Կին պատգամավորների լուքերը ԱԺ առաջին նիստին

Հայտնի է «Գահերի խաղ»-ի ցուցադրության օրը

Պահարան. Տաք, հարմար ու ոճային. ինչ հագնել ձմռանը

Զարդատուփ. մինիմալիզմի համեստ հմայքը զարդերում

Էլեն ԴեՋեներեսը հյուրընկալել է Անի Գաբրիելյանին

POPcorn blog. Փաստեր, որ չգիտեք Կոկո Շանելի մասին

Ackerman Talks. հոնքերի մասին

Պահարան. այս ձմռան ամենանորաձեւ վերարկուներն ու ժակետները

POPcorn blog. Ամանորյա ֆիլմեր, որոնք այնքան էլ հայտնի չեն, բայց հայտնիներից պակաս լավը չեն

Շահեն Օգանեսյանը կատարում է «Чистые пруды» երգը «Ձայնը» նախագծի եզրափակչում

Shine & Food: Միասին զարդարում ենք ամանորյա սեղանը յուրահատուկ ձեւով

Պահարան. ամանորը casual ոճում

Զարդատուփ: Նվերներ զարդարելու արվեստը

Շահեն Օգանեսյանը ռուսական «Ձայնը» նախագծի եզրափակչում է

POPcorn blog. Ամենատարօրինակ ամանորյա ավանդույթներն աշխարհում

Պարզվում է՝ խոզի բուդը այդքան էլ վատ չէ. բժիշկ-սննդաբանի խորհուրդները

Գաղտնի միլիոնատեր․ Հայկ Սարգսյան

Պարզվում է՝ խոզի բուդը այդքան էլ վատ չէ. բժիշկ-սննդաբանի խորհուրդները

Արքայազններ, ովքեր ընտրել են սերը. ժամանակակից թագավորական մեզալյանսներ

23:33, 8 հունվարի

Արքայազն Հարրի եւ Մեգան Մարքլ՝ Բրիտանիա

2017թ.-ի նոյեմբերին արքայազն Հարրին հանրությանը պաշտոնապես ներկայացրեց սիրելիին՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին։ Դերակատարումներ ֆիլմերում, ամուսնալուծություն, ոչ թագավորական ծագում եւ իհարկե ռասսայական պատկանելություն… «հանդուրժող» եւ «դեմոկրատական» աշխարհը կարծես թե խենթացավ՝ մեկնաբանելով ու քննարկելով ապագա դքսուհու մաշկի գույնը։

Հարսանեկան արարողությունն, իհարկե, տեղի ունեցավ՝ ամբողջ աշխարհին գամելով էկրանների առաջ։ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռնիկը կարծես թե իսկապես սիրում է Մեգանին եւ երջանիկ է նրա կողքին։

Հոկո եւ Մեթե Մարիտ՝ Նորվեգիա

Հարսանեկան արարողությունը կայացել է 2001թ.-ին աղմկոտ սկանդալից հետո։ Նորվեգիայի արքայազնի ընտրյալը մատուցողուհի էր։ Նորվեգիայի թագավորական ընտանքին առավել քան հակված է մեզալյանսների։ Հարալդ V-րդ թագավորը ժամանակին ամուսնացել էր վաճառողուհու հետ, ով հետագայում դարձել է Նորվեգիայի սիրելի թագուհին։

Այս դեպքում խնդիրն արքայազնի ընտրյալի «մութ» անցյալն էր։ Հոկոնի հետ հանդիպելիս նա արդեն իսկ երեխա ուներ, դաստիարակում էր փոքրիկ որդուն, ով ամուսնական կապից չէր ծնվել։ Երեխայի հայրը թմրամիջոցներ էր վաճառում։ Ավելին, երիտասարդ տարիներին Մեթե Մարիտը եւս արգելված միջոցներ էր օգտագործել, իսկ նման կենսագրությունը չէր կարող ընդունել նույնիսկ Նորվեգիայի լիբերալ թագավորական ընտանիքը։  

Բայց Հոկոնն անդրդվելի էր եւ հավատացում էր, որ Մեթեն իր ճակատագիրն է։ Ի վերջո ծնողները հանձնվեցին՝ անկեղծորեն ուրախանալով որդու երջանկության համար։ Հարսանյաց արարողության օրը Մեթե Մարիտն անդադար լաց էր լինում երջանկությունից, գրկում էր մեկ ամուսնուն, մեկ որդուն։ Անկեղծությունն ու զգացմունքայնությունը հուզեցին նաեւ մարդկանց, ովքեր հիմա արդեն ոչ միայն հավանության են արժանացնում արքայազնի ընտրությունը, այլեւ անձնական կյանքով ապրելու հնարավորություն են տալիս Մեթեի ավագ որդուն, ով թագավորական առանձնատանը չի ապրում։

Ֆրեդերիկ եւ Մերի՝ Դանիա

Դանիայի արքայազն Ֆրեդերիկը հայտնի էր սիրառատությամբ. մոդելներին փոխարինում էին դերասանները, դերասաններից՝ մոդելները։ Ընդ որում, այդ ամեն այնքան արագ էր տեղի ունենում, որ ապագա թագավորի ծնողներն իսկապես անհանգստանում էին։ Ամեն բան փոխեց ընդամենը մի հանդիպում. Սիդնեյի բազմաթիվ բարերից մեկում նա հանդիպեց Մերիին։ Ավստրալուհին ամբողջությամբ կենտրոնացած էր կարեիրայի վրա եւ երբեք չէր էլ մտածում այն մասին, որ կարող է թագուհի դառնալ։ Նա հաճախորդների սպասարկման մասնագետ է։

Ու թեեւ որդու հարսանցուն ազնվական ծագում չուներ, Նորվեգիայի թագուհին եւ թագավորը հիացմունքով, բայց զգուշավորությամբ վերաբերվեցին արքայազնի ամուսնանալու ցանկությանը։ Նախքան նրանց կապն օրհնելը ծնողները ստիպեցին աղջկան փոխել քաղաքացիությունը եւ կրոնը, ինչպես նաեւ հրաժարվել ապագա երեխաներից ամուսնալուծության դեպքում։ 2004թ.-ի մայիսի 14-ին կայացավ զույգի հարսանյաց արարողությունը։

Էմանուել եւ Կլոտիլդա՝ Իտալիա

2003թ.-ի սեպտեմբերի 25-ին արքայազն Էմանուելը, ով եվրոպական ամենահայտնի դինաստիաներից մեկի ներկայացուցիչն է, ամունսացավ հայտնի ֆրանսիացի դերասանուհի Կլոտիլդա Կուրոյի հետ։ Արքայազնի ծնողներին հիացած չէին որդու ընտրությամբ. նրանց հուզում էր ոչ միայն «կապույտ արյան» բացակայությունը, այլեւ աղջկա մասնագիտությունն, ինչպես նաեւ հայացքները։ Կլոտիլդան խոստովանել էր, որ ամբողջ կյանքում տանել չի կարողացել ժամանակակից արիստոկրատիան եւ հավատացել է միայն «սրտի ազնվությանը»։

Արքայազնի ու դերասանուհու սիրավեպը զարգանում էր ժանրի բոլոր օրենքներով՝ ատելությունից, մինչեւ սեր։ Նրանք հանդիպում էին արդեն երեք տարի, երբ Կլոտիլդան հղի էր արքայազնից։ «Շատերը կարծում էին, թե Կլոտիլդան դա մտադրված է արել, բայց մեր օրերում երեխան չի կարող լույս աշխարհ գալ, եթե չեք ուզում»,- հարցազրույցներից մեկում նշել է արքայազնը։ Նա ընտրյալին առաջարկություն է արել գարնանը, իսկ աշնանը տեղի է ունեցել պսակադրությունը։ Հարսնացուն հղիության վեցերորդ ամսում էր։ Այսօր զույգը երկու դուստր ունի։

Ուիլիամ եւ Քեյթ

Մինչ հարսանյաց արարողությունը, որին հետեւում էր ամբողջ աշխարհը, Բրիտանիայի արքայազնի եւ վեբ դիզայներ, մարկետինգի մասնագետ Քեյթի հարաբերություններն անկայուն էին։ Ուիլիամը չէր առանձնանակում կայունությամն եւ սիրում էր զվարճանալ ընկերների հետ, չէր ծրագրում ամուսնանալ։ Քեյթ Միդլթոնին, ում Ուիլիամը հանդիպել էր համալսարանում, լրագրողները «սպասող Քեյթ» էին անվանում։

Բաժանումից հետո Ուիլիամին բազմաթիվ անգամներ նկատել են այլ կանանց հետ, սակայն վերադարձը, որին հաջորդեցին նշանադրությունն ու ամուսնությունը, տեղի ունեցավ հենց նրա նախաձեռնությամբ։ Տեղեկություններ կային այն մասին, որ ամուսնությանը նպաստել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին. պատասխանատու եւ լուրջ Քեւթը նրան վստահություն էր ներշնչում, թեեւ աղջիկը «կապույտ արյուն» չուներ։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել 2011թ.-ին։

Աբդալա եւ Ռանիա՝ Հորդանան

Ռանիան աշխատում էր բանկում, նրա ընտանիքը ոչ մի կապ չուներ միապետության հետ։ Նրա ծնողներն ապրում էին Քուվեյթում, իսկ Ռանիան, ով երազում էր սեփական բիզնեսն ունենալու մասին, կրթություն էր ստացել ամերիկյան համալսարաններից մեկում։ Կրթություն ստանալուց հետո նա տեղափոխվեց Հորդանան, աշխատանքի անցավ տեղական Citibank-ում եւ պատահականության շնորհիվ հանդիպեց արքայազնին։

Այդ ժամանակ Աբդալան չէր էլ մտածում թագավոր դառանալու մասին. նրա հայրը՝ Հուսեին թագավորը, գահը փոխանցել էր ոչ թե որդուն, այլ եղբորը։ Եւ միայն վերջին պահին թագավորը թագաժառանգի կոչումը վերադարձրեց ավագ որդուն։

Լորան եւ Քլեր՝ Բելգիա

Զույգն ամուսնացել է 2003թ.-ին, երբ Լորանն արդեն 39 տարեկան էր։ Նրա ընտրյալը մասնագիտությամբ տեղագրագետ էր։ Ըստ ամենատարածված վարկածի՝  նրանք ծանոթացել են Պրովանսում, ուր արքայանզը մասնացկում էր բարդ բնավորությամբ դեռահասների համար կառուցվող ապաստարանի կառուցմանը, իսկ Քլերը գնահատում էր այն։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ զույգը ծանոթացել է ընդհանուր ընկերոջ տանը. արքայազնն օգնում էր սպասքը լավանալ, իսկ Քլերն առաջարկել է իր օգնությունը։

Ֆելիպե եւ Լետիցիա՝ Իսպանիա

Ապագա ամուսինները ծանոթացել են ռեպորտաժի նկարահանման ընթացքում. Լետիցիան հեռուստալրագրող էր։ Արքայազնը սիրահարվել է առաջին հայացից եւ մի քանի ամիս անց առաջարկություն արել լրագրողին։ Հարսանյաց արարողությանը հետեւել է ամբողջ աշխարհը։ Հարսանացուն ազնվական ծագում չուներ, ամուսնալուծված էր։ Ընդ որում, թագավաորական ընտանիքը կարծես թե ընտրության հնարավորություն չուներ. Ֆելիպեն վերջնագիր էր ներկայացրել՝ կա՛մ հարսանիք, կա՛մ հրաժարում գահից։

Լետիցիայի առաջին ամուսնությունն անցել էր առանց պսակադրության, եւ նույնիսկ կաթոլիկ եկեղեցին դեմ չէր Իսպանիայի ապագա թագավորի եւ ամուսնալուծված կնոջ ամուսնությանը։

Վիլհելմ Ալեքսանդր եւ Մաքսիմա

Մասնագիտությամբ տնտեսագետ Մաքսիման Արգենտինայից է։ Նրանց ամուսնությունն ինտրիգային էր մինչեւ վերջին պահը։ Մաքսիմայի հայրը նախարարի պաշտոն է զբաղեցրել Խորխե Բիդելայի ռեժիում, ինչը նշանակում է, որ անուղղակիորեն մասնակից է եղել այդ տարիների տեռորդին։

Ի վերջո երկրի պառլամենտը որոշում կայացրեց, որ երեխաները պատասխանատու չեն ծնողների արարքների համար եւ թույլատրեց հարսանյաց արարողությունը։

Կառլ Ֆիլիպ եւ Սֆոյա՝ Շվեդիա

Սոֆյան մասնագիտությամբ մոդել էր, եւ կարիերայի ընթացքում եղել էին թե անկեղծ ֆոտոշարքեր, թե ոչ միանշանակ ընկալվող քայլեր։ Սակայն արքայազնն իսկապես սիրահարված էր, եւ թագավորական ընտանիքն արեց ամեն ինչ, որպեսզի Սոֆյան իդեալական թագուհի դառնա։

Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել 2015թ.-ին՝ մեկ տարվա հարաբերություններից հետո։

Ալբեր եւ Շարլեն՝ Մոնակո

Մոնակոյի արքայանզը եւ պրոֆեսիոնալ լողորդուհին ամուսնացան ծանոթությունից 11 տարի անց։ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Շարլենը Մոնակո էր եկել մրցույթի մասնակցելու համար եւ անսպասելիորեն հանդիպեց իր սիրուն։

Աղբյուրը՝ Marieclaire

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության