Եթե Դուք ունեք բաց երանգավորման մազեր, ապա սուրճից պատրաստված դիմակները Ձեզ համար չեն, քանի որ այն հիանալի բնական ներկող միջոց է։ Շիկահերներին նույնպես խորհուրդ չի տրվում օգտագործել նման դիմակներ, քանի որ նրանց համար գոյություն ունի հինա եւ խնամքի շատ այլ միջոցներ։ Իսկ ահա թխահերների համար սուրճից պատրաստված դիմակները հենց այն է, ինչ իրենց պետք է, քանի որ սուրճը ոչ միայն խնամում է մազերն ու գլխամաշկը, այլեւ թարմացնում է մազերի գույնը։
Նման դիմակներ պատրաստելու համար պետք է օգտագործել առանց որեւէ հավելումներ ունեցող մանր աղացած սուրճ։ Եվ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ սուրճն ունի գունավորող հատկություններ, այդ պատճառով այս դիմակները պետք է օգտագործեն միայն թխահերները։
Սուրճից պատրաստված դիմակ՝ մազերն ամրացնելու համար
Այս դիմակը պատրաստելու համար ընդամենը անհրաժեշտ է երկու կամ երեք թեյի գդալ բնական աղացած սուրճ, կես լիտր եռացրած ջուր եւ մի փոքր ժամանակ՝ ստացված զանգվածը զովանալու համար։ Դիմակը պետք է քսել չոր մազերին՝ մեծ ուշադրություն դարձնելով արմատներին։ Դիմակը պետք է թողնել մոտ կես ժամ. այս ընթացքում ցանկալի է, որպեսզի գլուխը ծածկված լինի, իսկ 30 րոպե անց մազերը կարելի է լվանալ։
Սուրճից պատրաստված բուժիչ դիմակ
Նման դիմակը ոչ միայն ունի բուժիչ հատկություններ, այլեւ կարող է մազերին թարմություն եւ փայլ հաղորդել։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ սուրճը լցնել մեկ ճաշի գդալ եռացող ջրի մեջ, ավելացնել երկու ձվի դեղնուց եւ զգուշորեն խառնել։ Դիմակը պետք է քսել մի փոքր խոնավ մազերին, իսկ 10 րոպե անց լվանալ այն տաք ջրով։
Աղբյուրը՝ maska-maska.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին18:36, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկու ճեպազրույցը Երեւանում (ՈՒՂԻՂ)17:02, 28 մարտի
Աբու Դաբին նախատեսում է դրախտ ստեղծել գեյմերների համար. աշխարհում առաջին կիբեռսպորտի կղզին