Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Միշտ երիտասարդ, ոճային ու նրբագեղ ․ Էլեգանտ Մելանյա Թրամփի ոճային լուքերը (ֆոտո)

14:07, 19 հունվարի

Առաջին տիկին լինելը շատ բարդ բան է, այն էլ այն դեպքում, երբ ողջ աշխարհը քննարկում ու քննդատում է հանդերձանքներդ ու ոճդ։  NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։ Այսօր խոսելու ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին՝ Մելանյա Թրամփի անզուգական եւ նրբագեղ ոճի մասին։

Մելանյա Թրամփն իր երկրում համարվում է ոճի օրինակ, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինն իր 48 տարեկան հասակում ավելի էլեգանտ տեսք ունի, քան իր մոդելային կարիերայի սկզբում։ Մելանյայի անկրկնելի ճաշակը ոճաբան Էրվե Պիերի արժանիքն է, չէ՞ որ հենց նա է առաջին տիկնոջ զգեստապահարան մտցրել լեգենդար, մարմինն ընգրկող վերարկուները, սիլուետային զգեստներն ու ֆուտլյար կիսաշրջազգեստները։ Հարկ է նշել, չնայած պաշտոնական արարողակարգերին, որոնց էլեգանտ տիկինը հետեւում է, իր բոլոր կերպարներում նա ցուցադրում է ինքն իրեն՝ զգացմունքայնություն եւ բարեկազմությունը։

Նրան անվանում են ԱՄՆ-ի ամենահամարձակ առաջին տիկին։ Նրա ոճը համեմատում են Ժակլին Քենեդիի, արքայադուստր Դիանայի հետ։ Ոմանք ծաղրում են նրա չափից շատ լրջությունն ու ժպտալ չիմանալը, իսկ ոմանք էլ հակառակը՝ հիանում են առաջին կնոջ կերպարում նրա զսպվածությամբ։

Մելանյան Արեւելյան Եվրապայից մի հասարակ աղջիկ է, որը դարձել է Սպիտակ Տան լիիրավ տիրուհին։ Նա վերջին 100 տարվա ընթացքում միակ ոչ ամերիկուհին է, որը դարձել է երկրի առաջին տիկինը եւ որով հիանում է նորաձեւության ողջ աշխարհը։

Մելանյա Թրամփը (Մելանյա Կնավս) ծնվել է 1970թ․-ի ապրիլի 26-ին՝ Հարավսլավիայում։ Այժմ նրա ծնողներն ապրում են Նյու Յորքում։

1998թ․-ին  նյույորքյան KitKat ակումբում անցկացվող երեկույթի ժամանակ նա ծանոթացել է շատ հարուստ ու ամուսնացած Դոնալդ Թրամփի հետ։

Թրամփը հարցազրույցներից մեկում  խոստովանել է, որ այդ օրը նրա ընկերները ցանկացել են իրեն ծանոթացնել մի մոդելի հետ։ Այդ տարիներին ԱՄն նախագահը «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի սեփականատերն էր։ Իսկ աղջիկները շատ բաների էին պատրաստ, որպեսզի ծանաթանային նրա հետ։ Մոտենալով սեղանին, որտեղ նստած էր մոդելը եւ որի հետ պետք է ծանոթացնեին ընկերները, Թրամփը կորցնում է խոսելու ունակությունը՝ հիանալով նրա գեղեցկությամբ։ Այդ մոդելը հենց Մեկանյան էր։ Այդ երեկոյի ողջ ընթացքում Դոնալդը նրանից չի հեռացել ոչ մի քայլ։

1998թ․-ից մինչ օրս  նրանք այլեւս չեն բաժանվել։ Թրամփը Մելանյային անվանել է «իր ողջ կյանքի սեր»։ Մինչ Մելանյան նա ամուսնացած է եղել երկու անգամ։

ԱՄՆ առաջին տիկնոջ յուրաքանչյուր հանդերձանք մշտապես քննարկումների առիթ է դառնում։ Հարկ է նշել, որ չնայած բոլոր սկանդալներին, որոնք կապված էին այն դիզայներների հետ, որոնք հրաժարվել էին աշխատել Մելանյայի հետ, երբ Թրամփը նախագահ դարձավ, այժմ նրա հետ երազում են աշխատել բոլոր նորաձեւության տները։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել