ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ համար անկանխատեսելի կլինի, ինչն էլ ավելի կընդգծի նրա հմայքը։ Հանուն ձեր հարաբերությունների՝ աշխատեք չկռահել նրա արարքների իմաստը։
ՑԼԵՐ
Այսօր առանց որեւէ դժվարության կկարողանաք հմայել հակառակ սեռի ինչ-որ ներկայացուցչի։ Ձեզ համար, սակայն, իսկապես դժվար կլինի նրան համոզել, որ դուք չեք այն միակը, որը պետք է լինի նրա կողքին։ Նա կտրականապես կհրաժարվի ընդունել ձեր ասածը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելին այնպիսին չէ, ինչպիսին դուք նրան պատկերացնում եք։ Անգամ, եթե նա ձեզ ամեն ինչ պատմում է, միեւնույն է կան բաներ, որոնք նա թաքցնում է ձեզանից։ Հաշվի առեք այս փաստն այսօր նրա հետ զրուցելիս։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ստիպված կլինի բուժել ձեզ հոգեկան վերքերից։ Սա ձեզ համար լավագույն բուժումը կլինի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հիանալի օր է ռոմանտիկ քայլեր կատարելու համար։ Գրեք նրան նամակ, բայց ոչ թե համակարգչով, այլ թղթի վրա եվ տեղադրեք նրա համար տեսանելի վայրում։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ իր անձնկան կյանքից մի պատմություն կպատմի, որը կապված կլինի իր երկրպագուներից մեկի հետ։ Աշխատեք չխանդել եւ միայն ուրախ լինել, որ նա այդքան անկեղծ է։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր կզգաք, որ ձեր սիրելիով հետաքրքրված է եւս մեկը։ Աշխատեք ցույց չտալ, որ խանդում եք։ Լավ արտահայտվեք տվյալ անձնավորության մասին եւ այլեւս խանդելու առիթ էլ չեք ունենա։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ այնպես կվերաբերվի, ինչպես դուք էիք նրան վերաբերվում նախորդ մեկ ամսվա ընթացքում։ Արդյունքը, կարծես թե, կզարմացնի ձեզ․․․
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եղեք ավելի ռոմանտիկ։ Ծաղկեփունջը կամ ռոմանտիկ ընթրիքն այդքան էլ թանկ հաճույք չեն։ Ձեր սիրելին շատ կուրախանա նման վերաբերմունքից։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր կհասկանաք, որ ձեր հարաբերություններն այնքան էլ լուսավոր չեն, ինչպիսին դուք էիք պատկերացնում։ Հիշեք, որ ամեն իրավիճակ կարելի է շտկել։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր նախկին սիրեցյալը կօգնի, որ կարգավորեք հարաբերությունները ձեր այժմյան սիրելիի հետ։ Սակայն փորձեք չչարաշահել նրա բարությունը, միգուցե, նրա համար իրականում դժվար է ձեզ խորհուրդներ տալը։
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին չարաշահում է ձեր բարությունը։ Մի թողեք, որ նա այդպես անի։ Պետք չէ մտածել, թե նրան այդքան օգնելով կկարողնք ավելի գրավել նրա սիրտը։
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով