Չինացի օգտատերերին վիրավորել է Burberry ապրանքանիշի նոր հոլովակը, որը նկարահանվել է չինական նոր տարվա առիթով։ Նորաձեւության տունը լուսանկարների շարք է հրապարակել չինական նոր տարվա նախօրերին։ Լուսանկարների հեղինակը Իթան Ջեյմս Գրինն է։ Հավաքածուն նվիրված է ձմեռային տոներին եւ ընտանիքի միավորմանը։ Burberry-ն կադրեր է հրապարակել Twitter-ում, որոնք նման են ընտանեկան դիմանկարի։ Լուսանկարներում պատկերված են չինացի մոդելներ եւ դերասաններ Չժաո Վեյնը եւ Չժոու Դունյուն, որոնք դարձել են ապրանքանիշի դեսպանները։
Օգտատերերը քննադատել են լուսանկարները՝ նշելով, որ դրանք ավելի շատ նման են սարսափ ֆիլմի տեսարանի, քան նորաձեւության տան գովազդի։ Մյուսները նկատել են, որ դեպրեսիվ թեմատիկան մատնանշում է երկրի տնտեսության աճի դանդաղումը։
Իհարկե, բարձրացած աղմուկը հնարավոր չէ համեմատել Dolce & Gabbana-ի շուրջ ստեղծված սկանդալի հետ։ Բրենդին մեղադրում էին ռասիզմի մեջ։ Իտալացի դիզայներները ստիպված էին ներողություն խնդրել միջադեպի համար։
Աղբյուրը՝ Blueprint
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 28 հունիսի
Հնարավոր է Ջոնի Դեփը վերադառնա Ջեք Ճնճղուկի դերին15:51, 28 հունիսի
Տոպը՝ տաբատի համադրությամբ․ Իննա Խոջամիրյանի ոճային լուքը15:16, 28 հունիսի
Լրատվամիջոցներ․ Ռեգինա Տոդորենկոն երկրորդ անգամ մայր է դարձել14:41, 28 հունիսի
«Երեխային սափրեք, նոր մանկապարտեզ բերեք...»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)14:12, 28 հունիսի
«Շտապօգնություն» սերիալի աստղը խեղդվել է գետում13:45, 28 հունիսի
«Միասին ապրել ենք օրեր, որոնք չենք մոռանա, ունեցել ենք խնդիրներ, որոնք լուծելով ավելի ենք ամրացել»․ Մարինա Մնացականյան (ֆոտո)13:12, 28 հունիսի
Ալեք Բոլդուինի դուստրը խոստովանել է՝ սեռական ոտնձգության է ենթարկվել, իսկ հետո ընդհատել հղիությունը12:41, 28 հունիսի
«Մատենադարանում էնպես էի հուզվել․․․»․ Արմինկան՝ իր եւ որդու երկխոսության մասին12:19, 28 հունիսի
Պրիգոժինն առաջարկել է Little Big խմբի անդամներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից11:41, 28 հունիսի
«Փորը ճիշտ ներս քաշելու նուրբ արվեստը»․ Նազենի Հովհաննիսյանի լողափնյա կերպարն ու հումորային գրառումը11:12, 28 հունիսի
Green Day-ի մենակատար Բիլլի Ջո Արմսթրոնգը հրաժարվել է ԱՄՆ քաղաքացիությունից10:48, 28 հունիսի
Մինուս 65 կիլոգրամ․ Գոհար Ավետիսյանը՝ լողազգեստով