Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ժամանակ ենք կորցնում անիմաստ կասկածելով, վախենալով կամ ալարելով»․ Նազենի Հովհաննիսյան

22:34, 13 հունվարի

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Այսօր սիրելի հաղորդավարուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետեւյալ գրառումը․ 

«Մենք ինչքան ժամանակ ենք կորցնում ...

Ժամանակ ենք կորցնում իրար առանց այն էլ ուշ հանդիպելով, իրար ժամանակից ուշ ճանաչելով ու իրարից հեռու ապրելով։

Մենք ժամանակ ենք կորցնում սիրած մարդու հետ ամեն վայրկյանը չզգալով, իրար քիթ-քթի չապրելով, միասին չծերանալով ենք ժամանակը կորցնում։

Մանկան ժպիտ, ծիծաղ, հետո անհանգստություն ու միանգամից տանդ լիքը աղմկող ժպիտներ ենք կորցնում ժամանակի կորստի հետ, կորցնում ենք ժամանակն անիմաստ ու սուտ պայքարների վրա, որոնք միայն բաժանում են ու անջատում, իսկ կյանքը միանալու մասին պիտի լինի՝ սիրող մարդկանց, հարազատ սրտերի ու սերերի միանալու։ Լավ ու ստեղծագործ լինելու ժամանակն ենք կորցնում՝ փոխարենը հիասթափությամբ ու հուսահատությամբ մեզ սնելով։ Ժամանակ ենք կորցնում անիմաստ կասկածելով, վախենալով կամ ալարելով, երբ ընդամենը մի զանգ էր պետք, մի որոշում, մի անգամ ճշմարտությունն ինքդ քեզ խոստովանելու խիզախություն։

Մենք ամեն ինչ անում ենք, որ ժամանակը շուտ անցնի, ԱՊՐԵԼՈՒ ժամանակը, որովհետև պարզապես վախենում ենք... ապրելուց։ )

Մենք ժամանակ ենք կորցնում պատկերացնելով, թե «ինչ կանեինք կամ ոնց կապրեինք»՝ ԻՍԿԱՊԵՍ ապրելու փոխարեն... Իզուր Ժամանակ ենք կորցնում, հետո էլ ասում ենք թե Սերը անժամանակ հեռացավ... ոչինչ էլ չի հեռանում. մե՛նք ենք կորցնում։

Թող նոր տարին բերի նոր՝ սերը գտնելու, միավորվելու ու ապրելու Ժամանակը։ Ժամանակը կորցնելու ժամանակ էլ չկա ՜...»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել