Առաջին տիկին լինելը շատ բարդ բան է, այն էլ այն դեպքում, երբ ողջ աշխարհը քննարկում ու քննդատում է հանդերձանքներդ ու ոճդ։ NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին՝ Մելանյա Թրամփի անզուգական եւ նրբագեղ ոճի մասին։
Մելանյա Թրամփն իր երկրում համարվում է ոճի օրինակ, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինն իր 48 տարեկան հասակում ավելի էլեգանտ տեսք ունի, քան իր մոդելային կարիերայի սկզբում։ Մելանյայի անկրկնելի ճաշակը ոճաբան Էրվե Պիերի արժանիքն է, չէ՞ որ հենց նա է առաջին տիկնոջ զգեստապահարան մտցրել լեգենդար, մարմինն ընգրկող վերարկուները, սիլուետային զգեստներն ու ֆուտլյար կիսաշրջազգեստները։ Հարկ է նշել, չնայած պաշտոնական արարողակարգերին, որոնց էլեգանտ տիկինը հետեւում է, իր բոլոր կերպարներում նա ցուցադրում է ինքն իրեն՝ զգացմունքայնություն եւ բարեկազմությունը։
Նրան անվանում են ԱՄՆ-ի ամենահամարձակ առաջին տիկին։ Նրա ոճը համեմատում են Ժակլին Քենեդիի, արքայադուստր Դիանայի հետ։ Ոմանք ծաղրում են նրա չափից շատ լրջությունն ու ժպտալ չիմանալը, իսկ ոմանք էլ հակառակը՝ հիանում են առաջին կնոջ կերպարում նրա զսպվածությամբ։
Մելանյան Արեւելյան Եվրապայից մի հասարակ աղջիկ է, որը դարձել է Սպիտակ Տան լիիրավ տիրուհին։ Նա վերջին 100 տարվա ընթացքում միակ ոչ ամերիկուհին է, որը դարձել է երկրի առաջին տիկինը եւ որով հիանում է նորաձեւության ողջ աշխարհը։
Մելանյա Թրամփը (Մելանյա Կնավս) ծնվել է 1970թ․-ի ապրիլի 26-ին՝ Հարավսլավիայում։ Այժմ նրա ծնողներն ապրում են Նյու Յորքում։
1998թ․-ին նյույորքյան KitKat ակումբում անցկացվող երեկույթի ժամանակ նա ծանոթացել է շատ հարուստ ու ամուսնացած Դոնալդ Թրամփի հետ։
Թրամփը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ այդ օրը նրա ընկերները ցանկացել են իրեն ծանոթացնել մի մոդելի հետ։ Այդ տարիներին ԱՄն նախագահը «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի սեփականատերն էր։ Իսկ աղջիկները շատ բաների էին պատրաստ, որպեսզի ծանաթանային նրա հետ։ Մոտենալով սեղանին, որտեղ նստած էր մոդելը եւ որի հետ պետք է ծանոթացնեին ընկերները, Թրամփը կորցնում է խոսելու ունակությունը՝ հիանալով նրա գեղեցկությամբ։ Այդ մոդելը հենց Մեկանյան էր։ Այդ երեկոյի ողջ ընթացքում Դոնալդը նրանից չի հեռացել ոչ մի քայլ։
1998թ․-ից մինչ օրս նրանք այլեւս չեն բաժանվել։ Թրամփը Մելանյային անվանել է «իր ողջ կյանքի սեր»։ Մինչ Մելանյան նա ամուսնացած է եղել երկու անգամ։
ԱՄՆ առաջին տիկնոջ յուրաքանչյուր հանդերձանք մշտապես քննարկումների առիթ է դառնում։ Հարկ է նշել, որ չնայած բոլոր սկանդալներին, որոնք կապված էին այն դիզայներների հետ, որոնք հրաժարվել էին աշխատել Մելանյայի հետ, երբ Թրամփը նախագահ դարձավ, այժմ նրա հետ երազում են աշխատել բոլոր նորաձեւության տները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը