MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Խորհուրդ ենք տալիս դիտել». Այստեղ հերոսներ հարկավոր չեն՝ «Գոտեմ»

20:33, 13 հունվարի

Ֆիլմերի սուպերհերոսները ներխուժեցին մեր կյանք՝ դառնալով դրա մի մասնիկը։ Սակայն կինոարտադրողները փորձում են հեռու մնալ շաբլոններից եւ աշխարհը ներկայացնել ուրիշ տեսանկյունից, կամ մատուցել նորովի։

Բոլորին հավանաբար ծանոթ է Բեթմենը․ միլիարդատեր Բրյուս Ուեյնը, որի ծնողներին սպանել են, երբ նա երեխա էր: Մեծանալով նա հագնում է չղջիկի զգեստ եւ իր քաղաքում արդարություն է հաստատում։

Սակայն, հետաքրքրականն այն է, որ երբեք չենք իմացել, թե ինչ է կատարվել Բրյուսի հետ մինչ նրա Բեթմեն դառնալը, չէ՞ որ դրանք տասնյակ տարիներ են։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Գոտեմ» սերիալը, որը կպատմի Բրյուս Ուեյնի Բեթմեն կերպարափոխվելու մասին։ Սակայն, մի շտապեք, ֆիլմը միայն դրա մասին չէ։

«Գոտեմը» ամերիկյան սերիալ է, որը սկսվել է հեռարձակվել 2014թ․-ի սեպտեմբերից՝ Fox հեռուստաընկերությամբ, այս պահին ընթանում է վերջին՝ 5-րդ եթերաշրջանը։

Նախագծով զբաղվում է սերիալների աշխարհի հսկաներից մեկը՝ Բրունո Հելլերը, որի շնորհիվ ունենք  այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «Հռոմ» եւ «Մենտալիստը»․․․ «Գոտեմը» կարելի է դիտարկել որպես մարտաֆիլմ, արկածային, քրեական դրամա, թրիլլեր եւ նեոնուար ժանրերի վառ օրինակ։ Այստեղ գլխավոր հերոսը այնքան Բեթմենը չէ, որքան Գոտեմ քաղաքն իր մռայլ, դեպրեսիվ եւ նուար-գոտիկ անտուրաժով։ Այստեղ ամեն ինչ թաղված է կորուպցիայի, կրիմինալի եւ հիասթափության մեջ, իսկ քաղաքը «խժռում է» բոլոր նրանց, ովքեր ցանկանում են դրա բարգավաճումը։

Կարելի է ասել, որ սերիալը սցենարային երեք ուղղություն ունի։ Առաջինն այն է, որ պատմությունը կերտվում է Ջեյմս «Ջիմ» Գորդոնի կողմից, որը ոստիկանության երիտասարդ գործակալ է։ Նա պայքարում է քրեական հանցանքների դեմ եւ օրենքը նրա համար սրբություն է։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան քաղաքը նույնիսկ նրան ստիպում է երբեմն գնալ զիջումների։

Երկրորդ մասը հիմնված է Բեթմենի եւ այլ տարորինակ կերպարների վրա։ Մեզ ցուցադրում են, թե հատկապես ինչու են նրանք հրեշ դառնում։ Այստեղ ցանկանում ենք առանձնացնել հատկապես երկու կերպարների՝ Պինգվինին եւ Խորհրդավորին։ Սցենարիստների հիանալի աշխատանքի շնորհիվ կերպարները չափազանց մանրակրկիտ են ներկայացված, իսկ ռեժիսորը ջանացել է, որպեսզի նրանք փայլեն հիանալի դերասանական խաղով՝ Ռոբին Լորդ Թեյլորն ու Քորի Մայքլ Սմիթն անկրկնելի են։

Երրորդ մասը, ինչպես արդեն կռահում եք, փոքրիկ Բրյուսի կերպարանափոխումն է Բեթմենի։ Երիտասարդ դերասան Դեւիդ Մազոուզը եթերաշրջանից եթերաշրջան ավելի լավ է կատարում իր դերը։ Ակնհայտ երեւում է նրա դերասանական խաղի աճը։ Նրա հետ մեկտեղ ցանկանում ենք նշել նաեւ երիտասարդ մի դերասանուհու՝ Կամրեն Բիկոնդովային, որը կերտել է «Սեւ կատու»՝ Սելինա Քեյլի կերպարը։

Անդրադառնանք եւս մեկ կերպարի։ Ինչպես հայտնի է, որտեղ Բեթմենը, այնտեղ նրա ոխերիմ թշնամի Ջոկերը։ Սերիալի այս եթերաշրջանում ոչ ոք նրան Ջոկեր չի անվանում, սակայն պահպանվել են կերպարի ատրիբուտները։

 Անկեղծ ասած, «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի Ջոկերի ձախողված կերպարից հետո, այս Ջոկերը երկրպագուների համար ուղղակի նվեր է։  Նա քաոսի կրող է, որը  ոչ մի հեղինակություն, օրենք կամ սրբություն չի ճանաչում։  Նպատակը մեկն է՝ վնաս հասցնել եւ ամենուրեք խռովություններ մտցնելը։ Դերակատար Քամերոն Մոնախենն այնքան լավ է կերտել կերպարը, որ նրան անվանում են «լավագույն Ջոկեր»։

Հարգելի ընթերցողներ, եթե դուք Բեթմենի երկրպագու եք, ապա սերիալը միանշանակ ձեզ համար է: Իսկ եթե ոչ, ձեզ մեկ է դուր կգան կերպարների առատությունը, դետեկտիվ հնարքները, մռայլ մթնոլորտը եւ տեղ-տեղ բավականին դաժան մեկնաբանությունները։

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել