Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Լավ մոռացված հինը՝ մեծ սրտով փոքրիկ կինո․ «Գանգուրիկ Սյուն»

20:33, 16 հունվարի

Տոներն ավարտվեցին, հուսով ենք, որ դուք ի սրտե հանգստացել եք եւ պատրաստ եք նոր հղացումների ու գործերի: Եվ որպեսզի գոնե երբեմն կտրվեք ամենօրյա վազվզուքից ու կենցաղից, մենք շարունակում ենք «Լավ մոռացված հինը» խորագիրը:

NEWS.am STYLE-ն այսօր առաջարկում է ձեզ ջերմություն, հոգի, փափկություն եւ քնքշանք, որը թույլատերլիի սահմանից այն կողմ է։

«Գանգուրիկ Սյուն» 1991թ․-ի ֆիլմ է։ Գլխավոր դերերը խաղացել են Էլիսան Պորտերը, Ջեյմս Բելուշին եւ Քելլի Լինչը։ 

Ֆիլմով զբաղվել է մեկը, ով իր սցենարներով մի քանի սերունդների մանկությունն անմոռանալի է դարձրել։ Նա բառացիորեն ստիպել է մեծահասակներին ընկնել այնտեղ․ խոսքը մեզանից հեռացած  Ջոն Հյուզի մասին է: Նա մեզ ժառանգություն թողեց այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տանը՝ միայնակ», «Բեթհովեն», «101 դալմատինցիներ» եւ շատ ուրիշներ: «Գանգուրիկ Սյու»-ում Հյուզը ստանձնեց ռեժիսորի, սցենարիստի եւ պրոդյուսերի պաշտոնները․ կարող ենք ասել, որ իրեն ամբողջությամբ տվեց:

Ֆիլմը պատմում է Բիլ Դենսերի (Ջեյմս Բելուշի) եւ նրա դուստր Սյուզանի (Էլիսոն Պորտեր) մասին: Նրանք անտուն խաբեբաներ են, որոնք իրենց մանիպուլյացիաների շնորհիվ վատ չեն ապրում փողոցում: Մի օր ճանապարհատրանսպորտային պատահար սարքելով՝ մի խաբեբա ծանոթացնում է նրանց իրավաբան Գրեյ Էլիսոնին (Քելլի Լինչ), որը փոխում է բոլոր երեքի կյանքը:

Ֆիլմը պատմում է, որ կարելի է երջանիկ լինել նաեւ առանց հարստության եւ շատ գումարի․ գլխավորը երջանկություն գտնելն է միմյանց մեջ: Ֆիլմը հագեցած է դրական եւ փայլուն հումորով, բարի ուժերով եւ, ինչ մեղքս թաքցնեմ,  խաբեբայությունների համար շատ օգտակար հնարանքներով:

Բելուշի խաղն ամենաբարձր մակարդակի վրա է․ նա հիանալի կերպով է մարմնավորում ոսկի սրտով խաբեբային, իսկ նրա հումորն ավելին է, քան պարզապես հումորը: Նրա դրամատիկ դրվագներից ոմանք նույնպես շատ հիշարժան են:

Քելլի Լինչը վատ չի ներկայացնում հերոսուհուն, ով դուրս հայտնվելով հարմարավետության գոտուց՝ կարողանում է հարմարվել, նաեւ չի վախենում նոր բան փորձել:

Եվ վերջապես մենք հասանք գլխավոր հերոսուհուն՝ Էլիսոն Պորտերին՝ նա ֆիլմի զարդն է  եւ ամենափայլուն աստղը: Նրա կերպարի ճարպկությունը, խարիզման ու քնքշանքը չեն կարող որեւէ մեկին անտարբեր թողնել (ես չեմ մոռանա այն տեսարանը, որտեղ նա երգում է ԱՄՆ հիմնը): Իսկ այն տեղերում, որտեղ կա հոգեկան դրամա, նրա խաղն այնքան ուժեղ է, որ նույնիսկ հասուն մարդը թույլ կտա իրեն տղամարդու ժլատ արցունքներ թափել։ 

Ի դեպ, Էլիսոն Պորտերն արդեն 37 տարեկան է ... որքան արագ է ժամանակը թռչում:

Ձեզ շատ կխնդրեի ֆիլմը նայել ձեր ընտանիքի հետ երեկոյան՝ բազմոցին թիկն տված, որն իր դրական աուրայով ձեզ աննկարագրելիորեն կլցնի։

Հ․Գ

Հավերժ հիշատակ քեզ, Ջոն Հյուզ, բարի մարդ, ով աշխարհին ստիպեց ժպտալ:

Բարի՛ դիտում

Նորայր Նազարյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել