Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մի քիչ գույներ ձմռանը. Ռիպա Հովհաննիասյանը՝ նոր ֆոտոշարքի, կորստի ցավի, դեպրեսիաների ու նպատակների մասին

15:05, 14 հունվարի

Հեռուստատեսային տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Ռիպա Հովհաննիսյանը  նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է լուսանկարիչ Արման Հարությունյանի հետ: Դերասանուհու նոր լուսանկարներն, ասես, արեւ լինեն ձմեռային այս ցուրտ օրերում: Ռիպան իր գունեղ ֆոտոշարքը տրամադրել է NEWS.am STYLE-ին, մենք էլ «առիթից օգտվելով»՝ նրան ուղղեցինք մեզ հետաքրքրող մի քանի հարցեր:

Նախ՝ հետաքրքրվեցինք, թե որ գույնն է հատկապես հոգեհարազատ հենց իրեն՝ դերասանուհուն:

«Կարծես թե՝ բոլորը... Հիմա այնպիսի շրջան է ինձ մոտ, որ միայն բոլոր գույներով է կարելի բնութագրել։ Խառն է ամեն ինչ (ծիծաղում է): Իսկ ֆոտոշարքն արվել է ամեն ինչին հակառակ։ Միշտ նախընտրել եմ հանգիստ, սառը՝ ոչ վառ գույները, քանի որ ինքս էլ այդպիսին եմ։ Բայց ներսումս՝ մի փոքրիկ հատվածում, ապրում է իմ ուրիշ տեսակը, որին հաշված մարդիկ են ճանաչում: Այս ֆոտոշարքում այդ տեսակին եմ մի փոքր ազատություն տվել: Նույնիսկ, շատերն ասում են, որ ինձ նման չեմ, բայց դա, պարզապես, նշանակում է, որ այնքան մտերիմ չենք, որ ինձ այս ոճում պատկերացնեին»:

Դերասանուհու խոսքով՝ Արմանի հետ աշխատելը բավականին հեշտ էր: Լուսանկարիչը ոչ միայն լավագույնս հասկացել է Ռիպային, այլեւ ֆոտոշարքին հետաքրքիր լուծումներ է ավելացրել: Իսկ լուսանկարվել դերասանուհին շատ է սիրում: Ասում է՝ դա հոբբիի պես մի բան է:

«Նույնիսկ, երբեմն, որ ինչ-որ հետաքրքիր մի տեղ եմ գտնում, որտեղ կարող է լավ նկար ստացվել, չեմ ալարում՝ պատրաստվում եմ, գնում մի հատ նկարվում ու վերադառնում (ժպտում է): Հետս էլ մեկին տանջում եմ՝ով պետք է նկարի (ծիծաղում է)»:

Ռիպայի խոսքով՝ լուսանկարների միջոցով ավելի հեշտ է փոխանցել մարդու իրական զգացողությունները:

«Այնտեղ (սերիալներում, ֆիլմերում) կա սցենար, եւ դու միշտ չէ, որ կարող ես քո զգացմունքներն ու զգացողությունները փոխանցել: Այնտեղ կա կերպար, եւ դու պետք է փոխանցես նրա հույզերը։ Ճիշտ է՝ լինում են դեպքեր, որ համընկնում է, բայց դրանք շատ չեն: Իսկ լուսանկարի դեպքում դու չես խաղում: Դու դու ես: Մանավանդ իմ ամենասիրած լուսանկարների դեպքում, երբ դու, ուղղակի, ապրում ես պահը՝ առանց տեսախցիկին նայելու, առանց հարմար դիրք ընդունելու, ու քո ընկերները տեսախցիկով ֆիքսում են այդ պահերը։ Դրանք ամենաանկեղծ ու ամենահաջողված նկարներն են հիմնականում լինում»:

Վերջին շրջանում Ռիպան այնքան էլ հաճախ չի երեւում հեռուստաէկրաններին: Դերասանուհու հետ զրուցեցինք նաեւ այդ թեմայով:

«Ես չեմ սիրում քանակի վրա աշխատել, ավելի լավ է քիչ լինի, բայց որակով: Խոսքը եւ պրոյեկտի, եւ կերպարի մասին է: Այսքան ժամանակ, որտեղ խաղացել եմ, բոլորը հաջողված պրոյեկտներ են եղել, կերպարս էլ սիրվել է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր դրանում իրենց ներդրումը ունեն՝ սցենարիստներին, ռեժիսորներին, խաղընկերներիս, հեռուստադիտողին և նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել։ Կարծում եմ՝ ավելի լավ է ինձ այդ ստացված կերպարներով հիշեն։ Այդ պատճառով հիմա դադար է: Կերպարը, որը պետք է մարմնավորեմ, ասելիք պիտի ունենա... Ես պատրաստ եմ անվերջ աշխատել ինձ վրա՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Հենց հարմար առաջարկ լինի, անպայման հաճույքով նորից կանեմ իմ սիրած գործը։ Բայց այս հանգստի շրջանում կարեւոր բաներ եմ հասցրել անել, պարապ չեմ մնացել (ծիծաղում է): Համալսարանիս ուսումը շարունակեցի եւ այս տարի ավարտում եմ։ Մասնագիտությամբ թարգնամիչ եմ, իսկ լեզուների իմացությունը շատ եմ կարեւորում... Ինձ շատ տեղերում է դա օգնել եւ օգնում»:

2018-ը դերասանուհու համար ծանր տարի էր. դա պայմանավորված է մտերիմ մարդու կորստով.

«Կորցրեցի հարազատիս՝ քեռուս... Ամենասարսափելի բանն է հարազատ մարդուն կորցնելը... Ցավոք, դեռ փոքր տարիքից ծանոթ եմ այդ ցավին: Չեմ ուզում այս մասին երկար խոսել: Ցավը անբացատրելի է, կորուստն՝ անդառնալի... Միայն ուզում եմ էլ երբեք չզգալ այդ ցավը, ու ոչ մեկ չզգա...»:

Պատասխանելով հարցին, թե ինչն է իրեն ջերմացնում այս ցուրտ ձմեռային օրերին՝ Ռիպան նշեց.

«Սերը... Միայն ու միայն: Երբ ունես սիրելի, ով միշտ կողքիդ է, էլ ի՞նչ ցուրտ: Եվ ջերմացնում է, եւ մռայլ եղանակին գույներ հաղորդում»:

Դերասանուհին նաեւ խոստովանեց՝ հաճախ է դեպրեսիաների գիրկն ընկնում, բայց նույնքան հեշտ էլ հաղթահարում է դրանք:

«Իմ սիրելիները քաջ տեղյակ են, թե ինչ միջոցով կարելի է ինձ հանել այդ վիճակից: Իսկ միջոցը շատ պարզ է՝ նրանց ներկայությունը»:

2019 թ-ին Ռիպան իր առջեւ շատ նպատակներ է դրել, որոնք մանրանասնել առայժմ չցանկացավ, բայց նշեց.

«Արդեն հստակ քայլերով առաջ եմ շարժվում, որպեսզի հնարավորինս արագ փորձեմ իրագործել դրանք»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել