Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

2019թ․-ի նորույթներ․ Սերիալներ, որոնք արժե դիտել (մաս առաջին)

20:17, 6 հունվարի

Նոր տարում էկրաններին կհայտնվեն նոր սերիալներ, որոնք կպայքարեն հանդիսատեսի սիրո համար։ Այսօր մենք կառանձնացնենք 6 սերիալ, որոնք սկսվում են այս տարի եւ որոնք ունեն բոլոր հնարավորությունները, որպեսզի արժանանան Ձեր ուշադրությանը։

«Ակադեմիա Ամբրելա»

Netflix-ն այս տարի Ձեզ կուրախացնի «Ակադեմիա Ամբրելա» կոմիքսը։ Սերիալը կպատմի մի խումբ գերբնական ուժով օժտված մարդկանց մասին, որոնք գաղտնի հասարակության անդամ են, որի նպատակն աշխարհը փրկելն է  գլոբալ վտանգից։

Այո, հասկանում եմ, սյուժեն ծեծված է, սակայն արտադրողները խոստանում են զարմացնել ֆիլմի բավականին որակյալ մատուցմամբ եւ բեմադրմամբ։

Սերիալում մտադիր են բարձրացնել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են սոցիալական խնդիրները, ընտանեկան արժեքները եւ մարդկային փոխհարաբերությունների բարդությունները։ Հեղինակները խոստանում են նաեւ վառ եւ հետաքրքիր կերպարներ։ Սերիալի համար պատասխանատու է Սթիվ Բլեքմենը, իսկ շոուն սկսվում է փետրվարի 15-ից։

«Պահապանները»

HBO-ն այս տարի պատրաստվում է Ալան Մուրի հայտնի վեպի՝ «Պահապանների» էկրանավորմանը։ Հիշեցնենք, որ 2009թ․-ին Զակ Սնայդերը աշխատությունը ներկայացրել էր ֆիլմի տեսքով։ Չնայած, ֆինանսական առումով ֆիլմ այնքան էլ չարդարացրեց իրեն, այդուհանդերձ հաջողվեց ստանալ իդելական էկրանավորման տիտղոսը։

Վեպում խոսվում է ալտերնատիվ իրականության մասին, որտեղ սուպերհերոսներն օրենքից դուրս են, իսկ գերտերությունները՝ ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի գլխավորությամբ գտնվում են միջուկային պատերազմի եզրին։

Մինչ հիմա սերիալի սյուժեն պահվում է խիստ գաղտնի։ Սցենարիստը, պրոդյուսերն ու շոուրաները հանդիսանում է Դեյմոն Լինդելոֆը։ Մի կողմից նա ունի շատ պրեստիժ պրոեկտներ, իսկ մյուս կողմից դրանցից ոչ բոլորն են հաջողված։ Հույս ունենք, որ այս անգամ նրա բախտը կբերի։

Սերիալը դեռ չունի ոչ պրեմիերայի ամսաթիվ, ոչ պաշտոնական թրեյլեր, այն, ինչը մեզ խոստանում են արտադրողները՝ այն էկրաններ կբարձրանա 2019թ․-ին։ Կապրենք կտեսնենք։

«Լավ նշաններ»

Թերրի Պրատչետի եւ Նիլ Հեյմանի վեպի էկրանավորումն է։ Սերիալը ներկայացնում է Ազիրաֆել հրեշտակի եւ Կրոուլ հրեշի մասին։ Նրանք արդեն շատ վաղուց ապրում են երկրում եւ իրենց շատ հարմարավետ են զգում, նրանց նույնիսկ կարելի է ընկերներ անվանել։ Սակայն, մեկ անգամ նրանք իմանում են, որ ապոկալիպսիսի է սպասվում։ Այս զույգին դա ընդհանրապես դուր չի գալիս, այդ իսկ պատճառով հրեշտակն ու հրեշը որոշում են ամեն կերպ կանգնեցնել աշխարհի վերջը։

Հեղինակները խոստանում են հումոր։ Գլխավոր հերոսներին կերտել են Դեւիդ Թեննանթն ու Մայքլ Շինը։ Վստահ եմ, որ բրիտանական դպրոցի տաղանդավոր շրջանավարտների տանդեմը թույլ չի տա էկրանից անգամ աչք թարթել։  Պրոեկտը կոորդինացնում է Դուգլաս Մաքքինոնը, իսկ արտադրությամբ զբաղվում է Amazon Prime-ը։ Ցավոք, հստակ ամսաթիվ եւ ռելիզ դեռ չկա, սակայն կա թրեյլեր։

Հարգելի ընթերցողներ, հաջորդ նյութում ես կպատմեմ 2019թ․-ի եւս երեք, նոր սերիալների մասին։

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել