Ռուսական թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Յուրի Ստոյանովը խորհորդ է տալիս եկող տարի Հայաստանի մայրաքաղաք այցելել։ Դերասանը ճանապարհորդության իր ցանկով կիսվել է «КоммерсантЪ»-ի հետ։
Անվանի առողջարանների եւ ճանապարհորդելու համար հայտնի ուղղությունների շարքում Ստոյանովը խորհուրդ է տալիս լինել Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքներում։
«Եթե Իտալիա, ապա Գարդա լիճ։ Եթե Ճապոնիա, ապա Տոկիո եւ Կիոտո։ Եթե Հնդկաստան, ապա Էլեֆանտա կղզի։ Հարկավոր է այցելել Թբիլիսի եւ Երեւան։ Եթե Ուկրաինայում լինելու հնարավորություն ունենանք, ապա՝ Կորսուն-Շևչենկովսկի եւ Ռոս գետ։ Եթե Ամերիկա, ապա Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո եւ Գրանդ Կանյոն»,- հրատարակությանն ասել է Ստոյանովը։ Նա խորդուրդ է տալիս Ռուսաստանում այցելել մեծագույն գրողներից մեկի ծննդավայր։
«Ես, իհարկե, խորհուրդ կտայի Ալթայ՝ Վասիլի Շուկշինի հայրենի գյուղ՝ Սրոստկի։ Այն անհավանական գեղեցիկ է։ Ֆանտաստիկ վայր է նաեւ Բելոկուրիխան։ Խորհուրդ եմ տալիս նաեւ Կամչատկա գնալ։ Նրանք, ովքեր չեն եղել Սանկտ Պետերբուրգում, կարող են գնալ»,- նշել է Ստոյանովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ամանորին ռուսաստանցիների ամենատարածված ուղղություններից է Հայաստանը։ OZON.travel ճամփորդական գործակալության տվյալներով՝ այս ուղղության պահանջարկը նախորդ տարվա համեմատ աճել է 76 տոկոսով։ Հայաստան այցելությունների պահանջարկի աճին նպաստել են տոմսերի գների 12 տոկոս նվազումը, ինչպես նաեւ՝ երկրի ներսում ոչ թանկ կացարանները և ծառայությունները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը