«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ես Ջոն Լենոնը չեմ». Նաիրա Զոհրաբյանի եւ նրա տաղանդավոր ամուսնու երիտասարդ տարիների լուսանկարը

16:49, 11 հունվարի

Համացանցում տարածվել է գտել տաղանդավոր գրող, թարգմանիչ, հրապարակախոս Սամվել Մկրտչյանի եւ նրա կնոջ՝ քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի երիտասարդ տարիների լուսանկարը։ Լուսանկարի հեղինակը Գերման Ավագյանն է։ Այն ուղեկցվում է Սամվել Մկրտչյանի խոսքերով.

Ես Ջոն Լենոնը չեմ

Բայց ամեն օր ապրում եմ կյանքի ու մահվան սահմանագծին.

Ու էս աղջիկը` մոնղոլ-թաթարի իր շեղ աչքերով

Ում սիրում եմ հավերժ` ինչպես Դրակուլան

Ինձ համար ամեն օր մահվան ու կյանքի էդ սահմանագիծն է.

Ես Լենըրդ Քոհենը չեմ, բայց այս աղջիկը, ով ամեն օր պատռում է իմ սիրտը

Անգամ այս սրտով ես ասում եմ` հպվիր ինձ քո մերկ ձեռքերով։

Ես Լյուցիֆերը չեմ, բայց լինում է պահ, որ ուզում եմ թաղել էս աղջկան, փակել շեղ աչքերն ու հող լցնել վրան

Որ ազատագրեմ ինքս ինձ քսանամյա էս գերությունից, որ մահապատժից վատ է։

Ու հաջորդ պահին, ինչպես Ջոն Դոնը, ուզում եմ ասել՝ «Ախ, մի մահանա, թե չէ ես կատեմ աշխարհն ու կանանց, երբ դու հեռանաս»։

Իմ ընկերը ասում է` մի օր իր սեւ մազերի պարանով ինձ կախելու է։

Ես նայում եմ սեւ մազերի պարանին ու ասում եմ իմ լավ ընկերոջը՝

Գիտեմ, որ անելու է, բայց ես էս աղջկան սիրում եմ։

Հիմա գնում եմ էս աղջկան ճանապարհելու Փարիզ՝ իր հերթական տափակ նիստին։

Ու հետ դառնալուց հիշում եմ Դիլըն Թոմասին, որ ասում էր՝ «Գժվիր, գժվիր, որ այս լույսը չմարի»։

Նշենք, որ Սամվել Մկրտչյանի շնորհիվ հայ ընթերցողը հնարավորություն է ստացել հայերենով կարդալ համաշխարհային գրականության խոշոր դեմքերի ստեղծագործություններ։ Նա կյաքնից հեռացել է 2014թ.-ին։ Տաղանդավոր հայն ընդամենը 55 տարեկան էր։

Լուսանկարն ու տողերը ֆեյսբուքյան էջում տեղադրել է Ophelia Simonyan անունով օգտատերը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել