«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Խորհուրդ ենք տալիս դիտել»․ Նույնիսկ սատանան հանգստի կարիք ունի՝ «Լյուցիֆեր»

20:33, 20 հունվարի

Իսկ դուք երբեւէ մտածե՞լ եք, որ մարդու կատարած վատ, չար արարքները միշտ չէ, որ սատանու բանսարկություններն են, այլ մարդու գիտակցական ընտրությունն է։

Այսօր NEWS.am STYLE-ը Ձեզ է ներկայացնում կատակերգություն, դրամա եւ ֆենտեզի ժանրի սերիալ՝ «Լյուցիֆերը»։

Սերիալը 2016թ․-ից ցուցադրվում էր Fox հեռուստաընկերությամբ, սակայն 3-րդ եթերաշրջանի ավարտին՝ մայիսի 18-ին, այն փակվեց։ Երկրպագուների բազմաթիվ բողոքները եւ նամակները, որոնք ուղղված էին սերիալը փկելուն արդյունք տվեցին։ Netflix-ը որոշեց գնել իրավունքները եւ երկարացնել սերիալի կյանքը՝  նկարահանելով 4-րդ եթերաշրջանը, որն էլ կհեռարձակվի այս տարվա սեպտեմբեր ամսին։

Նախագծի շոուրաները Թոմ Կապինոսն է, իսկ գլխավոր դերերի համար ընտրվել են Թոմ Էլիսն ու Քլոե Դեքերը։

 «Լյուցիֆեր»-ի սյուժեն, ինչպես պարզ է դառնում արդեն անվանումից պտտվում է դժոխքի իշխանի շուրջ, որին  ձանձրացրել էր նստել այնտեղ։ Նա փախչում եւ սկսում է ապրել Լոս Անջելեսում։ Նա ունի անձնական ակումբը, շքեղ մեքենա, եւ առհասարակ, ապրում է առանց խնդիրների։ Սակայն, մի օր հենց նրա աչքերի առջեւ կրակոցով սպասնում են մի մոդելի, եւ ճակատագիրը նրան ծանոթացնում է հետախույզ Լորեն Ջերմանի հետ, որն էլ դառնում է նրա մեջ մեծ փոփոխությունների շարժառիթը։

Սերիալը հիմնականում իրեն ներկայացնում է ոստիկանական պրոցեդուրալ, չնայած կան աստվածաշնչյան թեմաներ եւ ֆենթեզիի մոտիվներ։ Բավականին լավն է նաեւ հումարը, որը հիմնականում կապված է Լյուցիֆերի ունակությունների հետ։ Նրան բացի Լորենից բոլորը ճիշտն են ասում։ Անհրաժեշտ է նշել, որ սերիալային Լյուցիֆերը  DC կոմիքսի կերպարի մարմնավորումն է, այլ ոչ թե Աստվածաշնչի սատանան։

Սերիալի հիմնական միտքն այն է, որ մենք ինքներս ենք մեր դժբախտությունների պատճառը։ Եւ այն, որ մենք մշտապես փորձում ենք արդարացնել մեզ՝ մեղքը գցելով ուրիշների վրա։

Թոմի դերասանական խաղը հիանալի է, նա պարզապես իդեալական կերպով կատարում է այն։ Նա ունի նաեւ վատ կողմ, որը չի համադրվում գրավիչ բառի հետ։

Եթե անկեղծ, Քլոե Դեքերի խաղի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Նա իհարկե գեղեցկուհի է եւ վատ չի մտնում կերտում դերը, սակայն նրա տեղը կարող էր լինել ցանկացած այլ դերասանուհի։

Չեմ կարող չհիշատակել բժշկի դերը։ Առաջին հերթին նա հիանալի է, ուղղակի խոսքերն ավելորդ են, դա պետք է տեսնել։ Իսկ երկրորդը՝ նա հոգեբան է, ում մոտ թերապիա է անցնում սատանան․․․

 

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել