Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Nemra խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանի TOP 5 ամենասիրելի ֆիլմերը (ֆոտո/վիդեո)

15:05, 12 հունվարի

NEWS.am STYLE-ը վերսկսում է «Ի՞նչ դիտել այսօր» խորագիրը, որի շրջանակում հայկական շոու-բիզնեսի հայտնի դեմքերին խնդրում ենք թվարկել իրենց ամենասիրելի 5 ֆիլմերը եւ նշել, թե ինչով են դրանք իրենց գերել:

Մեր խորագիրը սկսում ենք Nemra խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանի թոփ-հնգյակը ներկայացնելով:

Երաժիշտը նշեց, որ, առհասարակ, շատ է սիրում ֆիլմեր դիտել.

«Սիրում եմ մանավանդ այն ֆիլմերը, որոնք հետք են թողնում, մտածելու առիթ են տալիս։ Ժանրերից երեւի ավելի շատ նախընտրում եմ դրաման, երբեմն՝ comedy/drama կամ կենսագրական։ Նաեւ ժամանակի հետ կապված ֆիլմեր՝ ապագայի մասին»։

Վանը հոլիվուդյան դերաաններից շատերի խաղն է նախընտրում, նա առանձնացրեց Թոմ Հենքսին, Լեոնարդո Դի Կապրիոյին, Ջոնի Դեփին, Ռոբերտ Դե Նիրոյին, Գարի Օլդմանին, Մորգան Ֆրիմանին, Ռասել Քրոուին, Շոն Պենին, Մոնիկա Բելուչիին եւ Նատալի Փորթմանին:

Ստորեւ ներկայացնում ենք Վանի՝ 5 ամենասիրելի ֆիլմերն ու նրա մեկնաբանությունը, թե ինչու է ընտրել հենց տվյալ հնգյակը:

Life is beautiful/«Կյանքը հիասքանչ է»

«Ոչ մի այլ ֆիլմում հնարավոր չէ երեւի այդքան ծիծաղել ու լացել միաժամանակ»:

The Truman Show/Տրումանի շոուն

«Սյս ֆիլմը նայելուց հասկացա, որ մենք բոլորս գլխավոր հերոսի կարգավիճակում ենք այս կյանքում, հետաքրքիր էր համեմատություններ անցկացնել ու պատկերացնել, որ մենք ինչ-որ մեկին զբաղեցնելու համար ենք ստեղծված»։

A Beautiful Mind/«Գեղեցիկ միտք»

«Հայտնի մաթեմատիկոս, Նոբելյան մրցանակակիր Ջոն Նեշի կենսագրականն է. նա չնայած իր աննկարագրելի խելքին՝ տառապում էր շիզոֆրենիայով: ֆիլմն այնպես է նկարված, որ սկզբում ինքդ հայտնվում ես գլխավոր հերոսի կարգավիճակում ու հավատում, որ այդ ամենն իրական է, ոչ թե իր ուղեղում է կատարվում»։

Forrest Gump/«Ֆորեսթ Գամփ»

«Սահմանափակ ունակություններով մարդը գրավում է աշխարհը ու այս կյանքում հասցնում է ամեն ինչ անել, չնայած իր` ոչ կատարյալ լինելուն: Շատ հետաքրքիր ֆիլմ է»։

The Great Gatsby/«Մեծն Գեթսբին»

«Սքոթ Ֆիցջերալդի գրքի հիման վրա նկարած ֆիլմը տարբեր առումներով ցնցեց ինձ, առաջին հերթին՝ դերասանական խաղով։ Ֆիլմի հերոսուհու անունը Դեյզի էր, այդ անունով երգ ունեի գրված ու երբ սկզբում կարդացի գիրքը, հետո ֆիլմը նայեցի, հասկացա, թե ինչքան է դերասանուհի Դեյզին նման իմ գրած երգի Դեյզիին»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել