Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Գուֆի նախկին սիրուհուն «Դոմ 2»-ից դուրս են արել ՄԻԱՎ-ի տարածման պատճառով». Լերա Ֆրոստ

16:11, 10 հունվարի

Յանա Շեւցովան, ով հայտնի է դարձել ռեփեր Գուֆի հետ սիրավեպի շնորհիվ, վերջերս հայտնվել էր ամենասկանդալային «Դոմ 2» նախագծում։ Կարճ ժամանակ անց 18-ամյա աղջկան մեղադրել են ՄԻԱՎ վարակի տարածման մեջ, ինչից հետո ռեալիթի շոուի ղեկավարությունը շիկահեր աղջկան դուրս անելու որոշում է կայացրել։

Ահազանգել է «Դոմ 2»-ի աստղ Լերա Ֆրոսթը, ով կտրուկ արտահայտություններ է արել ռեալիթի շոուսի եւ դրա մասնակցի մասին։

«Այսօր այն հազվադեպ օրերից է, երբ ես հեռուստացույց եմ միացնում։ Ուզում եմ ասել, որ ես առաջին անգամ ամաչում են «Դոմ 2»-ում լինելու համար։ Այսպիսի կեղտ, էժանագին պահվածք եւ դեգրադացիա երբեք չեմ տեսել։ Նոր մասնակիցների բերել շոու առանց որոշակի հիվանդությունների վերաբերյալ տեղեկանքների չափազանց է։ Ղեկավարությունն արդեն տեղյակ է այս մասին։ Հույս ունեմ՝ ժամանակին եմ խոսում դրա մասին։ Թեեւ մարդիկ, ովքեր աշխատում են կադրից դուրս, իսկապես հանճար են, եւ ես նրանց անսահման հարգում եմ, պաշտոնապես հայտարարում եմ՝ այլեւս չեմ հայտնի որեւէ թոք շոում։ «Դոմ 2»-ն այլեւս այն չէ։ Հիմար մարդկանց, էժանագին աղջիկների եւ անգործության մատնված տղամարդկանց հավաքատեղի։ Խայտառակություն»,- իր Instagram-ում գրել է նա։

Սկզբնական շրջանում հասկանալի չէր՝ ինչու է Ֆրոսթը կտրուկ արտահայտվում «հարազատ» հեռուստանախագծի մասին։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ խնդիրը նախագծի նոր մասնակիցն է՝ Յանա Շեւցովան, ում նկատի ուներ Լերան բժշկական տեղեկանքի մասին խոսելիս։ Լերան վաղուց իմացել է Յանայի հիվանդության մասին. ըստ լուրերի՝ նա վարակված է ՄԻԱՎ-ով, ինչի պատճառով Լերան նախագծի ղեկավարությանը խնդրել է ստուգել աղջկան։

«Կարեւոր չէ՝ ով եւ ինչպես է տեղեկատվությունը հասցրել ինձ։ Ես ղեկավարությանը պարզապես խնդրել եմ ստուգել հիվանդության առկայությանը։ Տեսնելով եթերում նրա պահվածքը՝ ես հասկացա, որ նա քնելու է բոլոր հետ՝ վտանգի ենթարկելով մասնակիցներին։ Որքանով ինձ հայտնի է, նրան նախագծից դուրս են արել տղայի հետ, ում հետ ինտիմ կապ է ունեցել։ Կարծես թե տեղեկատվությունը հաստատվել է»,- Starhit-ին պատմել է Լերան։

Ի դեպ, Յանան «Դոմ 2»-ում հայտնվել էր Զախար Սալենկոյի սիրտը գրավելու համար, ում հետ երկար ժամանակ լուրջ հարաբերություններ է ունեցել նախագծի արդեն նախկին մասնակիցը։ Հենց այդ պատճառով նա չի կարողացել անտարբեր մնալ։

«Իմ պարտքն եմ համարում նախկին ընկերոջս զգուշացնել վտանգի մասին։ Այդ մասին ասել եմ նրա մայրիկին, ում հետ լավ հարաբերություններում ունեմ։ Կարծում եմ, որ ռեալիթի շոուի բոլոր մասնակիցներին հարկավոր է բժշկական տեղեկանքներ տալ՝ լուրջ խնդիրներից խուսափելու համար»,- եզրափակել է նա։

Յանա Շեւցովան դեռեւս ոչ մի կերպ չի մեկնաբանել սկանդալային շոուից հեռանալը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել