MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Փակել էի աչքերս ու լսում էի Սիրուշոյին, ով փորձում էր հանգստացնել ինձ». Էդգար Տավուշցի՝ նա, ով ամեն ինչ գիտի Սիրուշոյի մասին

15:25, 17 հունվարի

Բոլոր նրանք, ովքեր ակտիվորեն հետեւում են Սիրուշոյի սոցիալական ցանցի էջերին, հաստատ ծանոթ կլինեն նրա ամենաակտիվ եւ նպատակասլաց երկրպագուին՝ Էդգար Տավուշցուն, որն ամեն օր իր էջում Սիրուշոյի վերաբերյալ ավելի շատ հրապարակումներ է անում, քան հենց ինքը՝ երգչուհին: Էդգարի էջում կարող եք գտնել, նույնիսկ, այնպիսի լուսանկարներ, որոնք չեք գտնի Սիրուշոյի էջերում: Երիտասարդը բաց չի թողնում իր սիրելի երգչուհու մասին եւ ոչ մի պատահական հրապարակում, որոնք տարբեր ճանապարհներով հասնում են իրեն, եւ դրանցից շատերը հայտնվում իր անձնական էջում: Էդգարը նաեւ խոստովանում է, որ հաճախ որոշ լուսանկարներ չի հրապարակում, քանի որ դրանք շատ անձնական են լինում, իսկ ինքը հարգում է Սիրուշոյի անձնական կյանքը:

Ամեն ինչ սկսվել է տարիներ առաջ, երբ Էդգարը երաժշտական նախագծերի շրջանակում լսել է Սիրուշոյի ստեղծագործությունները:

Իսկ հիմա, ուշադրություն. NEWS.am STYLE-ը սկսում է մի նոր խորագիր, որի շրջանակում ներկայացնելու ենք հետաքրքիր նախասիրություն, աշխատանք ու արտաքին ունեցող տարբեր մարդկանց: Մեր խարագրի առաջին հերոսը Էդգար Տավուշցին է, որը մեզ հետաքրքրել է Սիրուշոյի հանդեպ իր մեծ սիրով, նվիրվածությամբ եւ նրան վերաբերող ցանկացած նորության գերակտիվ արձագանքով: Էդգարը նաեւ մեզ է տրամադրել իր արխիվում ունեցած ամենահետաքրքիր լուսանկարներն ու տեսանյութերը:

«Տարիներ առաջ էր, երբ դեռ հեռուստաընկերությունները մեզ մոտ՝ Տավուշում, այդքան էլ հասանելի չէին՝ ունեինք միայն մեկ ալիք՝ Հանրայինը, այն ժամանակ «Թոփ 10» եւ «Թեժ տասնյակ» երաժշտական ծրագրերն էին, որոնց շրջանակներում լսեցի Սիրուշոյի ձանը, դա կարծես՝ 12 կամ 13 տարի առաջ էր։ Միշտ առանձնացրել եմ Սիրուշոյին՝ որպես գրագետ ու ժամանակակից երգչուհու, որին լսելիս զգում էի երաժշտությունը ու դա, իսկապես, դառնում էր իմը։ Այսօրվա պես հիշում եմ, երբ հայտարարեցին «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհուն` Սիրուշոյին։ Բոլորի նման ես էլ լսեցի 4 երգերն ու հաջորդ օրն արդեն դպրոցում միայն «Քելե-քելե»-ն էր ականջիս ու ես էլ փորձում էի երգել։ Շատ դժվարությամբ համացանցից երգն էինք գտնում, լսում, կամ անհամբեր սպասում, թե երբ էլի կլսենք հեռուստատեսությամբ. անգամ դա եմ հիշում, որ մենք հեռուստացույց չունեինք ու ընկերոջս տունը մեզանից մի փոքր էր հեռու, երբ արդեն տեսահոլովակը ցուցադրում էին, վարկյաններ հետո իրենց տանն էի, որպեսզի լսեմ։ Եթե անկեղծ` դրանից առաջ էլ լսել եմ, բայց ամեն ինչ սկսվեց «Քելե»-ից»։

2008 թ-ից սկսած Էդգարն ուսումնասիրել է Սիրուշոյի կյանքին առնչվող ամեն ինչ՝ մանկությունից, մինչեւ ծնողների եւ երկրպագուների մասին ինֆորմացիան:
«Ուզում էի իմանալ ամեն բան, ինչը թեկուզ չնչին, բայց կապ ուներ նրա հետ ու, չգիտես՝ ինչու, ինձ մոտ միշտ դա ստացվում էր: Այսօր էլ՝ այդքան տարիներ հետո, ինձ թվում է, թե ես միշտ ճանաչել եմ նրան…»:

Ու չնայած այս ամենին՝ Էդգարը չի շտապում իրեն անվանել Սիրուշոյի ամենաակտիվ երկրպագու: Նրա կարծիքով՝ նրա բոլոր երկրպագուներն էլ փորձում են լինել ակտիվ, ինքն էլ մեծ հետաքրքրությամբ հետեւում է նաեւ մյուսների հրապարակումներին.

«Ուրախ եմ, որ բոլորս էլ գնահատվում ենք Սիրուշոյի կողմից, ինչն ավելի հաճելի է, քան քեզ առանձնացնելը՝ որպես ամենաակտիվ»,-ասում է նա, նաեւ հավելում, որ սիրելի երգչուհու համար հաճախակի է խենթությունների դիմում:

«Բոլորովին վերջերս մեր արած խենթության մասին խոսեմ, երբ բարձրացել էինք մի լեռան վրա ու մի հատվածում «Սիրուշո» գրեցինք, որը տեսանելի է անգամ ճանապարհի մեծ հեռավորությունից, ու այդ խենթությանը շուտով արձագանքեց Սիրուշոն` հրապարակելով մի տեսանյութ, որտեղ ինքը ևս բարձրացել ու տեսել էր գրածը։ Ամեն օր եմ պատրաստ խենթության ու դա այնքան անսպասելի է լինում, միգուցե էմոցիաներ են, որ արտահայտվում են այդպես»։

Էդգարը նշում է՝ մինչ Սիրուշոյին անձամբ տեսնելը միշտ խուսափել է նրա հետ ֆան հանդիպումներից. կարծել է, որ դա երազանք է, որն այդպիսին էլ պետք է մնա: Բայց երիտասարդի երազանքը որոշել է իրականություն դարձնել անձամբ Սիրուշոն.

«Մի օր ստացա մի նամակ «Պռե Գոմեշ» կայքից, որտեղ ասվում էր, որ Ամանորի կապակցությամբ անակնկալ նվեր ունեմ ու որ առաքիչը կմոտեցնի ինձ: Մի քանի օր անց՝ իրենց նշված օրը, սպասում էի առաքիչին։ Զանգահարեցին և ասացին՝ մոտենամ դարպասներին, որպեսզի առաքիչն ինձ փոխանցի նվերը: Դրսում արդեն, երբ դիմավորեցի տղաներին, նրանց ճանաչեցի, գիտեի, որ աշխատում են Սիրուշոյի հետ, բայց մեկ է մտքովս չէր էլ անցնում, թե այդ «կարմիր գազելի» մեջ ովքեր են: Հետո դուռը բացվեց ու թիմը իջավ մեքենայից ու միայն Նունեին (Սիրուշոյի մենջերն է. հեղ) տեսնելուց հետո ինձ համար հասկանալի դարձավ ամեն ինչ… Բայց էլի չէի հավատում ու երկար ժամանակ ձեռքերով փակել էի աչքերս ու լսում էի Սիրուշոյին, ով խոսում էր ինձ հետ ու փորձում հանգստացնել: Այդ կադրերն այնքան քիչ են, ու բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ ապրել այդ րոպեներին։ Դա իմ կյանքում միակ իրադարձությունն է, որի մասին երբեք անցյալով չեմ խոսում ու ամեն անգամ հիշելուց կամ մարդկանց պատմելիս ունենում եմ նույն զգացողությունը։ Դա է գնահատված լինելը»։

Էդգարն ասում է՝ թեեւ Սիրուշոյին վերջերս է անձամբ ճանաչել, բայց տպավորություն ունի, թե իրենք միշտ ծանոթ են եղել:

«Ես միշտ ասում եմ՝ երանի բոլորը անձամբ ճանաչեին նրան։ Իր կարգավիճակը, որը միշտ ակտիվ քննարկվում է սոց կայքերում ու մարդիկ փորձում են իրականությունը ներկայացնել այլ կերպ, այդ մարդիկ կուզեի՝ ճանաչեին նրան, բայց նրանք այն մարդիկ են, ովքեր լիցքավորվում են բացասականից ու դա դարձնում իրենց համար աշխատանք, կամ չգիտեմ, չեմ էլ պատկերացնում, թե ինչը կարող է հասցնել այդ աստիճանի, որ դու չիմանալով մարդուն՝ գրես կամ խոսես այլ բան»։

Երիտասարդն այնքան ինֆորմացված է երգչուհու մասին, որ հստակ գիտի, թե նրա շրջագայությունների ժամանակ ինչպես կարող է գտնել իրեն հետաքրքրող լուսանկարներն ու տեսանյութերը.

«Երբեմն այնպիսի մարդիկ են ուղարկում, որ ինքս էլ եմ զարմանում: Երբ Սիրուշոն որևէ երկիր է մեկնում, փորձում եմ հասկանալ տեղանքը, արդյոք հնարավո՞ր կլինի գտնել մեկին, ով կօգնի. կան մարդիկ, որ ուղարկում են ու որոնց մասին չեմ կարող խոսել, քանի որ իրենք չեն ցանկանում։ Այնքան նկարներ ունեմ, բայց ցավոք չեմ կարող հրապարակել, միայն այն պատճառով, որ շատ անձնական են։ Մինչև այսօր էլ բոլորը փորձում էին երեխաների նկարներ տարածել համացանցում՝ իբրեւ Սիրուշոյի երեխաներն են, ես արդեն շատ հեռուն էի գնացել։ Շնորհակալ եմ մարդկանց, ովքեր ճանաչում են ինձ ու վստահում այդ նկարները հենց ինձ: Ափսոս բոլորը չեմ կարող հրապարակել»։

27-ամյա Էդգարն այժմ աշխատում է մի վեպի շուրջ, որը կոչվում է «Աղքատությունը հարստացավ». այն դեռ բանակային տարիներից է սկսել գրել, սակայն ինչպես իր էջում չի անում անձնական հրապարակումներ, այնպես էլ Instagram-ից դուրս՝ շատ չի սիրում խոսել իր մասին.

«Սիրուշոյից եմ սովորում իմ մասին շատ չխոսել համացանցում, ու դա այնքան լավ է: Երբեմն հրապարակում եմ նկարներ, բայց հետո մտածում, որ դա այն չէ, ինչ ես ուզում եմ այդ պահին, իմաստ չեմ գտնում ամեն օր իմ նկարներից տեղադրել. ես այստեղ եմ, անտեղ եմ, դրա համար ես իմ անձնական էջերով էլ սկսեցի խոսել Սիրուշոյի մասին. այս կերպ ասելիքս ավելի շատ է»։

Ի դեպ, շատերին, միգուցե, հետաքրքրի՝ արդյոք Էդգարի ընտրյալն է՞լ է նման Սիրուշոյին: Բայց պարզվում է՝ դա պարտադիր պայման չի եղել երիտասարդի համար:

«Նա նման չէ Սիրուշոյին, բայց նա էլ է Սիրուշոյի երկրպագու»,-եզրափակեց Էդգարը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել