Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է օտերերկրյա այցելուների վերաբերյալ ակտիվ քննարկումներին։ Նրա խոսքով՝ պետք է վերահսկել, թե ովքեր են առհասարակ մտնում երկիր։ Բայց տուրիզմը կամ աշխատանքային միգրացիան զարգացնելիս եթե այսքան ընտրովի մոտենանք հարցին, ուրեմն պետք է միայն սպիտակամաշկ ֆրանսիացիներ գան Հայաստան։
«Միֆ է, որ մենք՝ Հայերս, հյուրընկալ ենք։ Լեգենդ է, հորինվածք, կամ ինքնախաբեություն։ Սոց. կայքերով տարածվող ատելության այս ալիքը խաղաղ, մեզ ոչ մի վատություն չանող օտարերկրյա այցելուների նկատմամբ մեր գլխին է կոտրվելու մի օր։
Այսինքն՝ մեր ակտիվ ու ատելությամբ իր բնակիչներին մեր դեմ թունավորող հարեւանների հետ «սեր» ու «համերաշխություն» ենք խաղում, իսկ ուղղակի տուրիզմի կամ թեկուզ աշխատանքային միգրացիայով Հայաստան եկած հնդիկին, պարսիկին, թեկուզ ռուսին՝ շատ վատ վերաբերմունքով բացասում ենք։ Երդվում եմ, թե բան եմ հասկանում։
Ռուսները դարերով մեզ դիմանում են։ 1 մլն 183 հզ։
ԱՄՆ-ում ասում են, որ մինչև 1 մլն կամ ավելի, Լիբանան (250000- ից ավելի), նույնը Իրանում... մի խոսքով՝ թվերին շատերդ ինձնից լավ եք տիրապետում։
Ինչ խոսք պետք է վերահսկել, թե ովքեր են առհասարակ մտնում երկիր։ Բայց տուրիզմը կամ աշխ. միգրացիան զարգացնելիս եթե այսքան ընտրովի մոտենանք հարցին, ուրեմն պետք է միայն սպիտակամաշկ ֆրանսիացիներ գան Հայաստան։ էն էլ դժվար...»,- Instagram-ում գրել է նա։
Նազենի Հովհաննիսյանը նշել է, որ իրեն հետաքրքիր է յուրաքանչյուրի կարծիքը, փորձը, օրինակը, մանավանդ որ դրսում ապրող հայերն այդքան ակտիվ դերակատարում ունեն Հայաստանի կյանքում եւ վստահորեն օտարության մեջ շատ դժվարություններ են ապրել՝ նախքան ինտեգրվելը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ