սկսում են չափազանցնել, խաբել՝ բարդ իրավիճակներից խուսափելու համար։ Իսկ երբ մեծանում են, ունակ չեն դիմակայելու այդ իրավիճակներին։

4Մենք թույլ ենք տալիս, որպեսզի մեղքի զգացումը խոչընդոտ լինի հաջողության ճանապարհին

Մի վախեցեք ասել երեխային «ոչ» և «ոչ հիմա» և թույլ տվեք նրան պայքարել՝ իր համար իսկապես թանկ և արժեքավոր բանի համար։ Հաճախ մենք երեխաներին տալիս ենք այն, ինչ նրանք որպես պարգևատրում են պահանջում։ Իսկ եթե ընտանիքում երեխաները մի քանիսն են, ապա մենք արդարացի չենք համարում զուրկ թողնել մնացածնեին։ Այսպիսով, մեկ երեխայի արժանիքների համար պարգևատրվում են բոլորը՝ այսպես երեխաները սովորում են չարժանացած պարգևատրմանը։

Կյանքում այդպես չի լինում։ Իսկ եթե հարաբերություններն ընտանիքում միայն նյութական պարգևատրման հիմքով են կառուցվում, ապա երեխաները ունակ չեն լինի զգալու ոչ ներքին  մոտիվացիան, ոչ էլ սերը։

5Մենք չենք կիսվում անցյալի սեփական սխալների փորձով

Կգա մի օր, երբ դեռահասը կցանկանա սեփական փորձը ձեռք բերել։ Մեծահասակները պետք է թույլ տան դա։ Կիսվեք նրանց հետ ձեր սխալների փորձով, որոնք արել եք իրենց տարիքում, բայց մի չարաշահեք խրատները՝ այս տեսակ դասը անմիջապես կմերժվի դեռահասի կողմից։

Երեխաները պետք է պատրաստ լինեն իրականության հետ հանդիպմանը և պետք է սովորեն իրենց որոշումների հետևանքների համար պատասխանատվություն կրել։ Պատմեք նրանց, թե դուք նման իրավիճակներում ինչ եք արել, ինչպես եք լուծել խնդիրները և ինչ  հետևություններ եք արել։

6Մենք սխալմամբ կարծում ենք, որ ինտելեկտը կամ շնորհը հասունություն է

Հաճախ ինտելեկտն ընկալվում է որպես հասունության մակարդակ։ Արդյունքում ծնողը կարծում է, որ խելացի երեխան պատրաստ է իրական աշխարհի հետ համդիպմանը։ Ցավոք, դա այդպես չէ։
Պետք չէ կարծել, որ երեխան հեշտությամբ կհաղթահարի ամեն բան, միայն այն պատճառով, որ նա  շնորհալի է ինչ-որ բնագավառում։ Գոյություն չունի հատուկ մոգական «պատասխանատվության տարիք» կամ երեխային որոշակի չափով ազատություն տալու հստակ ցուցումներ։ Սակայն կա ապացուցված կանոն՝ հետևեք նույն տարիքի երեխաներին։ Եթե դուք նկատում եք, որ նրանք արդեն ավելի ազատ են իրենց ընտրության մեջ և ավելի ինքնուրույն, հնարավոր է, որ դուք ինքներդ եք զսպում ձեր երեխայի անկախության մակարդակը։

7Մենք ինքներս չենք անում այն, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին

Յուրաքանչյուր ծնողի պարտականությունն է օգնել ստեղծել կյանքի ձևաչափ երեխայի համար։ Այն կյանքի, որտեղ նա խաղալու է գլխավոր դերը և պատասխանատու կլինի իր ասածներիի և արարքների համար։ Իրականում, նախ դուք պետք է այդպիսին լինեք։ Որովհետև երեխան կսովորի ոչ թե ձեր ասածների, այլ ձեր գործողությունների վրա հիմնվելով։ Անգլիական ասացվածքն ասում է «Մի դաստիարակիր երեխաներին, միևնույն է, նրանք քեզ նման են լինելու։ Դաստիարակիր քեզ»։

Աղբյուրը՝fit4brain.com


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել