MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Արենա Զեյնալյանը՝ «Միսս Աշխարհ» մրցույթից իր տպավորությունների, հաղթողի եւ կարեւոր ձեռքբերումների մասին (ֆոտո)

15:05, 10 հունվարի

2018 թ-ը բավականին հագեցած էր մոդել եւ գեղեցկուհի Արենա Զեյնալյանի համար: Իրանում մեծացած աղջիկը նախ ճանաչվեց ամբողջ Հայաստանի գեղեցկուհի՝ նվաճելով «Միսս Հայուհի 2018» տիտղոսը, որից հետո ուղեգիր ստացավ Հայաստանը ներկայացնելու «Միսս Աշխարհ 2018» գեղեցկության մրցույթում՝ դառնալով Հայաստանը ներկայացրած երկրորդ գեղեցկուհին մեծամասշտաբ այդ բեմում:

Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց դեկտեմբերի 8-ին՝ Չինաստանի Սանյա քաղաքում, բայց նախքան եզրափակիչը տարբեր երկրների գեղեցկուհիները մեկ ամիս շուտ արդեն ժամանել էին Չինաստան՝ մասնակցելու մրցույթի նախնական փուլերին: Մեր գեղեցկուհին՝ Արենան, թեեւ չհայտնվեց եզրափակիչի top 30 մասնակիցների մեջ, բայց բարձր տրամադրությամբ եւ նոր փորձով է վերադարձել Հայաստան: Արենան NEWS.am STYLE-ին պատմել է մրցույթում իր գլխավոր ձեռքբերումներից եւ խոսել «Միսս Աշխարհ 2018» թագադրված Մեքսիկայի ներկայացուցչի՝ Վանեսա Պոնսի եւ նրա հաղթանակի մասին:

«Տպավորություններս շատ բարձր են, նոր փորձ եմ ձեռք բերել, ծանոթացել եմ մյուս երկրների աղջիկների հետ, նրանց մշակույթին: Ուրախ եմ, որ եղել եմ այդ մեծ բեմում եւ ներկայացրել Հայաստանը: Հուսով եմ, որ Հայաստանը հետագայում էլ կշարունակի մասնակցել այս մրցույթին, քանի որ սա շատ կարեւոր հարթակ է՝ եւս մեկ անգամ մեր երկիրն աշխարհին ներկայացնելու համար: Ցավոք՝ Հայաստանը չհայտնվեց top 30 մասնակիցների մեջ. դա կարող էր կախված լինել քվեարկությունից, կամ պարզապես լինել ժյուրիի ընտրությունը: Տարբեր մրցույթներ կային՝ սպորտային, տաղանդի եւ թոփ-մոդել: Տասը երկիր եզրափակիչ կարող էին անցնել քվեարկության միջոցով, այդ պատճառով էլ ես շատ էի փորձում հայերին տեղյակ պահել, որպեսզի քվեարկեին մեր երկրի օգտին, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկությամբ աջակցեցին ինձ, բայց, ցավոք սրտի, այդ քվեարկությունը բավականաչափ չէր, որպեսզի ես անցնեի top 30 մասնակիցների մեջ»:

Արենան նշում է՝ տվյալ մրցույթում կարեւորվում է ոչ այնքան աղջիկների արտաքին գեղեցկությունը, որքան նրանց առաջ բերած նպատակներն ու նախագծերը, որոնք ներկայացնում են մրցույթի տարբեր փուլերում: Անդրադառնալով մրցույթի հաղթողին՝ Վանեսա Պոնսին, որը ներկայացնում էր Մեքսիկան, Արենան նշեց.

«Վանեսան շատ լավ աղջիկ է: Հասցրել ինք արդեն մտերմանալ: Մինչ բեմ բարձրանալն էլ ես նրան ասացի. «Դու անպայման կհաղթես»: Սիրտս այդպես էր գուշակում ու այդպես էլ եղավ: Շատ բարեհամբույր ներկայացուցիչ էր եւ արժանի էր հաղթելու: Նրա թիմն էլ շատ ուժեղ էր, նրա ներկայացրած նախագիծն էլ, որն ուղղված էր Մեքսիկայում աղքատության դեմ: Այդ տեսանյունից նա, իսկապես, արժանի էր հաղթանակի»:

Խոսելով մրցույթում Հայաստանի մասնակցության մասին՝ հայ գեղեցկուհին նշեց.

«Կան երկրներ, որոնք 25 տարի են մասնակցում այս մրցույթին, բայց դեռ չեն անցել եզրափակիչ: «Միսս Աշխարհն» արդեն 68 տարի է, ինչ անցկացվում է: Ցավոք, հին մասնակից երկրներին ավելի շատ են տեսնում եզրափակիչում, բայց, օրինակ, Բանգլադեշը, որը եւս երկրորդ տարին էր մասնակցում, անցավ եզրափակիչ փուլ, քանի որ երկիրն ակտիվորեն քվեարկել էր իր մասնակցի օգտին: Եթե Հայաստանն էլ նույնքան ակտիվ քվեարկեր, ես եւս կլինեի այդ 30 մասնակիցների մեջ: Հուսով եմ՝ հաջորդ տարիների ընթացքում մարդիկ ավելի տեղյակ կլինեն այս մրցույթի մասին. լավ կլիներ, որ հայկական որեւէ հեռուստաալիք հեռարձակեր այն, որպեսզի մարդիկ էլ տեսնեն եւ կարեւորեն ու սպասեն, որ մեր մասնակիցն էլ անցնի եզրափակիչ»:

Մրցույթի ընթացքում կուտակած իր փորձից Արենան շատ գոհ է եւ երջանիկ.

«Ես շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ «Միսս Արմենիա» հիմնադրամին, Գոհար Հարությունյանին եւ այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին մրցութային այս ճանապարհին, որ ինձ նման հնարավորություն  տրվեց, որ մասնակցեմ եւ մեկ ամիս լինեմ այդ մեծ մրցույթում: Շնորհակալ եմ նրանց, ովքեր քվեարկեցին, շնորհակալ եմ ինձ բնակարանով ապահովելու համար: Իսկ մրցույթին ներկայացել եմ Գեւորգ Շադոյանի եւ Լիլիթ Մելիքյանի հեղինակած զգեստներով: Մի խոսքով, շնորհակալ եմ աշխարհի բոլոր հայերից, որոնք հոգացին իմ  եւ Հայաստանի մասին: Շատ հետաքրքիր ուղի էր եւ հույս ունեմ, որ մեր երկրի գեղեցիկ աղջիկները հետագայում էլ հնարավորություն կունենան մասնակցելու այս մրցույթին եւ ձեռք բերեն այստեղի փորձը: Կոչ եմ անում, որ չամաչեն եւ, իսկապես, մասնակցեն նման մրցույթների: Ուզում եմ շեշտել, որ սա միայն գեղեցկության մրցույթ չէ. շատ հնարավորություններ կան, որոնք կարող եք օգտագործել այստեղ… Սա ընդհանուր մրցույթ է, միայն գեղեցկության հետ կապված չէ»:

Իսկ մրցույթում իր ամենամեծ հաղթանակը Արենան համարում է նոր ծանոթությունները.

«Մրցույթի իմ հաղթանակը նոր ընկերներս են: Մոտ 117 մասնակիցների հետ անձամբ շփվել եմ, բոլորին հատ առ հատ անուններով հիշում եմ: Շատ ուրախ եմ այդ ծանոթությունների համար, գիտեմ, որ կապ կպահենք միմյանց հետ: Արդեն նամակագրության խումբ ունենք Facebook-ում, տոների առիթով ենք միմյանց շնորհավորել: Հետաքրքիր է, երբ մի օր նստած էի ռեստորանում, մոտս քարտեզ կար. նայում էի քարտեզին ու հասկանում, որ աշխարհի ցանկացած անկյունում ծանոթ կամ մտերիմ մարդ ունեմ: Դա շատ հաճելի պահ էր»:

Ինչ վերաբերում է հետագայում այլ մրցույթների մասնակցելուն՝ գեղեցկուհին նշեց.

«Դեռ չեմ մտածել առաջիկայում այլ մրցույթների մասնակցելու մասին, բայց, ինչո՞ւ ոչ, չեմ բացառում, որ էլի կլինեն մրցույթներ, որոնց կմասնակցեմ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արենա Զեյնալյանի Facebook-ի էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել