Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

2019-ի նորույթներ. սերիալներ, որոնք արժե դիտել (մաս երկրորդ)

20:33, 9 հունվարի

Մենք արդեն պատմել ենք 2019 թվականի երեք նորույթ-սերիալների մասին:

Հիմա NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում սերիալների երկրորդ եռյակը, որոնք այս տարի արժանի են դիտվելու:

«Մանդալորցին»

«Աստղային պատերազմների» երկրպագուները կարող են հրճվել: Այս տարի մեկնարկում է հեռավոր Տիեզերքից առաջին խաղային սերիալը: Նախագիծը կպատմի Մանդալոր մոլորակից վարձկանի մասին, որը գոյատեւում է բնակեցված գալակտիկայի ծայրամասում, որտեղ չեն գործում քաղաքակիրթ մոլորակների ո՛չ կանոնները, ո՛չ օրենքները: Գործողությունները ծավալվում են Գալակտիկական կայսրության անկումից հետո, այսինքն՝ ջեդայների մասին սագայի վեցերորդ մասից հետո:

Գլխավոր դերում կփայլի «Գահերի խաղից» բոլորին հայտնի կարմիր օձը՝ Պեդրո Պասկալը: Սերիալի կուրատորն է կինոտիեզերքի կնքահայր Մարվել Ջոն Ֆավրոն, իսկ ռեժիսորների թվում է Տայկա Վայտիտին: Կարծում եմ՝ մեզ սպասում է մի այլ տեսարան, նախագիծը պետք է մեկնարկի, հավանաբար, տարեվերջին Disney+ սթրիմ-ծառայությունում:

«Տղաները»

Պատկերացրեք գերհերոսներով աշխարհը, որոնք հանդես են գալիս ոչ թե շաբլոնային փրկիչների կերպարով, այլ ռոք աստղերի՝ այս բառի ամենավատ իմաստով. սեքս, թմրանյութեր, ալկոհոլամոլություն եւ անվայելուչ պահվածք. ահա թե Amazon ծառայությունում մեզ ինչ ցույց կտան «Տղաները»: Գերհերոսներին զգայունության վերադարձնելու համար, որոնց ոչինչ չի հուզում, բացի «Ինսթագրամում» լայքերից, ԿՀՎ-ն հատուկ բաժին է ստեղծում, որը եւ հղփացած գերհերոսների մեջ զգացմունքներ է արթնացնելու:

Հեղինակները խոստանում են առատ սեւ հումոր եւ ներկայումս տարածված թեմաներով կատակների հատընտիր: Շոուի համար պատասխանատու է Սեթ Ռոգենը եւ Իվեն Գոլդբերգը, իսկ գլխավոր դերերից մեկի համար ընտրել են հանրահայտ Կառլ Ուրբանին:

«Վեդմակ»

Այս տարի Netflix-ը մեզ կուրախացնի ամենասպասված նախագծերից մեկով: Եթե գրող Անջեյ Սապկովսկու անունը ձեզ գոնե ինչ-որ բան ասում է, ապա հազիվ թե լսած չլինեք «Վեդմակ» խաղի մասին, որը հիմված է գրողի վեպերի վրա: Սերիալը կպատմի Գերալտ վեդմակի մասին, որն աշխարհում իր տեղն է փնտրում, որտեղ ապրում են սարսափելի արարածներ, ճիվաղներ եւ մարդիկ, որոնք հրեշներից այնքան էլ չեն տարբերվում:

Էկրանավորումն ավելի մոտ է խաղին, քան վեպերին, կարծում եմ՝ սա գեյմերներին ուրախություն կպատճառի: Հեղինակները, միաժամանակ, խոստանում են, որ սովորական հանդիսատեսն էլ հիացած կլինի. գունագեղ եւ դաժան աշխարհ, ոչ միանշանակ հերոսներ եւ լիակատար խորասուզում: Գլխավոր դերը ստանձնել է մեր ժամանակակից Սուպերմենը՝ Հենրի Քավիլը: Լուրեր են տարածվել, որ Քավիլը հանուն Վեդմակի դերի անգամ հրաժարվել է Կրիպտոնի վերջին որդու թիկնոցից:

Ահա այսպիսի մանրամասներ: Վստահ ենք, որ այս տարի դեռ կլինեն շատ այլ նորույթ սերիալներ, որոնք ձեզ հոգեհարազատ կլինեն, եւ մենք անպայման ձեզ իրադարձություններին տեղյակ կպահենք:

Հաճելի դիտում
Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել