ԽՈՅԵՐ
Բավականին բարդ օր է ձեզ սպասվում: Այսօր ստիպված եք լինելու հանուն սիրելի անձնավորության դեմ գնալ սեփական սկզբունքներին: Ճիշտ է, ձեզ համար դժվար է համակերպվել դրան, սակայն ձեր հարաբերությունների դրական ընթացքն ավելի կարեւոր է ձեզ համար:
ՑԼԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս մոռանալ բոլոր կարծրատիպերի եւ նորմերի մասին ու ձեր սիրելի էակի հետ վարվել այնպես, ինչպես ճիշտ ու տեղին եք համարում: Անձնական հարցերում կարեւորեք ձեր, ոչ թե ուրիշների կարծիքը. չէ որ դա ձեր կյանքն է:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Երկվորյակներ, հունվարի 18-ին ձեզ մեծ հաջողություն է սպասվում: Այսօր հավանականությունը շատ մեծ է, որ գումար կամ թանկարժեք իր կգտնեք: Ձեր երջանկությանը սահման չի լինի: Աստղերը հուշում են ոչինչ չպլանավորել եւ միանգամից չծախսել գումարը: Խոսեք պատմեք այդ մասին ձեր ընտրյալին եւ միասին որոշեք, թե ինչպես եք ծախսելու այն:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր նախկին սիրեցյալը տեսնելու է ձեր ներկայիս ընտրյալին: Չնայած ձեզ այնքան էլ չի հետաքրքրում նրա կարծիքը, սակայն ստիպված եք լինելու լսել նրա տեսակետը: Բայց իհարկե, նախկին սիրելիի խոսքին եւ խորհուրդներին հետեւելը պարտադիր չէ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հունվարի 18-ին դուք համոզված կլինեք, որ սխալվել եք ձեր երկրորդ կեսի ընտրության հարցում: Ձեզ դուր չի գա Նրա պահվածքը, խոսելաձեւը, եւ դուք կսկսեք հետեւություններ անել: Բայց արդյո՞ք դրանք կլինեն ճիշտ եզրակացություններ: Խորհեք:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը շատ մեծ դժվարությամբ կհամոզի ձեզ, որ դուք հարկավոր եք իրեն այնպիսին, ինչպիսին կաք իրականում, ոչ թե ինչպիսին դուք ձեւացնում եք այժմ եւ ցանկանում եք լինել ապագայում: Փորձեք հասկանալ Նրան եւ ձեր անձնական կյանքն ավելի երջանիկ կլինի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Հիանալի օր սիիրելիի հետ էքստրեմալ խենթություններ անելու համար: Դուք գրեթե ոչ մի ռիսկի չեք դիմում, ուստի հաճույք էլ չեք ստանում: Իսկ այսօր կարելի է թողնել ամեն ինչ եւ միասին ուրախ, անսովոր եւ հաճելի ժամանակ անցկացնել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը փոքր-ինչ տարօրինակ կլինի: Դա ոչ միայն ձեզ, այլեւ հենց իրեն դուր չի գա: Իրավիճակից դուրս գալու համար կարելի է խորհուրդներ ընթերցել գրքերից, խոսել մտերիմների հետ: Սակայն մի շտապեք հետեւել առաջին իսկ լսած խորհրդին՝ թեկուզ այն հաճելի լինի ձեզ: Հեշտ եւ արագ կայացարած որոշումները միշտ չէ, որ ճիշտ են լինում:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ստիպված չեք լինի բացատրել ձեր սիրելի անձնավորությանը, թե ինչու եք այսպես կամ այնպես վարվում, ինչ քայլեր եք ակնկալում Նրանից: Ձեր ընտրյալն ամեն ինչ առանց ակնարկների էլ կհասկանա: Աստղերը խորհուրդ են տալիս գնահատել այս պահը եւ ձեր ջերմությամբ եւ սիրով խրախուսել Նրան:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը շատ մեծ դժվարությամբ կհամակերպվի ձեր վատ սովորություններից մեկին, եւ Նա կփորձի արհամարհել այն: Սակայն դա այնքան էլ լավ չի ստացվի իր մոտ եւ ժամանակ առ ժամանակ պոռթկումներ կլինեն:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր հարաբերություններում առկա խնդիրները ձեր երեւակայության արդյունքն են: Սակայն չի նշանակում, որ խնդիրներ ընդհանրապես չունեք, պարզապես լուն ուղտ եք դարձնում: Այսօր աստղերը հուշում են ավելի ադեկվատ լինել եւ խելամիտ որոշումներ կայացնել:
ՁԿՆԵՐ
Եթե դուք վաղուց էիք երազում օտարերկրացու հետ սիրավեպ սկսելու մասին, ուրեմն հունվարի 25-ը հենց այդ օրն է: Ի դեպ, նույնիսկ եթե չեք երազել այս մասին, բայց ցանկություն ունեք, ուրեմն հիշեք, որ այսօր նպաստավոր ամեն ինչ ստեղծված է: Մնում է ձեզ հաջողություն մաղթել:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը