«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գաղտնիքներ, որոնք կինը երբեք չի խոստովանի

21:12, 8 հունվարի

Մենք սիրում ենք, երբ տղամարդը պատասխանատվություն է ստանձնում

Շատ կարեւոր գաղտնիք: Մենք նույնպես կարող են ինչ-որ բան ծրագրել սկզբից մինչեւ վերջ ու իրականացնել, բայց ...մենք չենք սիրում դա: Եվ մեզ դուր է գալիս, երբ տղամարդն է պատասխանատվություն ստանձնում: Չնայած մենք երբեք այդ մասին չենք ասում ձեզ, բայց դուք պետք է իմանաք, որ մեզ դուր է գալիս, երբ տղամարդն ինքնուրույն կատարում է որեւէ բարդ, բայց անհրաժեշտ բան, միայն որպեսզի մեզ զարմացնի: Եթե տղամարդը նախաձեռնությունն ու պատասխանատվությունն իր ձեռքն է վերցնում, ուրեմն նա անտարբեր չէ, ուրեմն նա հոգ է տանում մեր ու մեր համատեղ կյանքի մասին: Այնպես որ հնարավորինս հաճախ այդպես վարվեք, ու կարեւոր չէ՝ թե դա ինչ կլինի՝ ինքնուրույն կատարված գնումներ, սեփական ձեռքերով պատրաստված ընթրիք, թե համատեղ արձակուրդներին վերաբերող ծրագրեր:

Մենք սիրում ենք, երբ մեզ զարմացնում են

Բոլոր կանայք էլ բառացիորեն խելագարվում են անակնկալների համար, ու մենք գրեթե միշտ գաղտնի հույսեր ենք փայփայում, որ մեր զուգընկերը կրեատիվ կգտնվի ու ունակ կլինի մեզ հնարավորինս հաճախ զարմացնել: Ցանկացած անսպասելի նվեր՝ նույնիսկ եթե դա ընդամենը շոկոլադ է, կարող է կնոջը ստիպել, որ նա իրեն առանձնահատուկ ու ցանկալի զգա: Դա պարտադիր չէ, որ ինչ-որ թանկարժեք բան լինի՝ կարեւորը էությունն է: Այն, որ դուք մտածում եք նրա մասին, նախաձեռնություն եք ցուցաբերում ու սիրում նրան՝ իրոք անգին է: Հավատացեք, որ դա ամենեւին էլ դժվար չէ: Պարզապես եղեք անկեղծ ու ուշադիր ձեր թագուհու նկատմամբ՝ այո, այո, հենց թագուհու, չէ՞ որ ցանկացած կին արժանի է լինել թագուհի: Եվ երբ կինը կհասկանա, որ դուք ամեն գնով ձգտում եք նրան երջանկացնել ... հավատացեք դուք լիովին կպարգեւատրվեք ձեր ջանքերի համար:

Մենք վախենում ենք, որ նրան մեկ այլ կին դուր կգա

Շատ կանայք վախենում են, որ իրենց տղամարդուն որեւէ այլ կին կհրապուրի՝ ասենք իրենց ընկերուհին, գործընկերուհին, ով ասես: Այս վախի պատճառը շատ պարզ է՝ բոլորս էլ երբեմն ուզում ենք ստանալ այն, ինչը չի կարող մերը լինել, դրա համար էլ վախենում ենք, որ որեւէ այլ կնոջ դա կհաջողվի, ու նա կնվաճի մեր ընտրյալի սիրտը: Հավատացեք, մեր՝ կանանց, համար ավելի վատ վախ գոյություն չունի:

Մենք ուզում ենք, որ մեր տղամարդիկ անկեղծ լինեն

Բոլոր մարդիկ էլ ուզում են, որ իրենց զուգընկերները կամ զուգընկերուհիները անկեղծ ու ազնիվ լինեն: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն հիմարացնում են: Եվ իհարկե, մենք՝ կանայք, ամենեւին էլ բացառություն չենք: Մենք շատ բան կարող ենք ներել, բայց ոչ սուտը: Որքան էլ բարդ ու խճճված լինի ձեր իրավիճակը, կինը միշտ կլսի ձեզ ու գուցե նույնիսկ կօգնի լուծել ձեր խնդիրը:

Մենք ուզում ենք դուք գալ նրանց ընկերներին

Այս մեկը հաստատ ոչ մի կին չի խոստովանի: Այն էլ բարձրաձայն: Բայց դա իրոք այդպես է: Եթե ընկերներն այդքան կարեւոր են մեր տղամարդկանց համար, նրանք կարեւոր են նաեւ մեզ համար, ու դրա համար էլ մենք ուզում ենք նրանց դուր գալ: Իսկ դա նախեւառաջ նշանակում է, որ մենք ուզում ենք նրանց ցույց տալ, որ սիրում ենք մեր զուգընկերներին ու գիտեն ք, թե ինչ հրաշալի մարդիկ են նրանք: Դա միաժամանակ օգնում է մեզ խուսափել ավելորդ տարաձայնություններից ու վեճերից, նույնիսկ եթե նրանց ընկերները մեր սրտով չեն: Կամ ել մենք՝ նրանց: Նրա ընկերներին դուր գալու ցանկության պատճառներից մեկն էլ այն է, որ երբ մեր տղամարդկանց ընկերները բարեհաճ են մեր նկատմամբ, մեր սերը դրանից ավելի է ամրանում: Ինչը բնականաբար միայն ձեռնտու է մեզ:

Աղբյուր՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել