32-ամյա Աննա Խիլկեւիչը խոստովանել է, որ երազում է որդի ունենալ եւ հանուն դրա պատրաստ է նույնիսկ արմատական միջոցների։ Դերասանուհին մտադրվել է ամուսնուն հարբեցնել ալկոհոլի միջոցով։
Աննան եւ նրա ամուսինը՝ Արթուր Վոլկովը, երկու դուստր ունեն՝ 3-ամյա Արիանան եւ 5-ամսական Մարիան։ Դերասանուհին խոստովանել է, որ երկու դուստր ունենալwւց հետո երազում են որդու մասին։ Ի դեպ, Աննայի ամուսինը ազգությամբ հայ է, ինչի մասին հայտարարել է «Comedy Club»-ի եթերում։ Այնպես որ ամբողջությամբ հասկանալի է ցեղի շարունակող լույս աշխարհ բերելու ընտանիքի ձգտումը։
«Դա ինձ համար սեւեռուն միտք է»,- ասում է Աննան։ Պարզվում է՝ ալկոհոլի միջոցով նպատակին հասնելը նրան խորհուրդ են տվել առավել փորձառու ծանոթները, ովքեր հավանաբար գիտեն՝ ինչ է հարկավոր անել, որպեսզի տղա երեխա ծնվի։
«Տղամարդկանցից, ովքեր գարեջուր կամ գինի են խմում, աղջիկներ են ծնվում։ Իսկ եթե տղամարդը թունդ ալկոլոհոլ է օգտագործում, տղաներ են ծնվում։ Ըստ իմ ծանոթների՝ իսկապես այդպես է։ Մի խոսքով՝ կփորձենք բոլոր միջոցները, որպեսզի տղա ծնվի»,- «7 дней»-ի հետ զրույցում հայտարարել է Խելկեւիչը։
Սակայն պարզվել է, որ սա միայն Աննայի ծրագիրն է, իսկ Արթուրը սպասում է, երբ դուստրերը կմեծանան, քանի որ չի ցանկանում նրանց զրկել ուշադրությունից։ Աննան խոստովանել է, որ իրեն դժվարությամբ է հաջողվում ժամանակ տրամադրել նրանցից յուրաքանչյուրին։
«Պարզապես կիսվում եմ դուստրերի միջեւ։ Վախենում եմ, որ Մարիայի մոտ փոքր երեխայի համախտանիշը կզարգանա, երբ ծնողները երեխային անհրաժեշտ ուշադրություն, սեր եւ հոգատարություն չեն հատկացնում։ Իսկ երեքի համար ինձ դեռեւս կարող է չբավականացնել։ Դեռեւս։ Հարկավոր է ընդամենը սպասել»,- ասել է «Универ»- աստղը։
Աննա Խելկեւիչը եւ Արթուր Վոլկովն ամուսնացել են 2017թ.-ին։ Փոքրիկ դստեր ծնունդից հետո երկրպագուները սկսել են կասկածել, որ զույգի հարաբերություններում ամեն ինչ հարթ չէ, սակայն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Օրերս նրանք վերադարձել են Թաիլանդում ընտանեկան հանգստից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել16:17, 19 ապրիլի
«Հարյուր տարվա մենություն». Netflix-ը ներկայացրել է Գաբրիել Գարսիա Մարկեսի գլուխգործոցի կինոադապտացիայի թիզերը15:38, 19 ապրիլի
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ