Գեղեցկության թագուհի ճանաչվելը ոչ միայն հաճելի է, այլեւ պարտավորեցնող, իսկ դեպի թագադրում տանող ճանապարհը բարդ եւ ստրեսային: Ֆեյսբուքյան դիտման համար նախատեսված Queen America հեռուստասերիալը, որի առաջին եթերաշրջանն օրերս մոտեցավ ավարտին, հենց այդ մասին է:
Գեղեցկության մրցույթներով հետաքրքրված աղջիկները կտեսնեն, թե որքան բարդ եւ պատասխանատու ճանապարհ են անցում մասնակիցները՝ ԱՄՆ-ի համար առաջին գեղեցկուհին ճանաչվելու համար:
Հեռուստասերիալը պատմում է «Միսս Օկլահոմա» ճանաչված Սամանթա Քոուլի մասին, որն իրականում անփորձ աղջիկ է՝ աղքատ ընտանիքից, բայց որն ունի մեծ երազանք՝ դառնալ ամբողջ ԱՄՆ-ի գեղեցկուհին: Աղջիկը «Միսս Օկլահոմա» մրցույթին պատրաստվել է միայնակ՝ առանց մասնագետի, նույնիսկ, ընտանիքի անդամների աջակցության, որոնք երբեք չեն կարեւորել իրենց դստեր երազանքները: Բայց բախտի բերմամբ՝ նա ճանաչվում է Օկլահոմայի գեղեցկուհի, որին պետք է հաջորդեր արդեն ազգային մրցությունը: Այս ճանապարհը, սակայն, անփորձ աղջիկն արդեն միայնակ չի կարող անցնել, այդ պատճառով էլ մրցույթի կազմակերպիչները Օկլահոմայի ամենաառաջատար մարզիչներից մեկին՝ Վիկի Էլիսին եւ նրա թիմին պարտադրում են մարզել երիտասարդ գեղեցկուհուն: Վիկին սկզբում թերահավատորեն է մոտենում այդ հարցին, քանի որ ուներ իր նախընտրած գեղեցկուհուն, սակայն աշխատելով աղջկա հետ՝ ժամանակի ընթացքում հասկանում է, որ իրենք ավելի շատ նման են, քան տարբեր… Ոչ այնքան հեշտ ընտանեկան հարաբերություններ ունեցող Վիկին որոշում է ամեն ինչ անել, որպեսզի իր խորհուրդներն ու փորձն օգնեն միամիտ, բայց համառ Սամանթային հասնել հաջողության:
Սերիալն օնլայն տարբերակով հասանելի է դարձել 2018 թ-ի նոյեմբերի վերջին: Այն առյժմ ունի 10 էպիզոդ, որոնք հագեցած են դրամատիկ, հումորային եւ, ինչո՞ւ ոչ, ուսուցողական դրվագներով:
«Ամերիկայի թագուհին» տրագիկոմեդիա է գեղեցկուհի Քեթրին Զետա Ջոնսի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմում նա մարմնավորում է Վիկի Էլիսին: Քեթրինի երկրպագուները կարող են հետեւել իրենց սիրելի դերասանուհու ոճային կերպարներին յուրաքանչյուր էպիզոդում: Նրա հերոսուհին ունի դժվար կյանք, բայց դժվարությունները չպետք է խոչընդոտեն, որ երբեւէ աշխարհի որեւէ անկյունում որեւէ կին դադարի իրեն գեղեցիկ եւ ցանկալի զգալ: Զետա Ջոնսի հերոսուհին հենց դրա վառ ապացույցն է:
Անփորձ Սամաթա Քոուլին ֆիլմում մարմնավորում է 18-ամյա դերաանուհի Բել Շուսը: Նրա հերոսուհին ստիպված է լինում առերեսվել ընտանիքի անհանդուրժողականությանն ու անհավատությանը, սակայն ինքը հավատալով իր երազանքին՝ փորձում է նույն հավատքը ներշնչել նաեւ իր հարազատներին:
Ֆիլմում կտեսնեք նաեւ այլ հետաքրքիր կերպարների, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է այն իրականությունը, որ գլամուրային կերպարն ու փայլը ոչ միշտ են խոսում տվյալ մարդու իրական զգացողությունների եւ ներքին բավարարվածության մասին:
Նախագծի հեղինակը Մեգան Օփենհեյմերն է, ռեժիսորը՝ Ալեթա Ջոնսը:
Բացի Քեթրին Զետա Ջոնսից եւ Բել Շուսից՝ այնտեղ նկարահանվել են նաեւ Թիգել Ֆ. Բուժերը, Ռանա Ռոյը, Իզաբելլա Ամարան, Մոլի Պրայը, Մեգան Ուեսթը, Ջուդիթ Լայթն ու այլք:
Ֆիլմը հասանելի է հետեւյալ հղումով:
Բարի դիտում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ