Գեղեցիկ հարսանեկան զգեստ, սիրո խոստում եւ երջանկություն… 2018թ.-ը հագեցած էր աստղային հարսանյաց արարողություններով։ News.am Sytle-ը վերհիշել է հայ հայտնիներին, ովքեր ամուսնացել են նախորդ տարի։
Մարտա եւ Նահո
Երգչուհի Մարտա Կիրակոսյանը եւ նրա ընտրյալը՝ Նահապետ Խաչատրյանը, ամուսնացել են դեկտեմբերի 2-ին։ NEWS.am Style-ի հետ զրույցում Մարտան պատմել էր, թե ինչպես է անցել իրենց հարսանիքը, ինչպես է ընտրել հարսանեկան զգեստն ու ինչպես է իրեն զգում նոր կարգավիճակում:
«Պիտի ասեմ, որ բացարձակ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է՝ խաղաղ ու շատ հանգիստ: Ես եւ ամուսինս, ինչպես մինչեւ ամուսնանալը, այնպես էլ հիմա՝ ամեն մեկս զբաղվում ենք մեր սիրած աշխատանքով: Մի խոսքով՝ մեր ընտանիքում որեւէ գլոբալ փոփոխություն չկա: Միակ փոփոխությունն այն է, որ հիմա ապրում ենք միասին»,- ասել էր երգչուհին:
Շուշաննա Թովմասյան եւ Վահե Սայան
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու նրա ընտրյալը՝ «Երանի» ու «Երեւի» հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանն ամուսնացել են հոկտեմբերին։
Պսակադրության արարողությանը հաջորդել է երեկոն, որին մասնացել են զույգի մտերիմները, հարազատներն ու ընկերները։
Սիլվի Բարկովա
Հայկական հեռուստասերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովայի ընտրյալն ազգությամբ հնդիկ է, հարսանյաց արարողությունն անցել է Հնդկաստանում՝ հնդկական ավանդույթներով:
NEWS.am Style-ի հետ զրույցում Սիլվի Բարկովան ասել էր, որ ի տարբերություն շատ աղջիկների, որոնք հաճախ խուսափում են ամուսնությունից, քանի որ այն իր հետ բերում է կյանքի կտրուկ փոփոխություններ եւ նոր առօրյա, երբեք չի վախեցել այդ ամենից: Նույնիսկ, այն փաստը, որ ստիպված էր լքել հայրենիքն ու հարմարվել այլ բարքերին, չի վախեցրել նրան: Ինչպես ինքն է խոստովանել՝ «Սիրելի մարդու հետ հեշտ է, անգամ դժվարությունների ժամանակ»:
Դավիթ Աղաջանյան եւ Աննա Դովլաթյան
Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի Աննա Դովլաթյանն ամուսնացել են օգոստոսի 25-ին։ Զույգը հաճախ է սիրառատ լուսանկարներ հրապարակում եւ ուրախացնում երկրպագուներին։
Էդգար Իգիթյան եւ Լուսինե Չոբանյան
2018թ.-ը նշանավորվեց նաեւ դերասան Էդգար Իգիթյանի եւ նրա կնոջ՝ Լուսինե Չոբանյանի համար։ Զույգի ամուսնական արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:46, 16 մայիսի
«Ես եւ ես»․ Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ (ֆոտո)23:12, 16 մայիսի
Netflix-ը հայտարարել է «Սեւ հայելի» սերիալի վեցերորդ եթերաշրջանի մասին22:32, 16 մայիսի
«Սուտը բռնող ռոբոտը»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարը22:12, 16 մայիսի
Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ «Արտեկ. մեծ ճանապարհորդություն» կատակերգությունը գլխավորել է ռուսական վարձույթը21:40, 16 մայիսի
«Ոճային հայուհի»․ Աստղիկ Սաֆարյանի նոր հրապարակումը Ծաղկաձորից21:12, 16 մայիսի
Կանանց 7 սխալ հարաբերություններում20:31, 16 մայիսի
«Մի օր, միգուցե ընտանիք ինստիտուտն առհասարակ վերանա... եւ ապագայի մարդիկ էդպես էլ չեն իմանա՝ ինչ երջանկություն է ապրել ամենասիրելիների հետ»․ Արեւիկ Ուդումյան20:12, 16 մայիսի
Ալլա Պուգաչովայի թոռը հայտնել է, որ պատրաստ է նկարահանվել մեծահասակների համար նախատեսված ֆիլմում19:45, 16 մայիսի
«Բնության գրկում ինձ ներդաշնակ եմ զգում»․ Իրինա Թովմասյան (ֆոտո)19:12, 16 մայիսի
Ջեյսոն Մոմոան ներողություն է խնդրել Սիքստինյան կապելայում արված լուսանկարի համար18:40, 16 մայիսի
«Երազանքի ծառ»․ Սիլվա Հակոբյանի եւ դստեր լուսանկարը Հաղարծին վանական համալիրից18:12, 16 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» նոր ֆիլմում Մարգո Ռոբին կփոխարինի Ջոնի Դեփին